«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
 
Ճակատամարտն ավարտվել է Զանգիների հաղթանակով և Սալադինը պատիվ է ունեցել օգնելու Շիրքուհին «պատմության մեջ ամենանշանավոր հաղթանակներից մեկը տանելու մեջ»՝ չնայած, ինչպես հայտնում է Իբն ալ-Աթիրին, Շիրքուհի զորքի մեծ մասը սպանվել է, իսկ ճակատամարտը շատ աղբյուրներում չի համարվում հաղթական։ Սալադինն ու Շիրքուհը շարժվել են դեպի [[Ալեքսանդրիա]], որտեղ նրանց ընդունել են մեծ ոգևորությամբ, փող և զորք են տվել<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=15}}</ref>։ Քաղաքը պաշարել փորձող խաչակրաց-եգիպտական ուժերի հետ առերեսվելով՝ Շիրքուհը բաժանել է իր զորքը։ Նա իր զորքի մեծ մասի հետ հեռացել է Ալեքսանդրիայից, մինչդեռ Սալադինը մնացել է՝ պաշտպանելու քաղաքը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=16}}</ref>։
 
===Եգիպտոսի վեզիր ===
[[File:Saladin in Egypt Conquest.png|thumb|right|250px|Սալադինի ճակատամարտը [[Եգիպտոս|Եգիպտոսում]]]]
 
Շիրքուհը [[Եգիպտոս|Եգիպտոսի]] համար պայքարի մեջ էր մտել Շավարի և [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] թագավոր [[Ամորի I (Երուսաղեմի արքա)|Ամորի I-ի]] հետ, որում Շավարը խնդրել էր Ամորի I-ի աջակցությունը։ 1169 թվականին Սալադինը սպանելլ է Շավարին, իսկ մեկ տարի անց մահացել է նաև Շիրքուհը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=25}}</ref>։ Նուր ադ-Դին Շիրքուհի փոխարեն ժառանգորդ է ընտրել, սակայն ալ-Ադիդը Սալադինին է նշանակել Եգիպտոսի վեզիր<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=28}}</ref>։
 
Շիա խալիֆ ալ-Ադիդի կողից սուննի Սալադինի ընտրության հիմքում տարբեր պարզաբանումներ կան։ Իբն ալ-Աթիրը պնդում էր, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ խալիֆի խորհրդատուները ասել են, թե Սալադինից «ավելի թույլ կամ երիտասարդ մարդ չկա» և «որևէ էմիր չի ենթարկվում և չի ծառայում նրան»։ Սակայն ըստ այս տեսակետի կարճ ժամանակ անց Սալադինը կարողացել է հասնել այն բանին, որ էմիրների մեծամասնությունը ընդունել է նրան: Կասկած կար նաև, որ ալ-Ադիդի խորհրդականները նույնպես առաջ են քաշել Սալադինին, քանի որ նպատակ ունեին բաժանելու Սիրիայում հաստատված Զանգիներին: Ալ-Վահրանին գրում է, որ Սալադինի ընտրությունը պայմանավորված է եղել նրա ընտանիքի «առատաձեռնության և ռազմական խիզախության» համբավով։ Իմադ ադ-Դինը գրում է, որ Շիրքուհի համար մի քանի օր սգալուց հետո Զանգի էմիրները որոշել են վեզիր նշանակել Սալադինին և ստիպել են խալիֆին հաստատել նրա թեկնածությունը։ Չնայած մուսուլման հակառակորդ առաջնորդների պատճառով իրավիճակը բարդացել էր՝ սիրիական հրամանատարների մեծանասնությունը պաշտպանում էր Սալադինին եհիպտական արշավանքում ունեցած նրա դերակատարման շնորհիվ, որը նրան բերել էր ռազմական բարձր որակավորում<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=28–29}}</ref>։
 
