«Լենկթեմուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 155.
 
==Ժառանգություն==
 
[[File:SamarkandGuriAmir.jpg|thumb|left|200px|[[Գուր-Էմիր|Գուր Էմիրում]] Լենկթեմուրի դամբարանի ներսում խորը որմնախորշերը և զանազան մուքարնաներ զարդարում են պատերը]]
 
Լենկթեմուրի ժառանգությունը շատ խառն է։ Եթե նրա կառավարման շրջանում Կենտրոնական Ասիան բարգավաճել է, ապա մի շարք քաղաքներ՝ [[Բաղդադ|Բաղդադը]], [[Դամասկոս|Դամասկոսը]], [[Դելի|Դելին]] և այլ արաբական, վրացական, պարսկական և հնդկական քաղաքները, ավերվել են և ոչնչացվել, իսկ բնակչությունը կոտորվել է։ Նա նաև պատասխանատու է Ասիայում նեստորական Արևելյան եկեղեցու արդյունավետ ոչնչացման համար։ Ուստի եթե Լենկթեմուրը դրական պահպանել է իր դրական կերպարը մուսուլմանական Կենտրոնական Ասիայում, ապա [[Արաբիա|Արաբիայում]], [[Իրաք|Իրաքում]], [[Իրան|Պարսկաստանում]] և [[Հնդկաստան|Հնդկաստանում]], որտեղ նա իրականացրել է իր ամենամեծ վայրագությունները, նրան վատաբանում են։ Այնուամենայնիվ, [[Իբն Խալդուն|Իբն Խալդունը]] գովաբանում է Լենկթեմուրին, քանզի նա, ի տարբերություն այլ նվաճողների, կարողացել է միավորել մուսուլմանական աշխարհը<ref>{{cite journal |author=Frances Carney Gies |title=The Man Who Met Tamerlane |url=http://www.saudiaramcoworld.com/issue/197805/the.man.who.met.tamerlane.htm |journal=Saudi Aramco World |volume=29 |number=5 |date=September–October 1978 |access-date=2011-07-26 |archive-url=https://web.archive.org/web/20110708131655/http://www.saudiaramcoworld.com/issue/197805/the.man.who.met.tamerlane.htm |archive-date=2011-07-08 |dead-url=yes |df= }}</ref>։ [[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] մյուս խոշոր նվաճող [[Նադիր շահ|Նադիր շահը]] այնքան է ազդված եղել Լենկթեմուրից, որ գրեթե նույնությամբ կրկնել է Թեմուրի նվաճողական քաղաքականությունը և մարտավարությունը արշավանքների ժամանակ։ Ինչպես Թեմուրը, Նադիր շահը ևս գրավել է [[Կովկաս|Կովկասի]], Պարսկաստանի և Կենտրոնական Ասիայի մեծ մասը՝ այդ թվում ավերելով Դելին։
 
Լենկթեմուրի կարճ կյանք ունեցած կայսրությունը տարածել է թյուրք-պարսկական ավանդույթները Տրանսոխանիայում, նրա ֆեոդի մեջ մտած բոլոր տարածքներում [[Պարսկերեն|պարսկերենը]] դարձել է վարչական գործերի և գրական մշակույթի (diwan) լեզուն՝ անկախ [[Էթնոս|էթնիկ պատկանելությունից]]<ref>Manz, Beatrice Forbes (1999). ''The Rise and Rule of Tamerlane''. Cambridge University Press, p. 109. {{ISBN|0-521-63384-2}}. {{google books|2xDm2DCPRKMC|Limited preview}}. [https://books.google.com/books?id=2xDm2DCPRKMC&pg=PA109 p. 109]. "In Temür's government, as in those of most nomad dynasties, it is impossible to find a clear distinction between civil and military affairs, or to identify the Persian bureaucracy as solely civil or the Turko-Mongolian solely with military government. In fact, it is difficult to define the sphere of either side of the administration and we find Persians and Chaghatays sharing many tasks. (In discussing the settled bureaucracy and the people who worked within it I use the word Persian in a cultural rather than ethnological sense. In almost all the territories which Temür incorporated into his realm Persian was the primary language of administration and literary culture. Thus the language of the settled 'diwan' was Persian and its scribes had to be thoroughly adept in Persian culture, whatever their ethnic origin.) Temür's Chaghatay emirs were often involved in civil and provincial administration and even in financial affairs, traditionally the province of Persian bureaucracy."</ref>։ Ավելին՝ իր կառավարման շրջանում գրվել են թյուրքական գրականության որոշ հատվածներ են, որը նպաստել է թյուրքական մշակույթի ազդեցության տարածմանն ու բարգավաճմանը։ Չաղաթայերենի գրական տարբերակը սկսել է օգտագորխվել պարսկերենի հետ զուգահեռ ինչպես մշակույթում, այնխես էլ իբրև պաշտոնական լեզու<ref>{{Cite book |title=The new Central Asia |last=Roy |first=Olivier |authorlink= |year=2007 |publisher=I. B. Tauris |location= |isbn=978-1-84511-552-4 |page=7 }}</ref>։
 
