«Սուրբ Սոֆիայի տաճար (Ստամբուլ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 63.
[[File:Istanbul 036 (6498284165).jpg|thumb|right|upright|Միջանիվի կամարները]]
 
859 թվականի մեծ հրդեհի արդյունքում բազիլիկ տաճարը մեծ վնաս է կրել, այնուհետև 869 թվականի հունվարի 8-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է կիսագմբեթներից մեկի փլուզմանը: Կայսր [[Բարսեղ Ա Մակեդոնացի|Բարսեղ I-ի]] հրամանով եկեղեցին վերակառուցվել է:

989 թվականի հոկտեմբերի 25-ի մեծ երկրաշարժից հետո, որի արդյունքում փլուզվել է արևմտյան գմբեթի կամարը, կասյր [[Բարսեղ Բ Բուլղարասպան|Բարսեղ II-ը]] խնդրել է հայ ճարտարապետ [[Տրդատ ճարտարապետ|Տրդատին]], ով [[Անի|Անիի]] և [[Արգինա|Արգինայի]] տաճարների հիմնադիրն է, ղեկավարել վերանորոգման աշխատանքները<ref>{{cite journal|last=Maranci|first=Christina|author=Christina Maranci|date=September 2003|title=The Architect Trdat: Building Practices and Cross-Cultural Exchange in Byzantium and Armenia|journal=Journal of the Society of Architectural Historians|volume=62|issue=3|pages=294–305}}</ref>: Նա կրկին կառուցել և ամրացրել է ընկած գմբեթը, նաև վերակառուցել է արևմտյան գմբեթը<ref name="mw87">Müller-Wiener (1977), p. 87.</ref>: Հասցված վնասն այնքան մեծ էր, որ պահանջվեց 6 տարի վերանորոգման և վերակառուցման համար. եկեղեցին վերաբացվել է 994 թվականի մայիսի 13-ին: Վերակառուցման ավարտից հետո եկեղեցու զարդարանքները թարմացվել էին, ավելացվել էին մի շարք նոր զարդարանքներ՝ [[Հրեշտակ|հրեշտակների]] 4 հսկայական պատկերներ, գմբեթի վրա Քրիստոսի պատկերը, [[Աբսիդ|աբսիդի]] վրա կույս [[Մարիամ Աստվածածին|Մարիամի]] պատկերը [[Հիսուս|Հիսուսը]] իր գրկում և առաքյալներ [[Պետրոս առաքյալ|Պետրոսի]] և [[Պողոս առաքյալ|Պողոսի]] միջև<ref name="ma287">Mamboury (1953) p. 287</ref>:
 
«Արարողությունների մասին» (De caerimoniis aulae Byzantinae) իր աշխատության մեջ կայսր Կոստանդին Ծիրանածինը (913–919 թվականներ) մանրամասն ներկայացրել է Սուրբ Սոֆիայի տաճարում կայսեր և պատրիարքի կողմից կատարվող արարողությունները: Բյուզանդացի պատմաբան Նիկիտա Խոնիատիսը նկարագրել է, թե [[Խաչակրաց չորրորդ արշավանք|խաչակրաց 4-րդ արշավանքի]] ժամանակ, երբ խաչակիրները գրավել են Կ.Պոլիսը, թալանվել և պղծվել են եկեղեցին: [[Լատինական կայսրություն|Լատինական կայսրության]] կողմից Կ.Պոլսի գրավումից հետո (1204–1261 թվականներ) եկեղեցին վերածվել է [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ]] տաճարի: 1204 թվականի մայիսի 16-ին Բալդվին I-ը Սուրբ Սոֆիայի տաճարում թագադրվել է՝ հետևելով բյուզանդական պրակտիկային: [[Էնրիկո Դանդոլո|Էնրիկո Դանդոլոն]]՝ [[Վենետիկի հանրապետություն|Վենետիկի Հանրապետության]] [[Դուքս|դուքսը]], ում հրամանով 1204 թվականին խաչակիրները պաշարել և նվաճել են քաղաքը, թաղված է եկեղեցու ներսում, հավանաբար արևելյան սրահի վերին հատվածում: 19-րդ դարում իտալական վերականգնողական աշխատանքներ կատարող մի խումբ մահարձան է դրել նրա թաղման հավանական վայրի մոտակայքում, որը մինչ օրս պահպանվել է: Շատ զբոսաշրջիկներ այն շփոթում են դքսի իրական գերեզմանի հետ: Իրական գերեզմանը 1453 թվականին օսմանցիների կողմից [[Կոստանդնուպոլսի անկում|Կ.Պոլսի նվաճումից]] հետո ոչնչնացվել է, իսկ դրան հաջորդել է տաճարի վերածումը մզկիթի<ref>{{cite journal|last=Gallo|first=Rudolfo|year=1927|title=La tomba di Enrico Dandolo in Santa Sofia a Constantinople|journal=Rivista Mensile della Citta di Venezia|volume=6|pages=270–83}}</ref>: