«Սազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
{{Տեղեկաքարտ Երաժշտական գործիք}}
[[Պատկեր:Saz 1.jpg|մինի]]
'''Սազ''', լարային կսմիթվողկսմիթային նվագարան։ Տարածված է [[Կովկաս]]ում, [[Մերձավոր Արևելք]]ում։ Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-10: Սազը սիրված նվագարան է հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, հնագույն ծագում ունի: Երաժիշտ-ֆոլկլորագետ Սպիրիդոն Մելիքյանի վկայությամբ՝ «տնետուն ման եկող աշուղները սազով ու թամբուրով փառաբանում էին իրենց նախնյաց հերոսներին: Աշուղական սազը սեփական երգին նվագակցող նվագարան է, որտեղ երգը բնորոշվում է ազատ հանկարծաբանական (իմպրովիզացիոն) ոճով, իսկ սազի նվագակցությունը՝ մեղեդիական զարգացման հարուստ զարդախաղերով: Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկսնդամերկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտա-կվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ Նվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։ [[Հայաստան]]ում սազն առավելապես աշուղական նվագարան է, իր երգեցողությանը սազով է նվագակցել, օրինակ Շիրինը։ [[1925]] թվականին Վ․ Բանին իր Արևելյան սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր սազերի ընտանիք՝ ջուռա, չոնգուր, սազ-բարիտոն և բաս (ներկայումս գործածական չէ)։ Սազերի ունիսոն խումբխումբը կիրառվել է Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի պետական անսամբլում (մինչև [[1957]] թվականը)։ Սազը հիշատակված է «[[Սասունցի Դավիթ]]» [[էպոս]]ում։
 
Սազի ձայնը մաքուր է ու զրնգուն, սակայն մեղմ ու թույլ, ուստիև ժամանակակից անսամբլներում այդ նվագարանը փոխարինվել է առավել հնչեղ քանոնով:
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սազ» էջից