«Խորխոռունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
լեզվային հղումներ
No edit summary
Տող 1.
'''Խորխոռունիներ''', նախարարական տոհմ հին Հայաստանում։ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է [[Հայկ|Հայկ Նահապետի]] Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, [[Վաղարշակ]] թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց [[Արշակունիներ]]ի թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը ([[428]])։ Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «[[Հայոց մաղխազ]]» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր [[Արշակ Գ]]–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող [[Խոսրով Դ]]–ի տիրապետության ներքո։ [[Ղազար Փարպեցի]]ն վկայում է, որ [[Արտաշատի ժողով|Արտաշատի 449–ի ժողովում]] Պարսից [[Հազկերտ II|Հազկերտ]] արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է [[Վասակ Սյունի|Վասակ Սյունու]], [[Խորեն Խորխոռունի]]ն՝ [[Վարդան Մամիկոնյան]]ի կողմում։ Պարսից դեմ [[Խաղխաղի ճակատամարտ]]ում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ [[Ավարայրի ճակատամարտ]]ում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ [[Սեբեոս]]ը VIդ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VIIդ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ Xդ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։
[[Category:Հայոց պատմություն]]