«Կանանց իրավունքներն Աֆղանստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com/ +books.google.am/)
No edit summary
Տող 59.
Աֆղանստանում կրթական ոլորտը շատ վատ վիճակում է, բայց այն դանդաղորեն բարելավվում է։ Կանանց գրագիտության մակարդակը ընդամենը 24.2% է<ref name="Factbook"/>: Երկրում կա մոտ 9 միլիոն ուսանող: Ուսանողների մոտ 60%-ը տղաներ են, իսկ 40%–ը՝ աղջիկներ։ Ավելի քան 174,000 ուսանողներ հաճախում են երկրի տարբեր համալսարաններ: Նրանցից միայն 21%-ն են աղջիկներ<ref name="USAID-Education">{{cite web|url=https://www.usaid.gov/afghanistan/education |title=Education |work=|publisher=[[United States Agency for International Development]] (USAID)|accessdate=2017-05-26}}</ref>: Քսաներորդ դարի սկզբին կանանց կրթություն ստանալը չափազանց հազվադեպ հանդիպող երևույթ էր, աղջիկների համար նախատեսված դպրոցների բացակայության պատճառով: Երբեմն աղջիկները կարողանում էին նախնական կրթություն ստանալ, սակայն նրանք երբեք չեն գերազանցել միջնակարգ մակարդակը<ref name="Skaine"/>: Զահիր Շահի օրոք (1933-1973 թթ.) կանանց կրթությունը պարտադիր դարձավ և երիտասարդ աղջիկները սկսեցին հաճախել դպրոցներ:
1947 թվականին Քաբուլի համալսարանը իր դռները բացեց նաև աղջիկների համար, իսկ 1973 թվականին Աֆղանստանի դպրոցներում աղջիկների թիվը հասավ 150.000–ի։ Կանանց նոր հնարավորություններ էր տրվում ավելի լավ կյանքով ապահովել իրենց և իրենց ընտանիքներին։ Այնուամենայնիվ, քաղաքացիական պատերազմից և «Թալիբան» շարժումից հետո կանայք կրկին զրկվեցին այդ հնարավորություններից։ Նրանք ստիպված էին վերադառնալ այն կյանք, որտեղ նրանք պետք է մնային տանը և վերահսկվեին իրենց ամուսինների ու հայրերի կողմից:
«Թալիբան» շարժման ընթացքում այն կանայք, ովքեր նախկինում աշխատել էին որպես ուսուցիչներ սկսեցին գաղտնի կերպով դասավանդել երիտասարդ աղջիկներին (և փոքրաթիվ տղաների) իրենց թաղամասերում, դասավանդելով միանգամից տասից վաթսուն երեխաների<ref name="Rostami-Povey"/>։ Այդ կանանց տները դարձան համայնքային կառույցներ, որոնք ղեկավարում և ֆինանսավորում էին միայն նրանք։ Այս գաղտնի դպրոցների մասին լուրերը տարածում էին բացառապես կանայք։ Երեխաները ստիպված էին ամեն օր դպրոց գնալ՝ հագուստների տակ թաքցնելով իրենց գրենական պիտույքները։ Այդ դպրոցում սովորեցնում էին՝ [[գրականություն]], հաշվարկային հմտություններ, [[կենսաբանություն]], [[քիմիա]], [[անգլերեն]], ուսումնասիրություններ [[Ղուրան]]ի վերաբերյալ, կերակուրների պատրաստում, կար ու ձև։ Այս մարդասիրական գործում ներառված կանացից շատերը հետագայում խոշտանգվում, հալածվում և ձեռբակալվումձերբակալվում են Թալիբանի կողմից<ref name="Rostami-Povey"/>։
Թալիբանը մինչև այսօր էլ խոչընդոտում է աֆղանացի տղաների և աղջիկների կրթությանը։ Նրանք դիմում են ամենասոսկալի քայլերին․ այրում դպրոցներ, սպանում ասուցիչների և աշակերտների։ Օրինակ, 2012 թվականին տասնհինգ կասկածյալներ ձերբակալվեցին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության կողմից։ Նրանք մեղադրվում էին Աֆղանստանի հյուսիսում հակակրթական ահաբեկչական հարձկումներ իրականացնելու համար։ Աֆղանստանի ազգային անվտանգության վարչությունը կարծում էր, որ դրա ետևում կանգնած էր Պակիստանի «Ինտեր-Ծառայությունների հետախուզությունը»<ref name=poison>{{cite web |url=http://www.pajhwok.com/en/2012/06/06/15-held-poisoning-schoolgirls-mashal |title=15 held for poisoning schoolgirls: Mashal |editor=Zarghona Salehi |publisher=Pajhwok Afghan News |date=6 June 2012 }}</ref>։ Այդ նույն ժամանակահատվածում Պակիստանը հրաժարվեց Աֆղանստանի դպրոցներին մատակարարել դպրոցական դասագրքերով<ref name=books>{{cite web |url=http://www.pajhwok.com/en/2012/05/12/afghan-students-pakistan-release-our-books |title=Afghan students to Pakistan: Release our books |editor=Zarghona Salehi |publisher=Pajhwok Afghan News |date=12 May 2012}}</ref>։