«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 525.
 
== Մշակույթ ==
{{Հիմնական|Ռուսական մշակույթ}}
[[Պատկեր:Russian_folklore_Russian_dances_and_kokoshnik_русские_танцы_и_русские_костюмы_кокошник.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Russian_folklore_Russian_dances_and_kokoshnik_%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D1%82%D0%B0%D0%BD%D1%86%D1%8B_%D0%B8_%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BA%D0%B8%D0%B5_%D0%BA%D0%BE%D1%81%D1%82%D1%8E%D0%BC%D1%8B_%D0%BA%D0%BE%D0%BA%D0%BE%D1%88%D0%BD%D0%B8%D0%BA.jpg|մինի|248x248փքս|Ազգային տարազ (հատուկ ձևվածքով կոկոշնիկներ) կրող ռուս կանայք [[Կալինկա|«Կալինկա»]] մեղեդու ներքո պարային շարժումներ կատարելիս։]]
{{Հիմնական|Ռուսական մշակույթ}}Ռուսաստանը բազմամշակութային երկիր է։ Որպես առանձին տարրեր՝ այդ բազմազանության մասն են կազմում [[Արևելյան սլավոններ|սլովոնական]] [[Ուղղափառություն|ուղղափառ ավանդույթները]], [[Թաթարներ|թաթարների]], [[Բաշկիրներ|բաշկիրների]] [[Թյուրքացում|թյուրքական քաղաքակրթությունը]], քոչվորական [[Բուրյաթներ|բուրյաթների]] և [[Կալմիկներ|կալմիկների]] կենցաղային առանձնահատկությունները, [[Սիբիր|հյուսիսի և Սիբիրի շրջանների]] շամանների հավատալիքները, [[Հյուսիսային Կովկաս|Հյուսիսային Կովկասի]] լեռնականների սովորույթները, ինչպես նաև հյուսիսարևմուտքի և վոլգյան ավազանի [[Ուգրո-ֆիննական լեզուներ|ուգրո-ֆիննական ժողովուրդների]] հոգևոր արժեքներն ու նյութական ժառանգությունը։
 
Վաղ և նոր շրջանի [[Մանրանկարչություն|մանրանկարչությունը]] ներկայացնում է ռուս ժողովրդի մշակույթի էսթետիկ կողմը։ Ձեռագործ արվեստի պատկերազարդ նմուշներ են դիմկովյան կերամիկե խաղալիքները, խոխլոման և գժելը։ Առանձնահատուկ գեղագիտական կարևորություն ունի [[Պալեխի մանրանկարչություն|Պալեխի մանրանկարչությունը]], որի օգնությամբ նկարազարդվել և մեզ են հասել [[Սրբապատկեր|սրբապատկերներ]], [[Գրականություն|գրական երկեր]], [[Հեքիաթ|հեքիաթներ]], [[Երգ|միջնադարյան երգեր]], ինչպես նաև պատմամշակութային բազում ստեղծագործություններ (այդ թվում ռուսական ազգային դյուցազնավեպի՝ [[Բիլինա|«Բիլինա»]]-յի հերոսների կերպարները): Ցանկացած երկրի մշակույթի կարևորագույն մասնիկն է [[Տարազ|ազգային հագուստը]]։ Ռուսական հագուստներն ու տարազները բազմաթիվ են․ [[Միջնադար|միջնադարյան շրջանում]] իշխանական տոհմերի տղամարդիկ և զինվորականները կրել են [[Կաֆտան|կաֆտաններ]], իսկ ռամիկներն ու աշխատավոր գյուղացիները՝ կոսովորոտկաներ։ Կանանց համար նախատեսված են կոկոշնիկներ և [[Սարաֆան|սարաֆաններ]]։ Հյուսիսային Կովկասի լեռնականներն ու հարավային Ռուսաստանի կազակները ավանդաբար կրել են [[Այծենակաճ|այծենակաշի (յափնջի)]] և [[Գլխարկ|փափախ]]։