«Ապարտհեյդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Հարավային Աֆրիկայում ռասսայական խտրականության համակարգը սկսել էր ձևավորվել դեռևս տասնութերորդ դարի վերջերից՝ հոլանդական կայսրության օրոք, թեև այն էլ պետք է ասել, որ ոչ ֆորմալ սեգրեգացիան գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից՝ հոլանդացի գաղութարարների ու ստրկացված բնակչության միջև եղած հասարակական խոր տարաձայնությունների պատճառով<ref name=Glaser>{{cite book|last=Glaser|first=Daryl|title=Politics and Society in South Africa|date=2001|pages=9–12|publisher=Sage Publications|location=London|isbn=978-0761950172}}</ref>: Տասնիններորդ դարում Բարեհուսո հրվանդանի շրջանում բրիտանական գաղութի արագ աճին ու ինդուստրիացմանը զուգընթաց՝ ռասսայական քաղաքականությունն ու օրենքները ավելի են խստացվել և արդեն իսկ քսաներորդ դարի նախաշեմին օրենսդրական ձևակերպումներ էին ստացել<ref name=Bickford-Smith>{{cite book|last=Bickford-Smith|first=Vivian|title=Ethnic Pride and Racial Prejudice in Victorian Cape Town: Group identity and social practice, 1875—1902|date=1995|pages=190–192|publisher=Cambridge University Press|location=Cambridge|isbn=978-0521526395}}</ref>: Բուրական հանրապետություններում նույնպես պահպանվել է քաղաքական այդ նույն գիծը. օրինակ՝ Տրանսվաալի սահմանադրությունը սևամորթներին ու դեղնամորթներին արգելում էր մասնակցել եկեղեցական արարողությունների և պետական գործերի<ref name=Dyzenhaus>{{cite book|last=Dyzenhaus|first=David|title=Hard Cases in Wicked Legal Systems: South African Law in the Perspective of Legal Philosophy|date=1991|pages=35–36|publisher=Oxford University Press|location=Oxford|isbn=978-0198252924}}</ref>:
 
Ապարտհեյդի ակնհայտ արտահայտությամբ առաջին օրենքը խառն ամուսնություններն արգելող օրենքն էր, որ ընդունվել է 1949 թվականին: Դրան հաջորդել է 1950 թվականին ընդունված «Անբարոյականության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը, որը Հարավային Աֆրիկայի բնակչության բացարձակ մեծամասնությանն արգելում էր ամուսնանալ կամ սեռական հարաբերություններ ունենալ սպիտակամորթների հետ<ref name=Routledge>{{cite book|last1=Walton|first1=F. Carl|last2=Udayakumar|first2=S.P.|last3=Muck|first3=William|last4=McIlwain|first4=Charlton|last5=Kramer|first5=Eric|last6=Jensen|first6=Robert|last7=Ibrahim|first7=Vivian|last8=Caliendo|first8=Stephen Maynard|last9=Asher|first9=Nhia|title=The Routledge Companion to Race and Ethnicity|date=2011|pages=103–105|publisher=Routledge Books|location=New York|isbn=978-0415777070}}</ref>: 1950 թվականին ընդունված «Բնակչության գրանցման մասին» օրենքը բոլոր հարավաֆրիկացիներին դասակարգում էր ռասսայական չորս խմբերից (1. սպիտակամորթ, 2. սևամորթ, 3. գունամորթ, 4. հնդկացի. ընդ որում՝ վերջին երկուսը իրենց մեջ ամփոփում էին մի շարք ենթախմբեր) որևէ մեկում, որոնք ձևավորվում էին ըստ արտաքին տեսքի, ծագման, հասարակական-տնտեսական կարգավիճակի և մշակութային ապրելակերպի<ref>Baldwin-Ragaven, Laurel; London, Lesley; du Gruchy, Jeanelle (1999). ''An ambulance of the wrong colour: health professionals, human rights and ethics in South Africa.'' Juta and Company Limited. p. 18</ref>: Ըստ ռասսայական դասակարգման էլ որոշվում էին բնակության վայրերը<ref name=Routledge/>: 1960–1983 թվականների ընթացքում 3.5 միլիոն ոչ սպիտակամորթ հարավաֆրիկացիներ հեռացվել են իրենց տներից և հարկադրաբար բնակեցվել առանձնացված վայրերում: Դա ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր տեղահանություններից մեկն է<ref name=" Forced Removals">{{cite web |title=South Africa – Overcoming Apartheid |accessdate=26 December 2013 |url=http://www.overcomingapartheid.msu.edu/multimedia.php?id=65-259-6 |publisher=African Studies Center of Michigan State University
}}</ref>: