«Վամպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
=== Աֆրիկայի վամպիրները ===
[[Աֆրիկա|Աֆրիկայի]] տարբեր շրջանների առասպելներ նկարագրում են վամպիրային ունակություններով արարարծների։ Արևմտյան Աֆրիկայի Աշանտի բնակատեղիում ապրող մարդիկ պատմում են երկաթե ատամներով ծառաբնակ ''ասանբոսամ''ի մասին, իսկ Էվերը՝ ''ադզե''ի, որոնք կարող են լուսատտիկի ձև ստանալ և երեխաներ որսալ։ Արևելյան Քեյփ շրջանում ապրում է ''իմպունդուլու'' արարածը, ով կարող է մեծ թռչունի տեսք ստանալ և ամպրոպ կամ կայծակ առաջացնել։ [[Մադագասկար|Մադագասկարի]] բեթսիլեոացիները պատմում են ''ռամանգա''յի մասին։ Այս վամպիրը խմում է արյուն և սնվում է ազնվականների կտրած եղունգներով։<br />
<br />
=== [[Հնդկաստան]]ի վամպիրները ===
Հնդկաստանում նույնիսկ գոյություն ունի հատուկ գրականություն նվիրված վամպիրներին՝ «Քսանհինգ պատմություն [[Վետալ]]ների մասին»: Այն պատմում է Վիկրամադիտյա արքայի մասին, ով բազմիցս փորձել է բռնել անորսալի վետալին։ Վետալների մասին պատմությունները նաև հավաքվել են Վետալ Պաչիսի ժողովածուում։ (Baital Pachisi)։ Վիտալ ասելով հնդիկները հասկանում են արարածներ, որոնք ապրում են գետնի տակ, կախվում են ոտքերով առատաղից, գռգռվում են արյուն տեսնելիս, վախեցնում են մարդկանց, լավ հարաբերությունների մեջ են ընդհատակյա աշխարհի մարդկանց հետ և դուրս են գալիս գիշերներով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վամպիր» էջից