«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 105.
[[Կիևյան Ռուսիա|Հին Ռուսական պետությունը]] կազմավորվել է [[IX դար]]ում։ [[862]] թվականին Նովգորոդում գահ է բարձրանում [[Ռյուրիկ]] իշխանը ([[862]]–[[882]]), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան [[Օլեգ (իշխան)|Օլեգ I Ռյուրիկովիչը]] ([[882]]–[[912]]), [[882]] թվականին գահ է բարձրանում [[Կիև]]ում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատում [[Նովգորոդ]]ից մինչև [[Դնեպր]] գետ ընկած [[Արևելաեվրոպական հարթավայր|հսկայածավալ տարածքում]]։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան [[Իգոր (իշխան)|Իգորը]] ([[913]]–[[945]]), ապա վերջինիս որդի [[Սվյատոսլավ Իգորևիչ|Սվյատոսլավ Քաջը]] ([[945]]–[[972]])։ Նրանց օրոք Կիևյան Ռուսիան ընդարձակում է իր սահմանները, դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատում հարևան, ինչպես նաև՝ հեռավոր երկրների հետ։ Բարձրանում է պետոության ազդեցությունը միջազգային ասպարեզում։ [[9-րդ դար]]ում այժմյան [[Ուկրաինա]]յից և [[Բելառուս]]ից Ռուսաստան են գաղթում [[սլավոններ]], հիմնում են [[Մեծ Նովգորոդ]]ը, ընդունում [[քրիստոնեություն]] և օգտագործում [[Կիրիլիցա|կյուրեղյան այբուբենը]]։
 
[[988]] թվականին Կիևի 5-րդ իշխան [[Վլադիմիր Սվյատոսլավիչ|Վլադիմիր Մեծի]] ([[980]] [[1015]]) կամ Վլադիմիր Կարմիր Արեգակի օրոք Ռուսաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական պաշտոնական կրոն։ Ռուսական եկեղեցին ընդունում է Բյուզանդական պատրիարքի գերիշխանությունը։ Այդպիսով՝ ուղղափառ եկեղեցիների շարքում ավելանում է ևս մեկը։ Կիևյան Ռուսիան հզորության գագաթնակետին է հասնում իշխան [[Յարոսլավ Իմաստուն]]ի ([[1019]]–[[1054]]) օրոք։ Վերջինս միավորել է հին ռուսական հողերը։ Արշավել է [[Լեհաստան]], ջախջախել [[Լիտվա|լիտվական ցեղերին]] ([[1030]]–[[1040]]) ու [[պեչենեգներ]]ին ([[1036]])։ Կիևյան Ռուսիայում զգալիորեն զարգացել են ավատատիրական հարաբերությունները։ Յարոսլավ իշխանի ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը։ Զարգանում են մշակույթը և արվեստը, բարգավաճում առևտուրը և արհեստները։ Կիևում զարդարվում է բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, սկսվում է Սուրբ Սոֆիայի շինարարությունը։ Առաջընդաց է ապրում թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատկառավարողների հետ։[[ 10-րդ դար]]ում սկսված [[Կիևյան Ռուսիա]]յի Ոսկե դարը շարունակվում է մինչև [[Չինգիզ խան]]ի հորդաների ներխուժումը։
[[Պատկեր:1000 Ivan III.jpg|մինի|ձախից|[[Իվան III Վասիլևիչ|Իվան III]]: Ռուսաստանի անկախացումը]]
[[Պատկեր:Principalities of Kievan Rus' (1054-1132).jpg|մինի|աջից|Կիևյան Ռուսիայի մասնատումը]]
Տող 118.
[[Ռյուրիկովիչներ]]ի տոհմի վերջին ներկայացուցիչը [[Իվան IV Ահեղ]]ն էր ([[1533]]–[[1547]])։ Նա վարում էր [[Ոսկե Հորդա]]յի խաների դեմ պայքարը շարունակելու, պետության արևելյան սահմաններն ընդարձակելու և արևմուտքում [[Բալթիկ ծով]]ի ափերին տիրելու քաղաքականություն։ [[Լիվոնյան պատերազմ]]ում ([[1558]]–[[1583]]) առաջին հաջողություններից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել [[Լիտվա]]յի, [[Լեհաստան]]ի, [[Դանիա]]յի և [[Շվեդիա]]յի դեմ։ Ի վերջո պարտություն կրեց և կարողացավ պահպանել միայն [[Նևա (գետ)|Նևայի]] գետաբերանը։ Ռյուրիկովիչների դինաստիան հեռանում է Ռուսաստանի պատմության ասպարեզից։
 
