«Մանիքեություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ ուղղումներ ԱՎԶ ծրագրով |
չNo edit summary |
||
Տող 1.
[[Պատկեր:Manicheans.jpg|thumb|Մանիքեական քուրմեր]]
'''Մանիքեություն''', III դարում [[Սասանյան Իրան]]ում ծագած [[Գնոստիկություն|գնոստիկական]] [[կրոն]]: Հիմնադիրն է [[Մանի]]ն` ծնված Հարավային [[Միջագետք]]ում, [[216]]-ին: Որդին էր [[Պարթև Արշակունիներ|Արշակունի]] իշխան Պատիկի (Պատակ), մոր անունը հավանաբար Մարիամ էր, ինչը վկայում է նրա հրեադավան կամ քրիստոնյա լինելը: Մանին իր նոր կրոնի քարոզչությունն սկսել է Սասանյան արքա [[Շապուհ I]]-ի օրոք ([[240]]–[[271]]):
Մանիքեությունը [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[Զրադաշտականություն|զրադաշտականության]], հունական մշակույթի և [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] նպատակադրված համադրությունն էր: Այստեղից էլ այն սուր վեճերը, թե այդ կրոններից ու տարրերից որ մեկը կարելի է ընդունել որպես ելակետային և կառուցվածքային: Մինչև XIX դ. Մանիքեությունը համարվել է քրիստոնեական [[աղանդ]]: Իրանագետները պաշտպանել են Մանիքեյության արևելյան ծագումը: XX դ. կեսից, նոր աղբյուրների հայտնագործմամբ` Մանիքեության քրիստոնեական գաղափարներն է՛լ ավելի ցցուն են դարձել: Բայց, հակառակ դրան, այն բնորոշվում է ոչ թե որպես քրիստոնեական աղանդ, այլ` յուրատեսակ կրոն, որը մրցակցության մեջ էր քրիստոնեության հետ:
|