Լենկթեմուրը, ըստ էության, ոչնչացրել է Արևելյան եկեղեցին, որը նախկինում քրիստոնեության մեծ ճյուղ էր, սակայն հետագայում սահմանափակվել է մի փոքր տարածքում, որը հայտնի է եղել Ասորական եռանկյունի անունով<ref name="nestoriangenocide">{{cite web |url=http://www.britannica.com/EBchecked/topic/409819/Nestorian |title=History of the Nestorians}}</ref>։
 
[[File:Timur.jpeg|thumb|Լենկթեմուրը և նրա զորքերը առաջանում են [[Ոսկե հորդա|Ոսկե Հորդայի]] խան Թոքթամըշի դեմ]]
 
Լենկթեմուրը հետագա դարերում Եվրոպայում հայտնի է եղել նույնիսկ մահից հետո այն պատճառով, որ հաղթանակ է տարել օսմանյան սուլթան Բայազեդի նկատմամբ։ Այդ ժամանակ օսմանյան զորքերը գրավում էին Արևելյան Եվրոպան, իսկ Լենկթեմուրը համարվում էր Եվրոպայի դաշնակիցը։
 
Լենկթեմուրն այժմ [[Ուզբեկստան|Ուզբեկստանում]] պաշտոնապես համարվում է ազգային հերոս։ Նրա արձանը գտնվում է [[Տաշքենդ|Տաշքենդում]]՝ այն վայրում, որտեղ մի ժամանակ կանգնած է եղել [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսի]] արձանը։
 
Մուհամմադ Իքբալը՝ փիլիսոփա, բանաստեղծ և քաղաքական գործիչ [[Բրիտանական Հնդկաստան|Բրիտանական Հնդկաստանում]], ով եղել է Պակիստանյան շարժման ոգեշնչման աղբյուրը<ref>{{cite news |url=http://www.telegraphindia.com/1070630/asp/opinion/story_7992715.asp | location=Calcutta, India | work=The Telegraph | title=Iqbal'S Hindu Relations | date=30 June 2007}}</ref>, բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է ''Լենկթեմուրի երազանքը''․ բանաստեղծությունը ոգեշնչված է Մեծ Մոնղոլների վերջին կայսր [[Բահադուր Շահ II|Բահադուր շահ II-ի]] աղոթքից։
 
{{quote|[[Հիջազ|Հիջազի]] շերիֆը տառապում է, քանզի իր կրոնը բաժանված է զանազան աղանդների։ Եվ ահա այդ երիտասարդ [[թաթար|թաթարը]] (Լենկթեմուր) համարձակորեն կանխատեսել է անհամար նվաճումների ազնիվ հաղթանակը։
}}
 
1794 թվականին Շեյխ Դին Մուհամմադը հրատարակել է իր ճանապարհորդությունների գիրքը՝ ''Դին Մուհամմադի ճանապարհորդությունները''։ Գիրքը սկսվում է [[Չինգիզ խան|Չինգիզ խանի]], Լենկթեմուրի և հատկապես Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար [[Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուր|Բաբուրի]] մասին գովեստի խոսքերով։ Նա նաև կարևոր մանրամասներ է փոխանցել այն ժամանակ Մեծ Մոնղոլների կայսր շահ Ալամ II-ի մասին։
=== Պատմական աղբյուրներ ===
[[File:Autograph of Ahmad ibn Arabshah.png|right|thumb|Ահմադ իբն Արաբշահի ''Լենկթեմուրի կյանքը'' աշխատությունը]]