«Ուսանողների միջազգային օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելորդ են
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով
Տող 1.
'''Ուսանողների միջազգային օր''', ուսանողների միջազգային համերաշխության օր: Ամենամյա այս տոնը նշվում է [[նոյեմբերի 17]]-ին:
 
[[1939]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին [[ֆաշիստ]]ների կողմից գրավված [[Չեխոսլովակիա|Չեխոսլովակիայում]]յում ուսանողները և դասախոսները դուրս են գալիս փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը: Սակայն խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից: Այդ իրադարձությունների ժամանակ գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող [[Յան Օպլետալ]]ը (Jan Opletal), ում հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ:
Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան [[գեստապո]]յականներն ու [[էսէս]]ականները շրջապատում են ուսանողական հանրակացարանները: Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի [[համակենտրոնացման ճամբար]]: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս, առանց դատի ենթակվում են մահապատժի: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը:
 
Երկու տարի անց, [[Լոնդոն|Լոնդոնում]]ում տեղի է ունենում [[ֆաշիզմ]]ի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր: [[1946]] թվականի նոյեմբերի 17-ին [[Պրահա|Պրահայում]]յում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը` այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր:
 
[[Կատեգորիա:Միջազգային օրեր]]