«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 523.
 
=== Ճարտարապետություն ===
<br />
 
=== Գրականություն և փիլիսոփայություն ===
{{Հիմնական|Ռուս գրականություն}}
[[Պատկեր:AleksandrPushkin.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:AleksandrPushkin.jpg|alt=|ձախից|մինի|221x221փքս|[[Ալեքսանդր Պուշկին]]՝ ռուս մեծագույն բանաստեղծ։ Ժամանակակից գրական [[Ռուսերեն|ռուսերենի]] հիմնադիրը։]]
[[Պատկեր:L.N.Tolstoy_Prokudin-Gorsky.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:L.N.Tolstoy_Prokudin-Gorsky.jpg|մինի|240x240փքս|[[Լև Տոլստոյ]]՝ Լուսավորական, հրապարակախոս և գրող։]]
[[Պատկեր:Vasily_Perov_-_Портрет_Ф.М.Достоевского_-_Google_Art_Project.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Vasily_Perov_-_%D0%9F%D0%BE%D1%80%D1%82%D1%80%D0%B5%D1%82_%D0%A4.%D0%9C.%D0%94%D0%BE%D1%81%D1%82%D0%BE%D0%B5%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE_-_Google_Art_Project.jpg|մինի|211x211փքս|[[Ֆեոդոր Դոստոևսկի]]՝ ռուս գրականության դասական։]]
[[Լուսավորության դարաշրջան|Լուսավորության ժամանակաշրջանում]]՝ [[18-րդ դար|18-րդ դարում]], [[Ռուս գրականություն|ռուս գրականության]] զարգացումը կապված էր [[Միխայիլ Լոմոնոսով|Միխայiլ Լոմոնոսովի]] և [[Դենիս Ֆոնվիզին|Դենիս Ֆոնվիզինի]] անվան հետ։ [[19-րդ դար|19-րդ դարը]] բնութագրվում է [[Ռուս գրականություն|ռուսական գրականության]] աննախադեպ զարթոնքով, որը պայմանավորված էր մի շարք ականավոր գրողների ստեղծագործական բուռն գործունեությամբ։ Այս ժամանակաշրջանում են ապրել և ստեղծագործել ամենանշանավոր գրողներից շատերը ռուսական իրականությունում։ 1810-1830-ական թվականներին վերելք է ապրում հատկապես [[Պոեզիա|պոեզիան]]։ Պայմանականորեն ժամանակագրական առումով այս շրջանն ընդունված է անվանել [[Պուշկինյան ժամանակաշրջանի բանաստեղծներ|ռուսական գրականության ոսկեդար]], իսկ ստեղծագործողներին՝ «պուշկինյան համաստեղության» կամ «պուշկինյան միջավայրի բանաստեղծներ»։ Դարաշրջանի անվանումը տրվել է ի պատիվ [[Ռոմանտիզմ|ռոմանտիզմի]] ներկայացուցիչ և ժամանակակից գրական [[Ռուսաց լեզու|ռուսաց լեզվի]] հիմնադիր [[Ալեքսանդր Պուշկին|Ալեքսանդր Պուշկինը]]։
 
Վերջինս նույնիսկ իր կենդանության օրոք հորջորջվել է որպես «հանճար», ինչպես նաև կրել ''«Ռուսական Շեքսպիր»'' պատվանունը։ Եթե Բատյուշկովը, Ժուկովսկին և Դավիդովը օրգանապես մտնում են Պուշկինի դարաշրջանի մեջ, ապա [[Ալեքսանդր Պոլեժաև|Պոլեժաևը]], [[Միխայիլ Լերմոնտով|Լերմոնտովը]], [[Ալեքսեյ Կոլցով|Կոլցովը]] պոեզիայի նկատմամբ իրենց  պաթոսով և բարդությամբ պատկանում են արդեն այլ դարաշրջանի։ Նույնը վերաբերում է [[Ֆեոդոր Տյուտչև|Տյուտչևին]], որի վաղ լիրիկան, չնայած այն ձևավորվել է [[1820]]-[[1830|1830-ական թվականների]] վերջում և այդ ժամանակ հասել էր բարձր կատարելության՝ հանդիսանալով նրա ստեղծագործական ուղու սկիզբը: Ռուս գրականության հաջորդ խոշոր ներկայացուցիչներն են Միխայիլ Լերմոնտովն ու Նիկոլայ Նեկրասովը։
 
