«Վարոս Հովակիմյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լրացումներ
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Վարոս Սարգսի Հովակիմյան''' (Հովիկ, [[1923]], [[հուլիսի 29]], [[Ստեփանավան]] - [[2002]], [[նոյեմբերի 19]], [[Երևան]]), [[հայ]] գրող, [[բանաստեղծ]], թարգմանիչ, խմբագիր, [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1973]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Վարոս Հովակիմյանը ծնվել է [[1923]] թվականին, [[Ստեփանավան]]ում: [[1941]]-[[1945]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: [[1950]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը՝ տրամաբանություն, հոգեբանություն և լեզու մասնագիտացմամբ։ [[1942]] թվականից աշխատել է որպես ուսուցիչ, փականագործ, սրբագրիչ, «[[Հայաստան (հրատարակչություն)|Հայաստան]]» հրատարակչությունում՝ խմբագիր: [[1967]] թվականից խմբագիր է «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայում<ref>Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 251-252:</ref>:
 
[[1952]] թվականից ծավալել է թարգմանչական գործունեություն։ [[1966]] թվականի մարտի 16-ից եղել է զինվորական հաշվառման, ունեցել է լեյտենանտի կոչում։ Մինչև [[1967]] թվականի մարտի 16-ը աշխատել է ՊԵՏՀՐԱՏ-ում՝ խմբագիր։
 
== Գործունեությունը Հայֆիլմում ==
[[1967]] թվականի հուլիսի 10-ից աշխատանքի է ընդունվել Համո Բեկնազարյանի անվան «[[Հայֆիլմ]]» կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամաս՝ ավագ խմբագիր, ուր աշխատել է մինչև կրկնօրինակման արտադրամասի փակվելը ([[1993]] թ.)։ Հայերեն է թարգմանել «[[Հայֆիլմ կինոստուդիա|Հայֆիլմ]]»-ում կրկնօրինակվող բազում կինոնկարների տեքստերը, կրկնօրինակման համար տեղադրել երկխոսություններ և խմբագրել ֆիլմեր։ Ակնառու աշխատանքներից են «Համլետ», «Ասք Ռուստամի մասին», «Ռուստամ և Սոհրաբ» ֆիլմերի հայերեն տարբերակները։ «Գիշերվա մեջ առկայծող կրակը» ([[Միքայել Նալբանդյան]]) պատմակենսագրական, խաղարկային ֆիլմի («Հայֆիլմ», [[1983]] թ.) հայերեն տարբերակի համար Վարոս Հովակիմյանին հայտարարվել է շնորհակալություն («Հայֆիլմ», ԿԲ/հր.թիվ 85)։
 
Կինոստուդիայում կատարել է նաև հետևյալ աշխատանքները.
Տող 55.
{{DEFAULTSORT:Հովակիմյան, Վարոս}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Ռուսերենից հայերեն թարգմանիչներ]]