«Չեխիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
== Պատմություն ==
Պետությունն առաջացել է երկու պատմական շրջանների՝ Մոռավիայի և Բոհեմիայի, ինչպես նաև Սիլեզիայի մի մասի միավորման արդյունքում։ Չեխական հողերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մ.թ. 9-րդ դարին։ Այն ժամակներում այդ հողերի վրա առաջացել է առաջին միավորված պետությունը՝ Պրժեմիսլովիչների թագավորությամբ։ Այդ պետությունը կոչվում էր Բոհեմիա Թագավորություն։ Այն բավականին հարուստ և հզոր էր, սակայն 15-րդ և 17-րդ դարերում ծագած կրոնական հակամարտությունների հետևանքով, այն անկում ապրեց։
Որոշ ժամանակ անց բոլոր հողերը անցան Հաբսբուրգների ազդեցության տակ և մտան Ավստրո-հունգարական կայսրության կազմի մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1918 թ.-ինթվականին, Չեխիան, միավորվելով Սլովակիայի և Անդրկարպատյան Ռուսիայի հետ, հիմնեց նորանկախ Չեխոսլովակիայի հանրապետություն։ 1938 թ.-ինթվականին Մյունհենյան պայմանագրով Սլովակիան դուրս եկավ Հանրապետությունից, իսկ 1939 թ.-ինթվականին Գերմանիան օկուպացրեց ողջ Չեխոսլովակիան, դարձնելով այն Մոռավիայի և Բոհեմիայի պրոտեկտորատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի պարտությունից հետո, Չեխոսլովակիան անցավ Խորհրդային Միության ազդեցության տակ և մտավ Սոցճամբար։ 1968 թ.-իցթվականից շրջանառության մեջ մտավ Պրահյան գարուն արտահայտությունը, երբ օգոստոսի լույս 21-ի գիշերը Վարշավյան պայմանագռի անդամ խորհրդային հինգ հանրապետությունների զորքերը հատեցին Չեխոսլովակիայի սահմանը՝ ազատական տրամադրված բնակչությանը ճնշելու նպատակով։ Փողոց դուրս եկան շարքային քաղաքացիները։ Դիմադրությունը տևեց ընդամենը երկու օր, ապստամբությունը ճնշվեց։
1989 թ.-ին Չեխոսլովակիան Թավշյա հեղափոխության հետևանքով շեղվեց զարգացման սոցիալիստական ուղուց։ 1993 թ.-իթվականի հունվարի 1-ին երկիրը խաղաղ ճանապարհով բաժանվեց երկու մասի՝ առաջացնելով անկախ Չեխիայի և Սլովակիայի պետություններ։
 
[[1999]] թ.թվականին Չեխիան մտել է ՆԱՏՕ-ի, իսկ 2004 թ.-ին՝թվականին՝ [[Եվրամիություն|Եվրամիության]] կազմի մեջ։ ԵՄ-ին անդամակցելու հետ զուգահեռ Չեխիան ստոևագրել է Շենգենյան համաձայնագիրը և 2007 թ.-իթվականի դեկտեմբերի 21-ից վերացվել է Չեխիայի ցամաքային սահմաններին սահմանապահական հսկողությունը։ Չեխիայի բնակչությունը 10 մլն.-իցմիլիոնից ավել է, որի 95 տոկոսը կազմում են չեխերը, ևս 3 տոկոսը կազմում են գերմանացիները, գնչուները, հունգարացիները, լեհերը և հրեաները, իսկ 2 տոկոսը՝ սլովակները։ Արժե նշել, որ բնակչության 70 %-ից ավելին 15-65 տարեկանի միջակայքում է, իսկ մանկական մահացության մակարդակը ամենացածրերից է Եվրոպայում։
Չեխիան հանդիսանում է խիտ բնակեցված երկիր, որի բնակչությունը հավասարաչափ է բաշխված պետության ողջ տարածքով։ Ամենախիտ բնակեցված շրջանները գտնվում են խոշոր քաղաքների՝ Պրահա, Օստրավա, Բրնո, տեղակայման վայրերում։ Քաղաքներում են ապրում բնակչության 70-ից ավել տոկոսը։ Չեխիայի Հանրապետությունը զբաղեցնում է 79 հազ. քառ. կմ տարածք։ Չեխիայի ամենաբարձրադիր շրջանը Բոհեմյան լեռնազանգվածն է, որը ծովի մակերևույթից բարձր է 3000 ֆուտ։ֆունտ։ Չեխիայի ամենաբարձր գագաթը կոչվում է Կրկոնոսե, ինչը թարգմանաբար նշանակում է Հսկայական լեռ։ Գետերը Չեխիայի անբաժան մասն են կազմում։ Վլտավան, Էլբան, Մորավան և Օդերը հոսում են պետության ողջ տարածքով։ Չնայած որ Չեխիան չունի ելք դեպի ծով, նրա մեծ գետերը ունեն ելք դեպի 3 ծով՝ Բալթիկ, Հյուսիսային և Սև ծովեր։ Չեխիայի Հանրապետությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդում բարեխառն աշխարհագրական լայնություններում։ Երկրի կլիման մեղմ է՝ ցուրտ ձմեռներով և ջերմ ամառային սեզոններով։ Այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերությունը ամենազարգացածն ու կայունն է համեմատած սոցճամբարի մնացած երկրների։ Չեխիայի էկոնոմիկայի հիմքը արդյունաբերությունն է, մասնավորապես՝ մեքենաշինությունը, էլէկտրատեխնիկան, սև մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը։ Գյուղատնտեսության և անտառային արդյունաբերության դերը երկրի էկոնոմիկայում աննշան է և մշտապես նվազում է։ Չեխիայի Հանրապետության էկոնոմիկան մեծ թռիչք կատարեց անցած դարի 90-ական թթ.-ի սկզբին, երբ երկրում օրինականացվեց մասնավոր բիզնեսը և վերացվեց գների պետական կարգավորումը։ Պետք է նշել, որ չեխական էկոնոմիկայի զարգացման մեջ մեծ դեր են խաղացել օտարերկրյա ներդրումները, որոնց շնորհիվ կարճ ժամանակում իրականացվեց արդյունաբերության բոլոր ճյուղերի և սպասարկման ոլորտի սրընթաց արդիականացումը։
 
== Աշխարհագրություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չեխիա» էջից