Լերմոնտովը [[19-րդ դար|19-րդ դարի]] ռուս [[Ռոմանտիզմ|հեղափոխական ռոմանտիզմի]] վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը։ Գրական մեծ արժեք են ներկայացնում [[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] և [[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]] դրամաները, ինչպես նաև [[Նիկոլայ Գոգոլ|Նիկոլայ Գոգոլի]] և [[Իվան Տուրգենև|Իվան Տուրգենևի]] արձակ ստեղծագործությունները։ Վիպասաններ [[Լև Տոլստոյ|Լև Տոլստոյի]] և [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]] ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում [[Գրականություն|համաշխարհային գրականության]] գանձարանում։ Դոստաևսկու [[Կարամազով եղբայրներ|«Կարամազով եղբայրները»]] գրական երկը համարվում է բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերից մեկը։ [[1880|1880-ական թվականները]] նշանավորվում են «վեծ վիպասանների» ժամանակաշրջանի ավարտով, որից հետո գրական ասպարեզում դոմինանտ դիրք են գրավում համառոտ արձակագրությունն ու պոեզիան։ Գրական ասպարեզում նշմարվում են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են [[Վալերի Բրյուսով|Վալերի Բրյուսովը]], [[Վյաչեսլավ Իվանով|Վյաչեսլավ Իվանովը]], [[Ալեքսանդր Բլոկ|Ալեքսանդր Բլոկը]], [[Նիկոլայ Գումիլյով|Նիկոլայ Գումիլյոը]], [[Աննա Ախմատովա|Աննա Ախմատովան]], [[Լեոնիդ Անդրեև|Լեոնիդ Անդրեևը]], [[Իվան Բունին|Իվան Բունինը]] և [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկին]]։ Վերջիններիս ջանքերով էլ որպես առանձին գրական ժանր ձևավորվում է ռուսական [[Սիմվոլիզմ|սիմվոլիզմը]]։
{| class="graytable"
|+Խորհրդային Ռուսաստանի գրականությունը
| width="91%" align="center" |19-րդ դարի վերջիվ մինչ 20-րդ դարի սկզբի գրականությունն արտահայտել է նախահեղափոխական դարաշրջանի հասարակական մշակութային կյանքի գաղափարախոսական տարանջատվածությունը, ինչպես նաև «ճգնաժամային վիճակը»։ Մարքսիստ քննադատներ Գեորգի Պլեխանովը, Վացլավ Վորովսկին, Անատոլի Լունաչարսկին պայքարել են գրականության մեջ դեկադենտական տրամադրությունների դեմ, ստեղծել մարքսիստական աշխարհայացքի վրա հիմնված պրոլետարական հեղափոխական արվեստի ու գրական տեսություն, պրոպագանդել են ռեալիզմը, բացատրել բանվորական հեղափոխական շարժման հետ արվեստագետի կապի էությունը։ Այս շրջանի գրական ստեղծագործությունները հիմնված էին մարքսիստական գեղագիտության ու գրականագիտության ծրագրային սկզբունքների՝ արվեստի ու գրականության դասակարգային բնույթի, կուսակցականությանը, անցյալի դեմոկրատական մշակույթի ավանդույթների ժառանգորդության (մի բան, որը նպաստեց սոցիալիստական ռեալիզմի մեթոդի ձևավորմանը) վրա։
|}
Վաղ շրջանի ռուսական պետության ([[Կիևյան Ռուսիա]], [[Ռուսաստանի թագավորություն]]) փիլիսոփայությունը համապատասխանեցվում էր [[Ուղղափառություն|արևելյան քրիստոնեական եկեղեցու]] ուսմունքին․ թարգմանվում էին արևելյան հայրապետականության ներկայացուցիչների գործերը։ [[Փիլիսոփայություն|Իմաստասիրական գաղափարներն]] արտահայտում էին աշխարհիկ և կրոնական գրողներ [[Իլարիոն Չոբանու|Իլարիոնը]], [[Կյուրեղ և Մեթոդիոս|Կիրիլը]], Տուրովսկին, Վլադիմիր Մոնոմախոսը՝ իրենց աշխատություններում։
 
Ռուսական [[Փիլիսոփայություն|իմաստասիրությունը]] ծաղկում է ապրել [[19-րդ դար|19-րդ դարում]]՝ ի սկզբանե ձևավորվելով որպես արևմտականության հակադիր ուղղվածություն։ Վերջինս պաշտպանում էր արևմտյան քաղաքական և տնտեսական մոդելները՝ հակասելով ռուսական արժեհամակարգերին։ Ռուսաստանում փիլիսոփայական գիտության հետագա զարգացումը մշտապես ուղեկցվել է գրական խորը կապակցմամբ, ինչպես նաև հասարակական, քաղաքական և ազգայնական գործոնների ներգործությամբ։ 19-րդ 40-60-ական թվականներին ձևավորվում և զարգանում է մատերիալիստական փիլիսոփայական միտքը իր դասական տեսքով և դառնում Ռուսաստանում հեղափոխական-ժողովրդավարական և ուտոպիական-սոցիալիստական շարժման տեսական հիմքը 1917 թվականի Ռուսական հեղափոխության պատճառով բազմաթիվ գրողներ և փիլիսոփաներ լքում են երկիրը։ Նրանց թվում էին քննադատ և հրապարակախոս Եվգենի Զամյատին, վիպասաններ [[Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով|Իլյա Իլֆնը և Եվգենի Պետրովը]], դրամատուրգ [[Միխայիլ Բուլգակով|Միխայիլ Բուլգակովը]], արձակագիր [[Միխայիլ Շոլոխով|Միխայիլ Շոլոխովը]], ինչպես նաև բանաստեղծներ [[Վլադիմիր Մայակովսկի|Վլադիմիր Մայակովսկին]], [[Եվգենի Եվտուշենկո|Եվգենի Եվտուշենկոն]]։
<br />
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ|2}}