[[1603]][[1613]] թվականները ռուսների համար ճգնաժամային էին. երկիրը ասպատակում են [[Շվեդիա|շվեդները]] և [[Լեհաստան|լեհերը]]։ Մոսկվայում գահ է բարձրանում [[Ռոմանովներ]]ի արքայատոհմը՝ [[Միխայիլ Ռոմանով|Միխայիլ I]]-ի ([[1613]]–[[1645]]) առաջնորդությամբ։ Արքայատոհմը ղեկավարում է 3 դար՝ մինչև [[1917]] թվականի [[փետրվարյան հեղափոխություն]]ը։
[[Պատկեր:Yermak Timofeyevich.jpg|մինի|[[Կապիտան Երմակ]]|ձախից]]
[[XVI դար]]ի վերջին — [[XVII դար]]ի կեսերին երկրում ձևավորվել են ճորտատիրական հարաբերությունները։ [[XVII]] դարի սկզբին ռուսները հետ են մղել երկիր ներխուժած [[Ռեչ Պոսպոլիտա]]յի և [[Շվեդիա]]յի զորքերը, իսկ [[1654]] թվականին Ռուսաստանի կազմի մեջ է մտել [[Ուկրաինա]]ն։ [[XVI դար]]ում ռուսները [[Կապիտան Երմակ]]ի գլխավորությամբ տիրանում են [[Սիբիր]]ին։ Այսպիսով՝ [[XVI դար|XVI]]—[[XIX դար]]երում Հյուսիսի, [[Պովոլժիե]]ի, [[Ուրալ]]ի, [[Սիբիր]]ի, [[Հեռավոր Արևելք]]ի տարածքների միացման և մի շարք ոչ ռուս ժողովուրդների միավորման միջոցով սկսում է կազմավորվել բազմազգ [[Ռուսական կայսրություն]]ը։
 
[[XVII դար]]ի վերջը և [[XVIII դար]]ի առաջին քառորդը նշանավորվել են [[Պետրոս I|Պետրոս Մեծ]] ([[1682]][[1725]]) կայսեր բարեփոխություններով, որոնք էապես նպաստել են երկրի հասարակական-տնտեսական և մշակութային զարգացմանը։ Պետրոս Առաջինը արքա (ցար) հռչակվեց [[1682]] թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսեց ինքնուրույն կառավարել [[1689]] թվականից։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել [[գիտություն]]ների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, առաջինը ռուսական ցարերից եկրարատև ճանապարհորդություն է կատարել [[Արևմտյան Եվրոպա]]յի երկրներով։ [[1698]] թվականին վերադառնալով Ռուսաստան նախաձեռնել է լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման միջոցով՝ Շվեդիայի դեմ [[Հյուսիսային պատերազմ|Մեծ հյուսիսային պատերազմում]] տարած հաղթանակի միջոցով։ Դա թույլ տվեց նրան [[1721]] թվականին Ռուսաստանը հռչակել [[կայսրություն]] և ընդունել [[կայսր]]ի տիտղոսը։ Պետրոս Առաջինը վախճանվել է [[1725]] թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել [[18-րդ դար]]ի ամբողջ ընթացքում։
 
[[1703]] թվականին [[Պետրոս Մեծ]]ը հիմնում է [[Սանկտ Պետերբուրգ]]ը, որը [[1712]] թվականին դառնում է նոր Ռուսաստանի նոր մայրաքաղաքը։ Դա ռուսական՝ թվով արդեն չորրորդ մայրաքաղաքն էր՝ [[Նովգորոդ]]ից, [[Կիև]]ից և [[Մոսկվա]]յից հետո։
Տող 140.
Եկատերինա II կայսրուհու օրոք Ռուսաստանը դիվանագիտական կապեր է հաստատում և խորացնում [[Ճապոնիա]]յի, [[Չինաստան]]ի, ինչպես նաև՝ [[Անգլիա]]յի, [[Պրուսիա]]յի ու [[Ֆրանսիա]]յի հետ։ Մեծ նվաճումներ են արձանագրվում մշակույթի ու գիտության բնագավառներում։ Սանկտ-Պետերբուրգի համալսարանի շրջանավարտներից [[Միխայիլ Լոմոնոսով]]ը [[1755]] թվականին հիմնադրում է [[Մոսկվայի պետական համալսարան]]ը։ [[1764]] թվականին կայսրուհին հիմնադրում է [[Էրմիտաժ]]ը։
 
[[1768]] թվականին սկսվում է ռուս-թուրքական պատերազմը։ Դա թվով 4-րդ պատերազմն էր Օսմանյան կայսրության դեմ. մյուս երեքը տեղի էին ունեցել ([[1568]]–[[1570]]), ([[1676]]–[[1681]]) և ([[1686]]–[[1700]]) թվականներին և էական տարածքային կամ տնտեսական փոփոխություններ չէին բերել Ռուսաստանի կյանքում։ 6 տարի տևած պատերազմի ([[1768]]-[[1774]]) ընթացքում ռուսները գրավում են [[Ղրիմ]]ը, [[Սև ծով]]ի հյուսիսային ափերը, [[Հյուսիսային Կովկաս]]ը։ Կայսրության սահմանների մեջ է մտնում [[Ազովի ծով]]ը և ռուսները ելք են ունենում արդեն ոչ միայն [[Կասպից ծով|Կասպից]], այլև՝ Սև ծով։ Դրանով Ռուսաստանը վերջնականապես դադարում է ցամաքային պետություն լինելուց, և ելք ունենում դեպի հարավային երկրներ։ [[Բուլղարիա]]յի Քյուչուկ Կայնարջի գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով թուրքական սուլթանը հրաժարվում է վերոնշյալ տարածքներից և [[Ղրիմի խանություն]]ը հանձնում Ռուսաստանի հովանավորությանը։ Բացի այդ՝ ռուսական ռազմական ու առևտրական նավերին Սև ծովում ազատ երթևեկելու իրավունք է տրվում։
 
Հյուսիսային Կովկասը քրիստոնյաներով բնակեցնելու համար Եկատերինա կայսրուհին հատուկ հրովարտակով հայերին հրավիրում է գալ և բնակվել այնտեղ։ [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]] հայերը հիմնում են [[Նոր Նախիջևան]] քաղաքը, որի հիմքում հետագայում կառուցվում է [[Դոնի Ռոստով]]ը, [[Երևանի խանություն|Արարատյան դաշտի]] հայերը՝ [[Արմավիր (քաղաք Ռուսաստանում)|Արմավիրը]]։ Հիմնադրվում են նաև գյուղեր և ավաններ։ Հայկական բնակավայրերում հաստատվում է նաև հունական և ռուսական բնակչություն, կառուցվում են վանքեր և եկեղեցիներ, դպրոցներ։ Նոր շունչ է ստանում Ղրիմի հայ գաղութը։ Կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի կենտրոնում կառուցվում է հայկական եկեղեցի, որը կանգուն է մինչև այսօր՝ շուրջ 2.5 դար։ Այն կոչվում է Եկատերինա II-ի անունով՝ [[Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)|սուրբ Կատարինե]]։
Տող 230.
Ռուսաստանը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ [[Եվրասիա]] մայրցամաքի հյուսիսում։ Նրա ափերը ողողում են [[Խաղաղ]] և [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս]]ները, ինչպես նաև [[Ատլանտյան օվկիանոս]]ի [[Բալթիկ ծով|Բալթիկ]], [[Սև ծով|Սև]], [[Ազովի ծով]]երը և [[Կասպից ծով]]ը՝ 37 653 կմ ընդհանուր ափագծով, որը ամենաերկարն է աշխարհում։ [[Ուրալյան լեռներ]]ը, [[Ուրալ գետ]]ը և [[Կումա-Մանիչի իջվածք]]ը Ռուսաստանը բաժանում են եվրոպական և ասիական մասերի։ Վերջինս իր մեջ է ներառում [[Հյուսիսային Կովկաս]]ը, [[Սիբիր]]ը և Ռուսաստանի [[Հեռավոր Արևելք]]ը։ Ռուսաստանի ցամաքային հարևանները 15-ն են։ Շատ հարևանների հետ ընդհանուր սահման ունենալն անառարկելի դրական գործոն է տնտեսական կապերի հաստատման և տնտեսության զարգացման համար։ Միայն արևմտյան և մասամբ հարավային շրջաններում, որոնք ունեն տնտեսապես զարգացած հարևաններ, նրանց հետ կապված են երկաթուղիներով և ավտոճանապարհներով։ ՌԴ-ի հյուսիսը և արևելքը զուրկ են անմիջական հարևաններից, իսկ ափերը ողողող Հյուսիսային սառուցյալ և [[Խաղաղ օվկիանոս]]ների ծովերը տարվա զգալի մասը նավարկելի չեն։ Այդ շրջանների առանձնահատկություններից են նաև խիստ ցամաքային կլիման, հողի վերին շերտի բազմամյա սառածությունը, որոնք խոչընդոտում են տարածքների յուրացումը, տնտեսական զարգացումը և տրանսպորտային հաղորդակցության կազմակերպումը։ Ռուսաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև նրա տարանցիկ դերը (հատկապես երկաթուղիների միջոցով) [[Եվրոպա]]յի և Խաղաղօվկիանոսյան ավազանի տնտեսապես զարգացած երկրների, ինչպես նաև Հյուսիսային,[[Արևելյան Եվրոպա]]յի և [[Հարավարևմտյան Ասիա]]յի միջև։
 
