«Բալխաշ լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 262.
 
== Բնապահպանական հիմնախնդիրը ==
Բալխաշ լճի քաղցրահամ ջրի պահպանման համար լուրջ մտահոգություններ կան, հատկապես, որ այն Արալյան լճի նման աղետի կրկնությունը անխուսափելի կլինի<ref name="undp2" />: Այս մտահոգության մի քանի պատճառ կան: 1970 թվականից Իլի գետի ջրի օգտագործումը Կապչագայի ջրամբարը լցնելու համար, հանգեցրեց գետի հոսքի 2/3-ի անկմանը, որի համար ծախսվեց 39 կմ³ ջուր<ref name="britanica" /> և լճի մակարդակը նվազեց: Ջրի մակարդակի իջեցման մակարդակը մոտավորապես 15.6 սմ է, ինչը մեծապես գերազանցեց 1908-1946 թվականնների բնական ընթացքին (9.2 սմ/տարի)<ref name="undp" />: Բալխաշի ծանծաղումը հատկապես նկատվեց համեմատաբար ոչ խորը՝ արևմտյան մասում:
Իլի-Բալխաշյան ավազանի էկոլոգիայի վրա ազդող մեկ այլ գործոնը Բալխաշի լեռնահանքային և մետալուրգիական կոմբինատի արտանետումներն են: 1990-ական թվականների սկզբին արտանետումները 280-320 հազար տոննա են կազմել, որից լճի հատակում կուտակվել է 76 տոննա պղինձ, 68 տոննա ցինկ, 66 տոննա կապար: Այդ ժամանակից ի վեր արտանետվող աղտոտիչների քանակը գրեթե կրկնապատկվել է: Վնասակար նյութերը լիճ են ներթափանցում նաև ջրամաբարից՝ փոշու փոթորիկների պատճառով<ref name="zakon" />:
Բնապահպանական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերը առաջարկել են դադարեցնել Կապչագայի ջրամբարը ջրով սնելը, ջրի մաքրման գործընթաց վարել մետաղաձուլական գործարանի թափոններից, նվազեցնել ոռոգման կորուստները և այլն<ref name="ilec" />: 2005 թվականին Բալխաշի միջազգային բնապահպանական ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ «Ղազախմիս» կորպորացիան հաջորդ տարի կավարտի էկոլոգիապես մաքուր արտադրության շինարարությունը, որը 80-90%-ով կնվազեցնի արտանետումները <ref name="zakon" />: