«Դուդուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ: Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ:
 
Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, [[Լևոն Մադոյան]], [[Վաչե Հովսեփյան]], Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, [[Գևորգ Դաբաղյան]], [[Վաչե Շարաֆյան]], [[Նորայր Ժամհարյան]], Կամո Սեյրանյան, Գևորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան և ուրիշներ<ref>{{Cite book|title=Հայ ժողովրդական նվագարաններ|last=|first=|publisher=«Կոմիտաս»|year=2008|isbn=978-99941-853-2-0|location=Երևան|pages=}}</ref>:
 
Թեպետ դուդուկը համարվել է տղամարդու գործիք, սակայն 20-րդ դարի վերջում ի հայտ եկան նաև կին դուդուկահարներ՝ Արմինե Գրիգորյան (ԱՄՆ), Աննա Սարգսյան, [[Լիլիթ Հովսեփյան]]:
 
Երաժիշտ դուդուկահարների մեծ մասը տիրապետում է մի քանի նվագարանի, բացի դուդուկից նաև զուռնա, կլառնետ, շվի, երբեմն՝ սաքսաֆոն:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դուդուկ» էջից