«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 12.
 
== Բժշկական կրթությունը Հայաստանում ==
[[ՀՀ]]-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ. նախնախ՝ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։[[բժշկագիտություն]]ը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները ([[անատոմիա]], [[հյուսվածաբանություն]], [[ֆիզիոլոգիա]], [[կենսաքիմիա]], բժշկական տերմինաբանություն, [[ախտաֆիզիոլոգիա]], ախտաբանական անատոմիա, [[դեղագիտություն]], բժշկական մանրէաբանություն, [[հիգիենա]] և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, [[վիրաբուժություն]], [[ուրոլոգիա]], մանկաբարձություն և գինեկոլոգիա, [[մանկաբուժություն]], դրտաբանություն[[սրտաբանություն]], և այլն)։ ԱյնուհետևԱյնուհետև՝ ևս 2 տարի, իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)՝ բժշկագիտության որևէ նեղ բնագավառում։ Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն)։ Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը։ Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում[[հիվանդանոց]]ներում (կլինիկաներում)։
 
== Բժիշկների արտոնագրումը Հայաստանում ==
[[ՀՀ կառավարություն|ՀՀ կառավարության]] 1996-ի հունիսի 24-ի որոշմամբ սահմանվել է արտոնագրման կարգ բժշկական և դեղագործական, բոլոր հիմնարկների համար՝ անկախ նրանց սեփականության ձևի և գերատեսչական ենթակայության (պետական հիմնարկ, մասնավոր սեփականություն, բաժնետիրական ընկերություն և այլն), ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար։ Բժիշկները, դեղագործները, միջին բուժաշխատողները և դեղագետները արտոնագրեր ստանում են համաձայն իրենց կրթության և գիտելիքների գնահատման։ Արտոնագրումը սկսվում փաստաթղթերի ընդունմամբ, ապա կատարվում է համակարգչային թեսթավորում, որի արդյունքները փաստաթղթերի հետ միասին հանձնվում են ճյուղային հանձնաժողով՝ արտոնագրվողի հետ հետագա մասնագիտ. հարցազրույցի համար, իսկ ճյուղային հանձնաժողովի երաշխավորություններն արտոնագրման կենտրոնական հանձնաժողովին, որը որոշում է ընդունում արտոնագրի տրման կամ մերժման մասին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ» էջից