«Ֆեյսբուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
[[Սոցիալական ցանց]]ը հնարավորություն է տալիս ընկերների հետ կիսել կարճ հաղորդագրություններ («կարգավիճակներ»), գրառումներ («նշումներ») լուսանկարներ և տեսանյութեր, տեղադրել այլ կայքերի հղումներ, ստեղծել միջոցառումներ և այլն։ Գլխավոր էջում տեսանելի են բոլոր ընկերների վերջին գրառումները՝ լրահոսի տեսքով։ Ընկերները կարող են հավանել, մեկնաբանել և իրենց մյուս ընկերների հետ կիսել այս գրառումները։
 
Ֆեյսբուքում կարելի է նաև ստեղծել խմբեր, էջեր և հարցումներ, որոնց այլ օգատերերօգտատերեր կարող են համապատասխանաբար անդամակցել, բաժանորդագրվել և պատասխանել։
 
Ֆեյսբուքի գաղափարը հղացել է [[Մարկ Ցուկերբերգ]]ի մոտ վաղ երիտասարդական տարիներին, երբ նա դեռ սովորում էր մասնավոր դպրոց Phillips Exeter Academy-ում, որը գտնվում է [[Նյու Հեմպշիր]]ում։
Տող 32.
Դպրոցում տարեկան հրատարակվում էր աշակերտների անուններով, հասցեներով և նկարներով տեղեկատու (բառացի «երեսգիրք»՝ Facebook), և երբ [[Մարկ Ցուկերբերգ]]ը ընդունվեց [[Հարվարդի համալսարան]], հանդես եկավ մի նախաձեռնությամբ, ստեղծելու նմանատիպ ցանցային տարբերակը, սակայն ուսումնական հաստատության վարչակազմը մերժեց նրան, ընդունելով գաղտնիության քաղաքականություն։ Ապա [[2003]] թվականի հոկտեմբերի 28-ին [[Մարկ Ցուկերբերգ]]ը, լինելով ապագա երկրորդ կուրսեցի, գրում է Facemash կայքի համար մի կոդ, որում օգտագործվում էին զույգերով տեղադրված լուսանկարներ, այն նպատակով, որոշելու թե ով է ավելի հմայիչ այդ երկու անձանցից։
 
Որպեսզի հասնի իր նպատակին, [[Մարկ Ցուկերբերգ|Մարկը]] կոտրում է Հարվարդի համալսարանի համակարգչային ցանցի գաղտնագրված տվյալների բազան և պատճենահանում մասնավոր նկարները։ Այդ ժամանակ Հարվարդը դեռ չուներ ուսանողական «ալբոմ՚ալբոմ» (նկարներով և հիմնական տեղեկություններով տեղեկատու): Facemash-ը շահագործման առաջին երկու ժամվա ընթացքում գրավեց 450 այցելուի և 22.000 նկարների դիտումների։դիտումներ արձանագրեց:
 
Կայքը արագ աճեց, սակայն մի քանի օր անց փակվեց Հարվարդի վարչակազմի կողմից, իսկ [[Մարկ Ցուկերբերգ]]ը մեղադրվեց անվտանգության, հեղինակային իրավունքների և անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ։ Որպես պատիժ սահմանվեց հեռացումը։ Սակայն վերջնական արդյունքում մեղադրանքները կարճվեցին։ Հետագայում [[Մարկ Ցուկերբերգ]]ը կենտրոնանում է սկզբնական նախագծի վրա։ Նա իր համակուրսեցիների համար բացում է կայք, որտեղ մարդիկ սկսեցին կիսվել նախագծի մասին իրենց մեկնաբանություններով։
Տող 38.
Հաջորդ կիսամյակում, [[2004]] թվականի հունվարին, [[Մարկ Ցուկերբերգ]]ը սկսում է գրել կոդ նոր կայքի համար։ Ըստ նրա խոսքերի, նա ոգեշնչվել էր Facemash-ի դեպքի մասին Harvard Crimson-ի գրած խմբագրական հոդվածից։ [[2004]] թվականի հունվար 4-ին [[Մարկ Ցուկերբերգ]]ը մեկնարկեց TheFacebook կայքը thefacebook.com հասցեով։ Ֆեյսբուքի անվան միտքը, ամենայն հավանականությամբ պայմանավորված է [[Մարկ Ցուկերբերգ]]ի ավագ դպրոցի ուսումնական տարիների հետ։ Հեղինակավոր Phillips Exeter Academy -ում, որտեղ նա սովորել է, յուրաքանչյուր ընդունվողի տրվում էր ուսանողների տեղեկատու, որը պարունակում էր բոլոր համադասարանցիների նկարները, հասցեները և հեռախոսահամարները։ Տեղեկատուի օրիգինալ անվանումը «The Photo Address Book» էր, բայց բոլոր ուսանողները այն անվանում էին ուղղակի «The Facebook»։
 
