«Հաճն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 70.
Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), [[Բյուզանդական կայսրություն]]ների, Կիլիկիայի հայկական պետության կազմում։ Հնուց Հաճընում բնակվող [[հայեր]]ը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս)։ [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] անկումից ([[1375]] թ.) հետո մեծ թվով [[հայեր]] հաստատվել են Հաճընում։ XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան [[Թուրքիա]]ն։ [[1915]] թվականին՝ 35 հզ. բնակչություն (մոտ 30 հզ-ը՝ հայեր)։ [[Հայեր]]ն ունեին վեց եկեղեցի՝ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը)։ Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան։ Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով։ [[1915]] թվականի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Հաճընի [[հայեր]]ը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են [[Դեր Զոր]], որտեղ նրանց մեծ մասը զոհվել է։ [[1919]] թվականին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են [[Ֆրանսիա]]յի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ [[Կիլիկիա]]ն (ներառյալ Հաճընը) հանձնել է [[Թուրքիա]]յին։ [[1920]] թվականի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես [[Հաճընի հերոսամարտ (1920)]])։ Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով)։ [[1958]] թվականին [[Հայաստան]]ում հիմնվել է [[Նոր Հաճն]] քաղաքը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՀՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հաճն» էջից