«Իրանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
Արիացիների Իրան գալու հետ միաժամանակ, տարբեր ցեղեր (ցեղեր, որոնց ինքնությունը մինչ այժմ հստակորեն դեռ հայտնի չէ) ևս Իրան եկան, և նրանցից յուրաքանչյուրը գրավեց մի փոքր տարածք: Մանայիի և Ուրարտուի ցեղերը ([[Վանի թագավորություն|Ուրարտուն]] հայերը համարում են իրենց հայրենիքը) այդ ժամանակաշրջանի այն սակավաթիվ ցեղերից են, որոնց ինքնությունը հայտնի է, և որոնք մ.թ.ա. առաջին հազրամյակի սկզբերին, Իրանի հյուսիսարևմտյան մասում ստեղծել էին անկախ պետություններ:
 
 
 
Անհայտ ցեղերի խմբեր էլ գոյություն ունեին [[Գիլանի Մարալիկ]]<nowiki/>ում, Ատրպատականի Հասանալիում (հայկական աղբյուրներում այս նահանգը հիշատակվում է՝ որպես պատմական հայաստանի մի մաս, այսօր այն գտնվում է Իրանի կազմում, ինչն իրանցիներն անվանում են [[Ատրպատական|Իրանական Ադրբեջան]]<nowiki/>ի նահանգ, Քուրդիստանի Զիվիյեում և այլուր, որոնք մի կարճ ժամանակահատվածով բնակվեցին Իրանի հյուսիսարևելյան հատվածում:<ref>{{Cite book|title=دین ایرانی بر پایهٔ متن‌های مهم یونانی|last=بنونیست|first=امیل|publisher=تهران: انتشارات بنیاد فرهنگ ایران|year=۱۳۵۴|isbn=|location=|pages=139}}</ref>
 
 
 
Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին հին իրանական ցեղերը, մեծ ձեռքբերումներ գրանցելով երկաթի հանքահանման և հալեցման տեխնոլոգիաների յուրացման բնագավառում, ևս մեկ կարևոր քայլ արեցին իրենց առաջընթացի և զարգացման սրընթաց վերելքն ապահովելու գործում: Ուստի՝ սկսած այս ժամանակվանից մինչև մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր Իրանական լեռնաշխարհի արևմուտքը զանազան ցեղերի զանգվածային տեղափոխումների և նոր ցեղերի ու մշակույթների ականատեսն եղավ:
 
 
 
Չնայած նրան, որ Իրան ներգաղթած վերոնշյալ ցեղերի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, Իրանի տարածքից ոսկյա և արծաթե շատ հազվագյուտ թանկարժեք իրերի և երկաթե ու [[բրոնզ]]<nowiki/>ե զենքերի և գործիքների հայտնաբերումը լավագույն ապացույցն է առ այն, որ այս տարածաշրջանի ժողովրդի արվեստն ու մշակույթը, այդ ժամանակաշրջանի այլ ժողովուրդների համեմատ գտնվել է իր գագաթնակետին։ Այս գտածոները լավագույնս ի ցույց են դնում նաև այն, որ այս ժողովուրդը նաև բավականին հարստություն է ունեցել:<ref>{{Cite book|title=روزگاران|last=عبدالحسین|first=زرین‌کوب|publisher=چاپ دوازدهم. تهران: انتشارات سخن|year=۱۳۹۰|isbn=شابک ‎۹۷۸-۹۶۴-۶۹۶۱-۱۱-۱-.|location=|pages=65}}</ref>
 
 
 
Գիլանի Մարալիկի բլուրները այս ժամանակաշրջանի ամենահայտնի հնագիտական վայրերից են: Այս բլուրների վերևում, որոնք Գիլանի Ռուդբարից 14 կիլոմետրի վրա են գտնվում, գտնվել են 50-ից ավել գերեզմաններ, իսկ դրանց բոլորի միջից էլ անխտիր այնպիսի յուրահատուկ ու արժեքավոր իրեր են հայտնաբերվել, ինչպիսիք են՝ մարդակերպ խեցե արձանիկներ, [[զեբու]]<nowiki/>ներ, ինչպես նաև՝ գեղեցիկ փորագիր զարդաքանդակներով, նախշերով և վարդաքանդակներով ձևավորված ոսկե և արծաթե գավաթներ։