«Սիմֆոնիա № 9 (Բեթհովեն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
 
== Իններորդ սիմֆոնիայի պրեմիերան ==
[[Պատկեր:CarolineUngher.jpg|աջից|250px|mini|thumb|Ավստրիացի երգչուհի [[Կարոլին Ունգեր]]ը, ովորն Իններորդ սիմֆոնիայի պրեմիերայի ավարտին, բռնելով Բեթհովենի ուսերից, շրջեց դեպի դահլիճը:]]
1824 թվականի մայիսի 7-ին Վիեննայի մեծ համերգասրահում կայացավ 9-րդ սիմֆոնիայի պրեմիերան՝ նվիրված Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ Գ-ին: Կոմպոզիտորն ամբողջությամբ կորցրած լսողությունը, կանգնելով դիրիժորական հարթակին, միայն ցույց էր տալիս ամեն մասի սկզբի տեմպը, իսկ նվագախումբն ու երգչախումբը ղեկավարում էր վիեննացի կապելմայստեր Ումլաուֆը: Չնայած փորձեր քիչ էին արվել, բայց 9-րդ սիմֆոնիան միանգամից մեծ տպավորություն գործեց հանդիսատեսի վրա: Բեթհովենին ողջունեցին փոթորկալից ծափահարություններով ու մեծ խանդավառությամբ: Սակայն լսողությունը կորցրած կոմպոզիտորը, վերջին ակկորդներից հետո դեռ երկար ժամանակ չէր համարձակվում շրջվել դեպի դահլիճը՝ վախենալով, թե այնտեղ կտեսնի սառն ընդունելություն, քննադատող ու իր այդքան տարիների տառապանքի արդյունքը մերժող դեմքեր: Այդ պահին նրան է մոտենում երգչախմբի շարքերից դուրս է գալիս երգչուհիներից մեկը՝ [[Կարոլին Ունգեր]]ը, և ձեռքերը դնելով մաեստրոյի ուսերին՝ շրջում դեպի դահլիճը: Այդ պահը գեղեցիկ կերպով նկարագրված կա Անտոնին Զգորժի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» վեպում.
«Այն, ինչ տեսավ Բեթհովենը, ցնցեց նրան: Հարյուրավոր հրճվագին դեմքեր, իրեն ողջունող անթիվ-անհամար ձեռքեր, բուռն ծափեր՝ պարտերից, օթյակներից: Ո՛չ, նա չէր լսում, թե ինչպես էր թնդում դահլիճը: Հիացմունքի ալիքները զարնվում էին պատերին, բարձրանում մինչև առաստաղ, և ընկնում ներքև, որպեսզի վեր սուրան նոր ուժով: Բայց նա տեսնում էր մարդկանց՝ ձեռքերով ծածկված հեկեկացող դեմքերը: Շատերը նետվեցին դեպի նա, որ շփոթված կանգնել էր բեմահարթակին: Առաջից շարքերից մարդիկ վեր էին թռել, վազել դեպի բեմ, ձգվել էին դեպի Բեթհովենը, ասես ուզում էին սեղմել նրա ձեռքը բոլորի փոխարեն, ովքեր չէին կարող մոտենալ նրան: Իրենց տեղերից վեր կացան նաև երաժիշտները: Նրանք աղեղներով տկտկացնում էին իրենց ջութակներին, վիոլաներին, թավջութակներին, կոնտրաբասներին, հետո գործիքները դրեցին աթոռներին և երգչախմբի հետ միասին կատաղորեն ծափահարեցին: Բեթհովենը խոնարհեց ճերմակել սկսող խիտ մազերով գլուխը, և նրա ձեռքի ծաղիկները նույնպես խոնարհվեցին: Այդ պահին նրա հոգին գտնվում էր հեռվում: «Ուրախության ձոնի» թևերով այն վերադարձել էր հայրենի Հռենոս: Նա տեսնում էր իրեն, ստեղներին չհասնող փոքրիկ տղային, և նա կարծես հպվեց, ինչպես մի ժամանակ, մոր ձեռքին»: