«ՆԱՏՕ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
Եվրոպացիները դետանտի մասին իրենց ձայնը լսելի են դարձնում և 1967 թվականի դեկտեմբերի 14-ին ՀԱԽ-ը ընդունում է Արմելի հաշվետվությունը Դաշնության գալիք պարտականությունների վերաբերյալ։ Պիեռ Արմելի համար, ով Բելգիայի արտաքին գործերի նախարարն էր, ՆԱՏՕ-յի անդամ-երկրներն իրավունք ունեին երկկողմանի առանձին կապեր հաստատել ու զարգացնել միմյանց միջև։ Այսպիսի մոտեցումը չէր հակասում Արևմտյան դաշինքի հավատարմությանը, որը պետք է պահեր ռազմական հարվածի ուժի իրավունքը։<br>
1972 թվականի մայիսին Բոնում կայացած ՀԱԽ-ի նախարարական նստաշրջանում նախարարները որոշում են բազմակողմ բանակցություններ սկսել Եվրոպայի անվտանգության ու համագործակցության համաժողովին նախապատրաստական աշխատանքներ տանելու նպատակով։ 1974 թվականին Կիպրոսում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ՆԱՏՕ-ն պահանջում է հույն սպաների դուրսբերում իր հրամանատարական կազմից։ Հունաստանը լքում է Դաշինքի ռազմական կառույցները 1974 թվականի օգոստոսի 14-ին՝ Կիպրոս թուրքական ներխուժումից հետո։ Վերամիանում է ՆԱՏՕ-յին 1980 թվականի հոկտեմբերի 20-ին միայն՝ թուրքական վետոյի հանումից հետո։<br>
1974 թվականի հունիսի 26-ին ՆԱՏՕ-յի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած երկրորդ գագաթաժողովի ընթացքում ստորագրում են Ատլանտյան հարաբերություների մասին հռչակագիրը։ Որոշում է կայացվում անդամ-երկրների և կառավարությունների ղեկավարների հանդիպումները դարձնել հաճախակի․ 1974-91 թվականների ընթաքումընթացքում տեղի են ունենում 10 գագաթաժողովներ։<br>
1987 թվականի փետրվարի 17-ին Վիեննայում կայանում են քննարկումներ Վարշավայի պակտը ստորագրած անդամ-երկրների և ՆԱՏՕ-յի անդամ-երկրների միջև՝ Եվրոպայում պայմանագրային ուժերի բանակցությունների վարման կարգի վերաբերյալ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՆԱՏՕ» էջից