Սալադինը, մարտի 26-ին դառնալով վեզիր, զղջացել է «գինի խմելու և թեթևամտության համար և ընդունել է կրոնի հագուստը», այս են փաստում ժամանակի արաբական աղբյուրները<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=32}}</ref>։ Իր կարիերայի արդյունքում արագորեն իշխանություն և անկախություն ձեռք բերելուց հետո Սալադինը հայտնվել էր երկու ուժերի՝ ալ-Ադիդի և Նուր ադ-Դինի միջև։ Այդ տարվա վերջին եգիպտական զինվորներից կազմված մի խումբ մահափորձ է կատարել Սալադինի դեմ, սակայն այն պատճառով, որ իր հետախուզության ղեկավար Ալի իբն Սաֆյանը արդեն իսկ տեղեկացրել էր նրանց մտադրության մասին, Սալադինը ձերբակալել և սպանել է գլխավոր դավադիր Մութամին ալ-Խալիֆային՝ Ֆաթիմյան պալատի վերակացուին։ Հաջորդ օրը ֆաթիմյան զորքի 50,000 սևամորթ աֆրիկացի զինվորներ մի շարք եգիպտացի էմիրների և քաղաքացիների հետ ապստամբություն են սկսել Սալադինի իշխանության դեմ։ Մինչև օգոստոսի 23-ը Սալադինը ճնշել է ապստամբությունը, որից հետո [[Կահիրե|Կահիրեից]] այլևս որևէ ռազմական մարտահրավեր չի եղել նրա դեմ<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=34–36}}</ref>։
 
1169 թվականի վերջերին Սալադինը, օգնություն ստանալով Նուր ադ-Դինից, պարտության է մատնել խաչակրաց-բյուզանդական միացյալ ուժերին [[Դամիետա|Դամիետայի]] մոտակայքում։ Այնուհետև 1170 թվականի գարնանը Նուր ադ-Դինը Սալադինի խնդրանքով [[Եգիպտոս]] է ուղարկել նրա հորը, ինչպես նաև օգնություն է ուղարկել Սալադինին, ում ճնշել էր փորձում [[Բաղդադ|Բաղդադում]] հաստատված [[Աբբասյան խալիֆայություն|Աբբասյան]] խալիֆ ալ-Մուսթանջիդը․ վերջինս օգնում էր Սալադինի հակառակորդ խալիֆ ալ-Ադիդին<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=38}}</ref>։ Ինքը՝ Սալադինը, փորձում էր ամրապնդել իր դիրքերը Եգիպտոսում և մեծացնել իր աջակիցների թվաքանակը։ Նա սկսել է իր ընտանիքի անդամների տարածաշրջանում բարձր պաշտոններ տալ․ Սալադինը հրամայել է սուննի իսլամի [[Մալիքիական մազհաբ|մալիքիական]] ճյուղի համար քաղաքում քոլեջ կառուցել, նմանատիպ բան է կառուցել նաև շաֆիական մազհաբի (դպրոց, ուղղություն) համար, որին նա պատկանում էր ալ-Ֆութաթում<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=41}}</ref>։
 
Եգիպտոսում հաստատվելուց հետո Սալադինը արշավանք է սկսել խաչակիրների դեմ՝ 1170 թվականին պաշարելով Դայր ալ-Բալահը<ref name="LnY2">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=43}}</ref>։ Ամորի I-ը դուրս է բերել [[Տաճարականների միաբանություն|Տաճարականների]] կայազորը [[Ղազա|Գազայից]], որպեսզի օգնի Դայր ալ-Բալահի պաշտպանությանը, սակայն Սալադինը, շրջանցելով նրա ուժերին, հարձակվել է հենց Գազայի վրա։ Նա ոչնչացրել է քաղաքի՝ ամրոցից դուրս գտնվող հատվածը և սպանել բնակչության մեծամասնությանը, քանի որ նրանց մերժել են ներս թողնել ամրոց<ref>Pringle, 1993, p. 208.</ref>։ Հայտնի չէ, թե կոնկրետ երբ, բայց հենց նույն տարում նա հարձակվել և գրավել է խաչակրաց [[Էյլաթ]] ամրոցը, որը կառուցված էր Աքաբայի ծոցում գտնվող մի կղզու վրա։ Այս կղզին որևէ լուրջ վտանգ չէր ներկայացնում մուսուլմանական նավատորմի ճանապարհին, սակայն այն կարող էր անհանգստություն պատճառել մուսուլանների նավերին, ուստի Սալադինը որոշել էր վերացնել քրիստոնեական այս հենակետը իր ճանապարհից<ref name="LnY2" />։
 
==Տես նաև==