Կայքի մեկնարկումից վեց օր անց, երեք հարվարդյան բարձր կուրսեցիներ՝ [[Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ|Քեմերոն Ուինքլվոսը]], [[Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսներ|Թայլեր Ուինքլվոս]]ը և [[Դիվյա Նառենդրա]]ն, մեղադրեցին [[Մարկ Ցուկերբերգ]]ին այն բանի համար, որ նա միտումնավոր մոլորեցրել է նրանց, իբրև թե կօգիկօնմի ստեղծել սոցիալական HarvardConnection.com ցանցը, սակայն դրա փոխարեն [[Մարկ Ցուկերբերգ|Մարկը]], օգտագործելով իրենց գաղափարները, կառուցել է մրցակցող արտադրանք։ Նրանք բողոքեցին համալսարանական Harvard Crimson խմբագրությանը, և այն սկսեց հետաքննություն այդ գործով։ Հետագայում հայց է ներկայացվում դատարանում ընդդեմ Մարկ Ցուկերբերգի։ Անդամակցությունը սոցիալական ցանցում ի սկզբանե սահմանափակված էր [[Հարվարդ]]ի ուսանողներով։
 
Առաջին ամսվա ընթացքում նրանում գրանցած էին Հարվարդի ուսանողների ավելի քան կեսը։ Շուտով [[Մարկ Ցուկերբերգ|Ցուկերբերգին]]ն միացան [[Էդուարդո Սավերին]]ը (ֆինանսների գծով տնօրեն), [[Դասթին Մոսկովից]]ը (ծրագրավորող), [[Էնդրյու Մակ-Կոլլում]] (նկարիչ) և [[Քրիս Հյուզ]]ը, որպեսզի օգնեն նրան կայքի առաջխաղացման հարցում։ [[2004]] թվականի մարտին Ֆեյսբուքը ընդլայնվեց մինչև [[Սթենֆորդ]]ի, [[ՅեյլիԵյլի համալսարան|Եյլի]]ի և [[Կոլումբիա]]յի համալսարաններ։ Հետագայում այն բացվեց նաև այլ ուսումնական հաստատություններում՝ այսպես կոչված «[[Բաղեղի Լիգա]]»-ի դպրոցներում, [[Բոստոն]]ի և [[Նյու Յորք]]ի համալսարաններում, [[Մասսաչուսեթս]]ի տեխնոլոգիական ինստիտուտում, ապա [[Կանադա]]յի և [[ԱՄՆ]]-ի շատ այլ համալսարաններում։
 
