«Գագիկ Ղազանչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 86.
 
== Մեջբերումներ Գագիկ Ղազանչյանից ==
'''Ելակետը՝ պահն է, ներկայի գոյացումն անցյալի ու ապագայի միջև, անէականության ընկալումը թվացյալ իրականության եզրին։<br />
Հասկանալ Շարման հարաբերական մշտակայությունը, գիտակցության ու ենթագիտակցության հանդիպման ժամանակ ստեղծվող ծայրահեղ լարվածությունը։<br />
Ընկալել Անգոյի շոշափելիությունը և միաժամանակ զգալ նրա գոյության ռեալությունը։<br />
Նպատակը՝ Ապրումների զգայական մի ամբողջություն՝ վավերականության մեջ հավաստիանալով՝ ճանաչել հակասականը և արձանագրել հետևանքը որպես փաստ։'''
 
== Մեջբերումներ Գագիկ Ղազանչյանի մասին ==
«Սպորտում կա «հուսալի խաղացող» հասկացություն։ Մեր արվեստում Գագիկն այդ «հուսալի խաղացողն» է։ Դա է պատճառը, որ նրա աշխատանքները իրենց արժանի տեղն են գտնում ցանկացած՝ նույնիսկ ամենասահմանափակ ցուցադրություններում։ Նրա ստեղծագործությունը յուրօրինակ է, մոտ է նրանց, ով արվեստում գնահատում է բուն արվեստը։ Նա ինքնաբավ է, և ոչ մեկին չի ուզում զարմացնել դրսից փոխառած նորարարությամբ։ Հանդարտ՝ առանց աճպարարության, նա շարունակում է իր ուղին։ Ինձ համար հոգեհարազատ են այն նկարիչները, որոնք չեն լքել հայրենիքը, անգամ ունենալով այդ հնարավորությունը։ Նրանք բավարար պայմաններ են ստեղծել հայրենիքում ստեղծագործելու համար։ Դրանցից է Գագիկ Ղազանչյանը, ում համար Հայաստանից լավ տեղ չկա երկրագնդում։ Կարելի է մեկնել արտասահման, հաջող իրացնել սեփական աշխատանքները, բայց ստեղծագործելու համար նորից վերադառնալ տուն»։<br />