Քսաներորդ դարի սկզբին Դ. Ի. Մենդելեևը նշեց [[ցարական Ռուսաստան]]ի աշխարհագրական կենտրոնը՝ 63 ± 29° հյուսիսային. լայնության և 83 ± 20° արևելյան երկայնության ([[Տուրուխանսկ]]ի մոտակայքում)։ 1992 թվականից կենտրոն է համարվում 66 ± 25° հյուսիսային. լայնության և 94 ± 15° արևելյան երկայնության ([[Վիվի լիճ|Վիվի]] տայգային լճի տարածքում
 
=== Ժամային գոտիներ ===
=== Ռելիեֆ ===
Հսկա տարածքի պատճառով Ռուսաստանի ռելիեֆը խիստ բազմազան է։ Այստեղ կան բարձր [[լեռ]]ներ ու ընդարձակ [[հարթավայր]]եր։ Ամենաբարձր կետն [[էլբրուս]]ն է՝ Կովկասյան լեռնաշղթայի բարձր գագաթը (5642 մ), իսկ ամենացածրը՝ [[Մերձկասպյան ցածրավայր]]ը (-28 մ)։
 
=== Ջրային ռեսուրսներ ===
Տող 243.
 
Ջրաէներգետիկական մեծ պաշարներով առանձնանում է Ենիսեյը (վտակներով), [[Վոլգա]]ն և Ամուրի վտակները (Զեյան և Բուրեյան) (քարտեզի վրա ցույց տվեք այդ գետերը)։
 
Ռուսաստանի չորային կլիմայական գոտիներում, հատկապես Մերձկասպյան և հյուսիսկովկասյան տարածաշրջաններում մեծ է նաև գետերի ոռոգիչ նշանակությունը։
 
Բացի նշվածից Ռուսաստանի գետերը գեղատեսիլ ու ձկնառատ են, ինչի համար էլ դրանք հանգստի ու զբոսաշրջության կազմակերպման նախադրյալ են (հատկապես Վոլգան ու [[Ենիսեյ]]ը)։
 
Տող 249 ⟶ 251՝
[[Պատկեր:Boris Yeltsin 19 August 1991-1.jpg|250px|մինի|ձախից]]
Նշված բոլոր նշանակությունների միագումարային արդյունքն է այն փաստը, որ Ռուսաստանի բոլոր քաղաքները հիմնադրված են գետերի ափերին։
 
Երկրում շատ են նաև լճերը, որոնք միմյանցից տարբերվում են ծագմամբ, մեծությամբ, ջրի համով։ Աշխարհի ամենախոր լճի՝ Բայկալի ջրի հայելին (31,5 հազար կմ<sup>2</sup>), ավելի մեծ է քան՝ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ռուսաստանում է նաև աշխարհի խոշորագույն լճի՝ Կասպից ծովի մի մասը։ Եվրոպական մասի հյուսիսում լճերը մեծաթիվ են։ Դրանք առաջացել են երբեմնի սառցապատման հետևանքով։ Խոշորներից են [[Լադոգա]]ն և [[Օնեգա (գետ)|Օնեգան]]։ Հարավում կան անհոսք աղի լճեր՝ էլտոն, Բասկունչակ։
 
