«Մայոնեզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
<blockquote>«Մայոնեզ» բառն աշխարհագրական ծագմամբ կապված է իսպանական [[Բալեարյան կղզիներ]]ին պատկանող [[Մենորկա]] կղզու մայրաքաղաք [[Մաոն]] քաղաքի հետ: Ինչպես նշված է ֆրանսիական հանրագիտարանային բառարաններից մեկում՝ Մաոնը նվաճված է եղել Լուի Ֆրանսուա Արման դյու Պլեսսի Ռեշիլյոյի կողմից: [[1758 թվական]]ին բրիտանացիները պաշարեցին այս քաղաքը: Ֆրանսիացիների մոտ սպառվեց ողջ պարենամթերքը՝ բացի ձվից և [[ձիթայուղ]]ից: Այս մթերքներից խոհարարները պատրաստում էին [[ձվածեղ]] և [[օմլետ]], որոնք արդեն բավականաչափ ձանձրացրել էին [[ֆրանսիացի]] սպաներին: Հերցոգ Ռիշելյոն իր խոհարարին հրամայեց պատրաստել որևէ նոր ուտեստ: Հնարամիտ խոհարարը ձվերը հարեց ձիթայուղի հետ՝ դրանց ավելացնելով աղ և համեմունքներ: Սպաներն իրենց այդչափ դուր եկած ուտեստն անվանեցին մայոնեզ՝ ի պատիվ Մաոն քաղաքի:
</blockquote>
 
Հենց Մենորկայում մայոնեզը կոչվում է ''salsa mahonesa''՝ մաոնյան [[սոուս]]:
 
Լիովին հնարավոր է, որ այս պարզ սոուսը բավականին հին է և մի քանի վայրերում ի հայտ է եկել իրարից անկախ՝ պայմանավորված Միջագետքում աճող ձիթապտղի և ձվի առկայությամբ:
 
Գոյություն ունի նաև այլ վարկած. հնարավոր է՝ մայոնեզն առաջացել է [[այոլի]] սոուսից, որը պատրաստվում է ձիթայուղի և քերած [[սխտոր]]ի խառնուրդից: Այս սոուսը հայտնի է անհիշելի ժամանակներից<ref>[http://www.sunwind.ru/articles/m_history.html История происхождения майонеза]</ref>:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մայոնեզ» էջից