«Մասնակից:Սարգիս Մելքոնյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Armath Agarak 1.jpg|մինի|Ագարակի Յուրի Գագարինի անվան Արմաթ ինժեներական լաբորատորիայի առօրյան]]
[[ԽՍՀՄ]] հերոս, տիեզերագնաց [[Յուրի Գագարին]]ի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է [[2018]] թվականի հոկտեմբերի 7-ին ագարակցի բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կողմից: Այն գտնվում է [[ՀՀ]] [[Արագածոտնի մարզ]]ի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցում: Լաբորատորիայում 5-րդ դասարանից սկսած մասնակիցներն ուսումնասիրում են [[ծրագրավորում]], խաղերի եւ անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն, համակարգչային փայտամշակում եւ լազերային փորագրություն:

Այն հագեցած է Սայմոտեկ ընկերության կողմից ստեղծված «SERob 3» ռոբոտաշինության համակարգով, հայկական արտադրության եռաչափ տպիչով, CNC շաղափային հաստոցով, Arduino ռոբոտաշինության համակարգով եւ հայկական արտադրության «Այգեստան Գ» համակարգիչներով:
 
Լաբորատորիայում 5-րդ դասարանից սկսած մասնակիցներն ուսումնասիրում են [[ծրագրավորում]], խաղերի եւ անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն, համակարգչային փայտամշակում եւ լազերային փորագրություն: Սկզբնական շրջանում ուսանողներն ուսումնասիրում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուստի կողմից ստեղծված Scratch եւ K-Turtle ծրագրավորման եւ խաղերի ու անիմացիաների ստեղծման միջավայրերը, ձեռք են բերում ալգորիթմային մտածողություն, որից հետո սկսում են խորացնել գիտելիքները եռաչափ մոդելավորման եւ տպագրության, լազերային փորագրության եւ ռոբոտաշինության ասպարեզներում:
 
2019 թվականի հունվարի դրությամբ լաբորատորիան ունի շուրջ 50 ուսանող: Լաբորատորիայի խմբավարը Սարգիս Մելքոնյանն է:
 
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից 2019 թ. հունվարի տվյալներով կան շուրջ 252 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ [[Հայաստան|Հայաստանում]], [[Արցախի Հանրապետություն|Արցախում]] եւ [[Վրաստան|Վրաստանում]]:<ref>{{Cite web|url=https://armath.am/hy|title=Գլխավոր|website=Armath|language=hy-AM|accessdate=2019-01-27}}</ref>


[[Պատկեր:Armath.jpg|1080px|frameless|Ագարակի Ա]]