«Արտեմ Հարությունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
| կայք =
}}
'''Արտեմ Միքայելի Հարությունյան''' ([[1945]], [[սեպտեմբերի 19]], [[Ստեփանակերտ]]), [[հայ]] [[բանաստեղծ]], գրականագետ, թարգմանիչ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1989|1989 թ.]]), պրոֆեսոր ([[1991|1991 թ.]])։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1976]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1979]] թվականից:
 
Հայկական հանրագիտարանի խմբագրության գիտխմբագիր [[Միքայել Հարությունյան (բանաստեղծ)|Միքայել Հարությունյանի]] որդին է։
 
== Կենսագրություն ==
[[1968]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը, ապա՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության ասպիրանտուրայի անգլիական բաժինը։ [[1972]] թվականից դասախոսում է ԵՊՀ-ում<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ [[1979]] թվականից [[Հայաստանի Գրողների Միություն|Հայաստանի Գրողների միության]] անդամ է։ [[1994]] թվականին ԱՄՆ-ում անգլերեն թարգմանած «Նամակ Նոյին» ժողովածուն ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։ [[2010]] թվականին հրատարակվել է Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» գիրքը։ Դասախոսել է Մոսկվայի[[Մոսկվա]]յի, Սորբոնի[[Սորբոն]]ի, Մոնպելիեյի, Մարսելի[[Մարսել]]ի, Դարեմի, Քլիվլենդի, Կոլումբիայի[[Կոլումբիա]]յի, Հարվարդի, Քոլգեյթի պետական համալսարաններում, Ստամբուլի ամերիկյան համալսարանում։ [[1995]] թվականին Ֆուլբրայթի կրթաթոշակով դասախոսել է Համիլթոնի Քոլգեյթի համալսարանում, նույն կրթաթոշակով, [[2002]] թվականին Լոս Անջելեսի համալսարանում։ [[1994]]-[[1995]] թթ. աշխատել է [[Վաշինգտոն (նահանգ)|Վաշինգտոնում]]` որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպան։ Մասնակցել է արտերկրում կազմակերպված պոեզիայի փառատոների` Մոսկվայում ([[1983]] թ., Մ. Գորկու անվան մրցանակ), Անգլիայում ([[1983]] թ., Լոնդոն-Նյուքասլ, Դիլըն Թոմասի անվան մրցանակ), Ֆրանսիայում ([[1989]] թ., Փարիզ-Ռոդեզ, Ռընե Շարի անվան մրցանակ), Շվեդիայում (Ստոկհոլմ, [[2008]] թ., միջազգային փառատոնի մրցանակ), Թուրքիայում ([[Ստամբուլ]], [[2010]] թ., միջազգային փառատոնի մրցանակ)։
[[Պատկեր:Artem Harutyunyan 1.jpg|մինի]]
[[1994]] թվականին ԱՄՆ-ում Արտեմ Հարությունյանի անգլերեն թարգմանված «Նամակ Նոյին» ժողովածուն ("Letter to Noah", [[1994]] թ., New York) ամերիկյան մի շարք համալսարաններ ներկայացրել են Նոբելյան մրցանակի։
 
[[2011]] թ. պարգևատրվել է [[«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ]]ով<ref>[http://նախագահ.հայ/hy/decrees/item/610 Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին]</ref>։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 86.
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Անգլերենից հայերեն թարգմանիչներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]