«Պետրոս Ա Գետադարձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 451382 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.92.233 (քննարկում)
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
'''Պետրոս Ա Գետադարձ''' (ծ. թ. անհայտ – 1058,[[Սեբաստիա]], ամփոփվել է Ս. [[Նշան]] [[վանք]]ի բակում), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] 1019-ից: Հայոց պետականության կործանման անմիջական մեղավորներից մեկը: Հաջորդել է [[Սարգիս Ա]] Սևանցուն, նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով [[կաթողիկոս]] օծվել [[Անի]]ում: [[Պետրոս]]ին հաջորդել է իր իսկ նշանակած ու օծել տված [[Խաչիկ կաթողիկոս]]ը` իր քրոջ որդին, որի միջոցով շարունակում էր վերահսկել [[Հայոց եկեղեցի]]ն: [[Պետրոս Գետադարձ]]ի աթոռակալության սկիզբը համընկնում է [[Անի]]ի [[Բագրատունյաց]] թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց [[Գագիկ Ա թագավոր]]ի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝ [[Հովհաննես-Սմբատ]]ի և [[Աշոտ Դ]]-ի միջև գահակալական կռիվներ են ծագել: Այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին: Վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է` երկրի մասնատմամբ. Անին շրջակայքով անցել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝ Աշոտին: 1022-ին բյուզ. զորաբանակի ներխուժումը [[Բագրատունյաց Հայաստան]] կանխելու նպատակով, Հովհաննես-Սմբատի կարգադրությամբ, [[Պետրոս Ա Գետադարձ]]ըԳետադարձը [[Տրապիզոն]]ում [[Վասիլ II կայսր]]ի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, [[Անիի թագավորություն]]ը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը ([[Հովհաննես-Սմբատի կտակ]]): Կտակը մեծ զայրույթ է առաջացրել Անիում, ինչը ստիպել է Պետրոս Ա Գետադարձին տեղափոխվել [[Սեբաստիա]] (Անի է վերադարձել է միայն 1026-ին): Տրապիզոնում բյուզանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը: Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝ ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն: Ըստ հայկական կեղեցական ավանդության Գետադարձի օրհնությունից հետո, իբր, գետի հոսանքը կանգ է առել, ապա՝ հետ դարձել (այդ իրադարձությունից էլ ստացել է Գետադարձ մականունը)
 
Կաթողիկոսի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, և նա ստիպված անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող [[Վասպուրական]]ի Ձորավանքը: 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել