«Շենգավիթ հնավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
== Պատմական ակնարկ ==
 
Շենգավիթ հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Այն Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ: Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով: Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ: Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով: Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ<ref>Հայ ժողովրդի պատմություն I, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա, Երևան, 1971 թ.</ref>:
Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը: Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը: Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին: Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել: Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ<ref>Шенгавит, Каталог археологических материалов из коллекций Музея истории Армении, Музей Историии Армении, Ереван, 2015г.</ref>:
1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը <ref>Ս.Հ. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967 թ.</ref>:
Տող 23.
==Պեղածո նյութ==
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են.
*Ոսկրե իրեր (իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն), պղնձե իրեր:
*Պեղվել են մանր ու խոշոր ամաններ՝ պատրաստված բարձր որակով, կարասներ, կճուճներ, գավաթներ, քրեղաններ, թասեր, սկահակներ, թեյնիկաձև ամաններ, քամիչներ և այլն: Անոթի գույնը կապված է եղել թրծելուց և ներկելուց: Պեղված Խեցեղենն ունի մի շարք տարբերակներ ինչպես ձևի, այնպես էլ նախշերի կատարման տեսակետից: Երկրորդ շերտից հայտնաբերված խեցեղենի նախշերը բազմազան են: Հիմնականում տարածված են եղել սև փայլեցված երկրաչափական նախշեր. եռանկյունիներ, շեղանկյուններ, շրջաններ, զուգահեռ գծեր և այլն:
*Օջախներ: Օջախներն ունեին պաշտպանիչ նշանակություն: Շատ հաճախ խորհրդանշում էին տոհմի հարատևումը, բարգավաճումը: Բնակատեղիի օջախները հիմնականում ունեցել են միատեսակ ձև:
*Հացահատիկի հորեր՝ 3-4 մ. խորությամբ, 1 մետր լայնությամբ ալյուրի ամբար:
*Աշխատանքային գործիքներ ու զենքեր- Պեղվել են նաև բազում աշխատանքային գործիքներ ու զենքեր կայծքարից, օբսիդիանից և ամուր քարատեսակներից են՝ մուրճեր, կացիններ, գուրզեր, հավանգներ, սանդեր, աղորիքներ, դանակներ, նետասլաքներ, մանգաղի ներդիրներ, քարե բրիչներ: Սանդերի փոքր չափերն օգտագործվել են սերմեր, արմատներ մանրացնելու համար:
*Արձանիկներ: Հայտնաբերվել են նաև այծի, ձիու, ցուլի արձանիկներ: Կարելի է ենթադրել, որ ձին օգտագործել են բնակավայրերի միջև մշտական կապ պահպանելու համար, իսկ ցուլը եղել է պաշտամունքի առարկա ողջ Առաջավոր Ասիայում:
*Կենդանիների ոսկորներ: Գտնվել են շան, ցուլի, վարազի, նապաստակի, այծյամի և այլ կենդանիների ոսկորներ: Ձկնորսության կարևոր ճյուղ լինելու մասին են վկայում հայտնաբերված ձկների մնացորդները (իշխան, սուդակ և այլ):