«Լենկթեմուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
 
Լենկթեմուրը Բալխում իր ունեցվածքը շատերի հետ կիսելու բնավորության շնորհիվ շատ հետևորդներ է ձեռք բերել՝ ի դեմս ամենազանազան մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ առևտրականներ, վաճառականներ, մուսուլման կրոնավորներ, արիստոկրատիա և գյուղատնտեսության ոլորտում աշխատողներ։ Լենկթեմուրն իր վարած քաղաքականությամբ անմիջապես տարբերվել է Հուսեյնից, ով օտարվել է այս մարդկանցից, ծանր հարկերի բեռով ճնշելով մարդկանց՝ վերցրել է նրանց ունեցվածքը և ծախսել այս ամենը բարդ կառույցների շինարարության վրա<ref name="marozzi-2004" />{{rp|41–2}}։ Շուրջ 1370 թվականին Հուսեյնը հանձնվել է Թեմուրին և ավելի ուշ սպանվել, որը թույլ է տվել Թեմուրին պաշտոնապես դառնալ [[Բալխ|Բալխի]] ղեկավար։ Լենկթեմուրը նաև ամուսնացել է Հուսեյնի կնոջ՝ Սարայ Մուլք խանումի հետ, ով Չինգիզ խանի ժառանգներից էր, որն էլ նրան հնարավորություն է տվել դառնալ Չաղաթայ ցեղի ղեկավար<ref name="marozzi-2004" />։
 
== Կանայք ==
Լենկթեմուրը ունեցել է 43 կին՝
*Թուրմիշ աղա՝ Ջահանգիր Միրզայի, Ջահանշահ Միրզայի և Աքա Բեգի մայրը,
*Օլժայ Թուրխան աղա (ամուսնացել է 1357/1358 թվականին)՝ Ամիր Մաշլահի դուստրն ու Ամիր Կազաղանի թոռնուհին,
*Սարայ Մուլք խանում (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Քազան խանի դուստրը,
*Իսլամ աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Բայան Սալդուզի դուստրը,
*Ուլուս աղա (ամուսնացել է 1367 թվականին)՝ Ամիր Հուսեյնի այրին և Ամիր Խիզր Յասուրի դուստրը,
*Դիլշադ աղա (ամուսնացել է 1374 թվականին)՝ Շամս ադ-Դինի դուստրն ու Բուցան աղայի կինը,
*Թուման աղա (ամուսնացել է 1377 թվականին)՝ Ամիր Մուսայի և նրա կնոջ՝ Արզու Մուլք աղայի դուստրը,
*Չուլպան Մուլք աղա՝ Հաջի Բեգ Ջետահի դուստրը,
*Թուքալ խանում (ամուսնացել է 1395 թվականին)՝ մոնղոլ խան Խիզր Խոջայի դուստրը,
*Թոլուն աղա (հարճ)՝ Օմար Շեյխ Միրզա I-ի մայրը,
*Մենգլի աղա (հարճ)՝ Միրան շահ իբն Թեմուրի մայրը,
*Թողայ Թուրխան աղա՝ Ամիր Հուսեյնի այրին և Շահրուհ Միրզա իբն Թեմուրի մայրը,
*Թուղդի բեյ աղա՝ Աք Սուֆի Քոնգիրաթի դուստրը,
*Սուլթան Արայ աղա,
*Մալիքանշահ աղա,
*Խանդ Մալիք աղա՝ Իբրահիմ Միրզայի մայրը,
*Սուլթան աղա, որդին մահացել է մանուկ ժամանակ։
 
Լենկթեմուրի մյուս կանանցից և հարճերից են՝ Դավլաթ Թարքան աղա, Բուրհան աղա, Ջանի բեգ աղա, Թինի բեգ աղա, Դուր Սուլթան աղա, Մունդուզ աղա, Բախտ Սուլթան աղա, Նովրուզ աղա, Ջահան Բախտ աղա, Նիգար աղա, Ռուհփարվար աղա, Դիլ բեգ աղա, Դիլշադ աղա, Մուրադ բեգ աղա, Փիրուզբախտ աղա, Խոշքելդի աղա, Դիլխոշ աղա, Բարաթ բեյ աղա, Սեվինչ Մալիք աղա, Արզու բեգ աղա, Յադգար Սուլթան աղա, Խուդադադ աղա, Բախտ Նիգար աղա, Քութլու բեյ աղա և ևս մեկ Նիգար աղա։
 
== Լենկթեմուրի ժառանգներ ==