[[2004]] թվականի հունիսին Ֆեյսբուքը տեղափոխվում է [[Պալո Ալտո]] ([[Կալիֆորնիա]])։ Նախքան տեղափոխվելը, [[Մարկ Ցուկերբերգ|Ցուկերբերգը]] և [[Էդուարդո Սավերին|Սավերինը]] [[Մանհեթեն]]ի չինական ռեստորանում ծանոթանում են [[Շոն Փարքեր]]ի հետ։ Մի քանի շաբաթ անց նրանք հանդիպում են [[Պալո Ալտո]]յում։ [[2004]] թվականի կեսին Ֆեյսբուքը գրանցվում է որպես ընկերություն և [[Շուն Փարքեր|Պարկերը]] դառնում է նրա առաջին նախագահ։ Նույն ամսում ընկերությունը [[PayPal]]-ի հիմնադիր [[Փիթեր Թիլ]]ի կողմից ստանում է իր առաջին ավանդները։ Հենց [[Շոն Փարքեր|Շոնն]] է, որ գտնում է Ֆեյսբուքի համար առաջին ավանդատուներին՝ [[Փիթեր Թիլ]]ին, [[Ռիդ Հոֆման]]ին, իսկ ներդրումների ստացման գործընթացում հասավ նրան, որ տնօրենների խորհրդում [[Մարկ Ցուկերբերգ|Մարկից]] առաջ մնա 5 տեղից 3 տեղ։ [[Փիթեր Թիլ|Թիլի]] խոսքերով, [[Շոն Փարքեր|Շոնն]] առաջինն էր, որ ներուժ տեսավ ընկերության մեջ և «եթե [[Մարկ Ցուկերբերգ|Մարկի]] մոտ թեկուզ մի վայրկյան կասկածներ էին առաջանում, [[Շոն Փարքեր|Շոնը]] միանգամից կասեցնում էր դրանք»։
Տող 50.
[[2006]] թվականի սեպտեմբերի 26-ից հասանելիության ցանց բացվում է ցանկացած ինտերնետ օգտվողի համար, ում 13 տարին լրացել է և ունի էլեկտրոնային փոստի հասցե։
 
[[2007]] թվականի հոկտեմբերի 24-ին [[Մայքրոսոֆթ]]ը հայտարարեց 1,6% բաժնետոմսերի 240 միլիոն դոլարով գնման մասին, դրանով իսկ գնահատելով ամբողջ ընկերությունը 15 միլիարդ դոլար։ Մայքրոսոֆթը միջազգային իրավունք ստացավ Ֆեյսբուքում գովազդ տեղադրելու։ [[2008]] թվականի հոկտեմբերին Ֆեյսբուքը հայտարարեց [[Դուբլին|Դուբլինում]] միջազգային գրասենյակի բացման մասին։ [[2009]] թվականի սեպտեմբերին առաջին անգամ հայտարարվեց շահույթի ստանալու մասին։ [[2010]] թվականի նոյեմբերին ըստ SecondMarket Inc -ի տվյալների ընկերության գինը կազմում է 41 միլիարդ դոլար (որը փոքր-ինչ բարձր է, քան [[Իբէյ]]ինը)։ Այդ կերպ Ֆեյսբուքը [[ԱՄՆ]]-ում ինտերնետ-ընկերությունների մեջ մեծությամբ դարձավ երրորդը ([[Google]]-ից և [[Amazon]]-ից հետո)։ [[2011]] թվականի հունվարի 2-ին [[Նյու Յորք Թայմս]] խմբագրության տվյալներով Ֆեյսբուքի գինը հասավ 50 միլիարդ ամերիկյան դոլարի։
 
Ֆեյսբուքի այցելուների քանակը մեծացավ [[2009]] թվականի հետո։ [[2010]] թվականի մարտի 13-ին Ֆեյսբուք այցելեց ավելի մարդ, քան [[Google]]։ Ինչպես նաև Ֆեյսբուքը դարձավ լավագույն սոցիալական ցանցը ութ առանձին շուկաներում՝ [[Ֆիլիպիններ]]ում, [[Ավստրալիա]]յում, [[Ինդոնեզիա]]յում, [[Մալազիա]]յում, [[Նոր Զելանդիա]]յիում, [[Հոնկոնգ]]ում և [[Վիետնամ]]ում, այն ժամանակ, երբ այլ ապրանքանշանները առաջատար դիրք էին գրավում միայն որոշ շուկաներում, որոնց թվին է պատկանում Google Orkut-ը՝ Հնդկաստանում, Mixi.jp-ը՝ Ճապոնիայում, CyWorld -ը՝ Հարավային Կորեայում, և [[Yahoo!]] Wretch.cc -ը արտադրանք [[Թայվան]]ում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆեյսբուք» էջից