«Լենկթեմուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 133.
==== ''Մալֆուզաթի Թեմուրի'' ====
Մալֆուզաթի Թեմուրի և դրան ավելացված Թուզուքի Թեմուրի գրքերը, որոնք ենթադրաբար Լենկթեմուրի ինքնակենսագրություններն են, ամենայն հավանականությամբ 17-րդ դարում հորինված բաներ են<ref name="EI" /><ref name="iranica-hosayni">{{cite encyclopedia | title=Abū Ṭāleb Ḥosaynī | encyclopedia=[[Encyclopædia Iranica]] | accessdate=17 September 2014 | author=Hameed ud-Din | year=2011 | url=http://www.iranicaonline.org/articles/abo-taleb-hosaym-arizi}}</ref>։ Գիտնական Աբու Տալիբ Հոսեյնին 1637-1638 թվականներին ներկայացրել է այս տեքստերը Մուղալի կայսր շահ Ջահանին՝ Լենկթեմուրի հեռավոր ժառանգներից, իբրև թե [[Եմեն|Եմենի]] կայսեր գրադարանում դրանց չաղաթայերեն տեքստը հայտնաբերելուց հետո։ Եմենի և Տրանսոխանիայի միջև հսկայական հեռավորության պատճառով և գրքերի օրիգինալ օրինակների մասին ապացույցների պակասության պատճառով շատ պատմաբաններ այս պատմությունը անհիմն են համարում և կասկածում են, որ Հոսեյնին հորինել է թե՛ տեքստերը, թե՛ դրանց մասին պատմությունը<ref name="iranica-hosayni" />։
 
=== Եվրոպական տեսակետներ ===
Լենկթեմուրը, թերևս, նշանակալի ազդեցություն է ունեցել [[Վերածնունդ|Վերածննդի]] մշակույթի և ժամանակակից Եվրոպայի վրա<ref name="milwright">{{cite journal |last=Milwright |first=Marcus |title=So Despicable a Vessel: Representations of Tamerlane in Printed Books of the Sixteenth and Seventeenth Centuries |journal=Muqarnas|year=2006|volume=23|page=317 |doi=10.1163/22118993-90000105}}</ref>։ 15-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի սկզվները նրա ձեռքբերումները ինչպես հիացրել, այնպես էլ սարսափ են տարածել եվրոպացիների շրջանում։
 
15-րդ դարի ընթացքում Լենկթեմուրի վերաբերյալ եվրոպական տեսակետները շատ խառն են եղել՝ որոշ եվրոպական պետություններ նրան համարել են դաշնակից, իսկ մյուսները նրան համարել են Եվրոպայի համար մեծագույն վտանգներից մեկը նրա դաժան նվաճողական քաղաքականության պատճառով<ref name="knobler-1995">{{cite journal |last=Knobler |first=Adam|title=The Rise of Timur and Western Diplomatic Response, 1390–1405 |journal=Journal of the Royal Asiatic Society|date=November 1995 |volume=5|series=Third Series |issue=3|pages=341–349|doi=10.1017/s135618630000660x}}</ref>{{rp|341}}։
 
Երբ Լենկթեմուրը [[Անկարա|Անկարայում]] գերեվարել է օսմանյան սուլթան [[Բայազիդ I|Բայազեդին]], Եվրոպայի ղեկավարների շրջանում, մասնավորապես Ֆրանսիայի [[Շառլ Խելագար|Կառլ VI Խելագարի]] և Անգլիայի [[Հենրի IV (Անգլիա)|Հենրի IV-ի]] մոտ, տեսակետ է ստեղծվել, թե Լենկթեմուրը իրենց դաշնակիցն է, քանի որ նա փրկել է [[Միջին Արևելք|Միջին Արևելքի]] քրիստոնյաներին Օսմանյան կայսրությունից։ Այս երկու ղեկավարները գովանաբում էին Լենկթեմուրին, քանի որ նրա հաղթանակը Անակարայում հնարավորություն էր տվել քրիստոնյա առևտրականներին մնալ Միջին Արևելքում և ցանկացած պահի ապահով վերադառնալ [[Ֆրանսիա]] և [[Անգլիա]]։ Նա նաև գովասանքների է արժանացել, քանի որ քրիստոնյա ուխտագնացները կրկին հնարավորություն են ստացել առանց խոչընդոտների գնալ [[Սուրբ Երկիր]]<ref name="knobler-1995" />{{rp|341–44}}։
 
Այլ եվրոպացիներ Լենկթեմուրին համարում էին բարբարոս, ով մեծագույն վտանգ էր ներկայացնում եվրոպական մշակույթի և քրիսոտենության համար։ Նրա վերելքը դեպի իշխանությունը ստիպել է շատ ղեկավարների, օրինակ՝ [[Հենրի III (Անգլիա)|Հենրի III-ին]], դեսպաններ ուղարկել [[Սամարղանդ]] Լենկթեմուրի, նրա մարդկանց մասին տեղեկատվություն հավաքելու, Լենկթեմուրի հետ դաշինք կնքելու և նրան համոզելու, որ քրիստոնեական հավատի անցնի պատերազմից խուսափելու համար<ref name="knobler-1995" />{{rp|348–49}}։ Յազդիի Զաֆերնամե աշխատության 1723 թվականի թարգմանության նախաբանում թարգմանիչը գրել է<ref>{{Cite book|title = The History of Timur-Bec|publisher = |year = 1723|isbn = |location = |pages = xii–ix|url = https://books.google.com/books?id=5e5WAAAAcAAJ&dq=editions%3AbiiMjtRlZFEC&pg=PR8#v=onepage&q&f=false|volume = 1|last1 = ad-DīnʿAlī Yazdī|first1 = Sharaf}} Punctuation and spelling modernized.</ref>․
 
<blockquote>Ֆրանցիսկ Պետիս դե լա Քրոքսը փոխանցում է, որ կան որոշ խաբեություններ և կեղծիքներ, որոնք տպագրվել են վեպերի հեղինակների և թուրք գրողների կողմից, ովքեր նրա թշնամին էին և նախանձում էին նրա փառքին․ նրանցից է Ահմադ իբն Արաբշահը․․․ Այն պատճառով, որ Լենկթեմուրը պարտության է մատնել Սիրիայի թուրքերին և արաբներին, ավելին՝ գերեվարել է [[Բայազիդ I|Բայազեդ I-ին]], զարմանալի չէ, որ այս ժողովուրդների պատմաբանները, ովքեր, ճշմարտության և պատմության արժանապատվության դեմ հանդես գալով, այս հարցում չափազանցությունների են դիմել, նրա անձը պետք է խեղաթյուրված ներկայացնեին։</blockquote>
 
=== Լենկթեմուրն արվեստում ===