«Ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 1.
'''Ակադեմիա''' (հուն. Ακαδημία), գիտական, ուսումնական, գեղարվեստական և այլ հիմնարկների ու ընկերությունների անվանում։ «Ակադեմիա» բառը ծագել է դիցաբանական հերոս Ակադեմոսի անունից, ի պատիվ որի [[Աթենք]]ի մոտ մի տեղավայր կոչվել է նրա անվամբ, ուր և մ. թ. ա. 4-րդ դար Պլատոնը (տես ''Պլատոնյան ակադեմիա'') իր աշակերտներին դասախոսություններ էր կարդում։
 
 
==Անվան արմատները==
Դիցաբանական աղբյուրների համաձայն` ժամանակին [[Հին Աթենք|Աթենք]]ի շրջանում ապրում էր Ակադեմոս անունով հերոսը: Երբ Աթենքի արքա [[Թեսևս]]ը առևանգում է [[Հեղինե Չքնաղ|Հեղինեին]], Հեղինեի եղբայրները ՝ Երկվորյակներ Կաստորը և Պոլուքսը , հետապնդում են առևանգողին, Ակադեմոսը ցույց է տալիս եղբայրներին, թե որտեղ է թաքցված իրենց քույրը: Ի հիշողություն այդ արարքի, երբ սպարտացիները ասպատակում էին աթենական հողերը, նրանք չեն ամայացնում այն անտառակը, որտեղ ապրել էր Ակադեմոսը: Այդ տարածքը` ակադեմիան, դառնում է խաղաղության և հանգստության մի առանձնացված կղզյակ: Պլատոնը այստեղ գնում է իր տունը, որի դարպասներին գրում է. «Երկրաչափություն չիմացոնղերի մուտքը արգելված է»: Այստեղ է Պլատոնը անցկացնում իր ժամանակի մեծ մասը, գրում և զրուցում իր աշակերտների հետ<ref>[http://yanko.lib.ru/books/cultur/gasparov-zanim_greciya-8l.pdf «Հետաքրքիր Հունաստանը», Միխաիլ Գասպարով, էջ 128-129]</ref>:
 
== Հելենիստական դարաշրջան ==
Հելլենիստական դարաշրջանում ստեղծվեցին գիտական ընկերություններ, որոնք ըստ էության ակադեմիաներ էին (''Ալեքսանդրիայի մուսեյոն'', մ. թ. ա. 3-րդ դար)։ Միջնադարում Արևելքում մեծ տարածում գտան «Իմաստության տներ»–ը՝ [[Բաղդադ]]ում (9-րդ դար), «Մամունի ակադեմիա»–ն՝ խորեզմում (11-րդ դարի սկիզբ), աստղադիտարաններին կից գիտական ընկերությունները՝ Մարաղայում (13-րդ դար), Սամարղանդում (15-րդ դարր)։ Փաստորեն միջնադարյան Ակադեմիաների դեր էին կատարում [[Գլաձոր]]ի, [[Տաթև]]ի, [[Անի]]ի, [[Հաղպատ]]ի, [[Սանահին]]ի, [[Բարձրբերդ]]ի և [[Հայաստան]]ի մի քանի այլ վայրերում եղած համալսարաններն ու ճեմարանները։ 15–16 դարերում Ակադեմիա էին կոչվում [[Իտալիա]]յի բազմաթիվ ընկերություններ, որոնք զբաղվում էին հիմնականում հումանիտար գիտություններով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ակադեմիա» էջից