Եվրոպական մասի կենտրոնում ու հյուսիսում և առանձնապես՝ Արևմտասիբիրյան հարթավայրում հսկայական տարածք են զբաղեցնում ճահիճները, որոնք դժվարացնում են տարածքի յուրացումը։
 
Ռուսաստանը հարուստ է ստորերկրյա ջրերով։ Արևելաեվրոպական հարթավայրում փորված են տասնյակ հազարավոր ջրհորներ։ Հյուսիսային Կովկասում կան հանքային ջրերի խոշոր ելքեր (Միներալնիե Վոդի, Պյատիգորսկ, Կիսլովոդսկ, Ժելեզնովոդսկ, Եսենտուկի), իսկ «հրաբխային» Կամչատկայում՝ բազմաթիվ գեյզերներ ու տաք աղբյուրներ։
 
Տող 468 ⟶ 472՝
[[2010]] թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում բնակվում էր 142 905 200 [[մարդ]]։ Այս ցուցանիշով Ռուսաստանը [[աշխարհ]]ում զբաղեցնում է 9-րդ տեղը։ [[Միջին խտություն]]ը կազմում է 8,36 մարդ/1 կմ<sup>2</sup>-իում, բայց այսպիսի բնակչությունը բնակեցված է Ռուսաստանում շատ անհավասարաչափ։ [[Ռուս]]ների 78 %-ը բնակվում է երկրի [[եվրոպա]]կան մասում, որը կազմում է տարածքի մոտ 25%-ը։ Ամենամեծ միջին խտությունը Մոսկվայում է՝ 4626 մարդ/1 կմ<sup>2</sup>-իում, իսկ ամենափոքր միջին խտությունը գրանցվել է [[Չուկոտկա]]յում՝ 0,07 մարդ/ 1 կմ<sup>2</sup>-իում։ Ըստ [[2010 թվական]]ի տվյալների բնակչության 73 %-ը բնակվում են քաղաքներում։ Ըստ [[2013 թվական]]ի [[հունվարի 1]]-ի տվյալների 166 [[քաղաք]]ներում ապրում է ավելի քան 100 հզ. մարդ։ Իսկ 15 քաղաքներում ավելի քան 1 միլիոն [[մարդ]]։
 
Ռուսաստանը բնակչության թվով աշխարհի առաջատար պետություններից է։ Ապրում են [[ժողովուրդ]]ներ, [[ազգ]]եր և [[ազգություն]]ներ։ Մեծամասնություն են կազմում ռուսները՝ արևելասլավոնական առավել մեծաթիվ ազգը՝ շուրջ 81 տոկոս։ Վերջին տարիների տնտեսական ծանր անկման հետևանքով Ռուսաստանի բնակչությունը նվազել է։ [[Բնական աճ]]ի ցուցանիշը բացասական է ([[2000]]-[[2005]] թվականներ՝ - 0,6%), այլ կերպ ասած՝ երկրին բնորոշ է դեպոպուլյացիան (ժողովրդագրական ձմեռ, ճգնաժամ)։ Այդ պայմաններում երկրում զգացվում է աշխատանքային ռեսուրսների պակաս։ [[ԽՍՀՄ]] նախկին հանրապետություններից, [[Չինաստան]]ից և այլ երկրներից շուրջ 11 միլիոն մարդ աշխատում է Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում։ Ժողովրդագիրների կանխատեսմամբ՝ [[2050]] թվականին Ռուսաստանի բնակչության թիվը կնվազի ու կհասնի 112 միլիոնի։ Բնական աճի ցուցանիշը միջինից բարձր է Կենտրոնական, [[Ուրալ]]յան և [[Կուզբաս]]ի արդյունաբերական շրջաններում, ինչպես նաև՝ [[Հյուսիսային Կովկաս]]ի և մուսուլմանական այլ ժողովուրդների մոտ։
 
Ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու նպատակով Ռուսաստանի [[Պետդումա]]ն [[2006]] թվականին ընդունել է ծնելիության բարձրացումը խթանող որոշում, որով նախատեսված է ընտանիքում ծնված երրորդ երեխայի համար կատարել մոտ 8,5 հազար դոլարին համարժեք աջակցություն։
Տող 478 ⟶ 482՝
Ռուսաստանի բնակչության միջին տարիքը 39 տարեկանն է։
 
[[Սեռ]]երի հարաբերակթյության ցուցանիշ՝ 0,86 [[տղա]] - 1 [[աղջիկ]]։ Այս ցուցանիշի փոփոխությունը տարբեր տարիքային խմբերում ամբողջովին համապատասխանում է համ[[աշխարհ]]ային միտումներին։
 
1,06 ծննդի ժամանակ, 1,06 15 տարեկանից ցածր դեմքերի համար, 0,91- 15-ից 64 տարեկան և 0,43- 65 տարեկանից բարձր։
 
Տարիքային կառուցվածք
* 0-14 տարեկան. 15,1 % (տղաներ 11,9 մլն/աղջիկներ 10,4 մլն)
* 15—6415-64 տարեկան. 72,0 % (տղաներ 48,9 մլն/աղջիկներ 53,3 մլն)
* 65 տարեկան և ավելի. 12,9 % (տղաներ 5,7 մլն/աղջիկներ 12,6 մլն) (ըստ [[2010 թվական]]ի տվյալների)]<ref>[http://www.gks.ru/free_doc/doc_2011/year/pril_year2011.xls]</ref>
Միջին տարիք
Տող 647 ⟶ 651՝
Նավթի մշակումից ստանում են տրանսպորտային վառելիք ([[բենզին]], [[կերոսին]], [[դիզել]]ային վառելիք), քսայուղեր, բազմազան քիմիական նյութեր (օրինակ՝ սինթետիկ կաուչուկ, քիմիական մանրաթել, պլաստմասսաներ), իսկ մնացորդը՝ մազութը, որպես վառելիք օգտագործվում է [[ՋԷԿ]]-երում։ Նավթի արդյունահանման ինքնարժեքը մի քանի անգամ ցածր է քարածխից, այդ պատճառով էլ նավթարդյունաբերությունը զարգանում է ավելի արագ տեմպերով։ Արդեն 4 տասնամյակ է, որ նավթի արդյունահանման ամենախոշոր շրջանն Արևմտյան Սիբիրն է՝ [[Օբ]] գետի միջին հոսանքի ավազանը։ Խոշորագույն հանքավայրերն են [[Սամոտլոր]]ն ու [[Սուրգութ]]ը։ Արևմտյան [[Սիբիր]]ի նավթն սկզբում արդյունահանվում էր հիմնականում շատրվանային էժան եղանակով, իսկ ներկայումս արդյունահանվում է պոմպային՝ համեմատաբար թանկ եղանակով։ Նավթամուղերով նավթը փոխադրվում է արևմուտք։ Նախագծվում է առաջիկայում փոխադրել նաև արևելք՝ Չինաստան և ճապոնիա։ Երկրորդ, համեմատաբար խոշոր շրջանը գտնվում է Վոլգա գետի և [[Ուրալյան դաշնային շրջան|Ուրալյան]] լեռների միջև։ Այն անվանվում է Վոլգա-Ուրալյան նավթային շրջան։
 
[[Նավթ]]ի խոշոր հանքավայրեր կան Թաթարստանում, Բաշկորտոստանում, Սամարայի մարզում։ Երկրի նավթարդյունահանման մյուս շրջանը եվրոպական մասի Հյուսիս - Արևելքն է (Կոմի Հանրապետությունը)։ Ռուսաստանի հնագույն նավթարդյունաբերական շրջանը Հյուսիսկովկասյանն է։ Նավթավերամշակման ձեռնարկությունների մեծ մասը երկրի եվրոպական մասում է։ Նավթավերամշակման խոշոր կենտրոններից են՝ Մոսկվան, Յարոսլավլը, Սիզրանը (Սամարայի մարզում)։ Նավթի հանույթով Ռուսաստանը 2005-20062005–2006 թվականներին աշխարհում առաջին երկիրն էր։ Նավթի արտահանումից ստացվող եկամուտը Ռուսաստանի բյուջեի գլխավոր աղբյուրներից է։
 
=== Գազարդյունաբերություն ===
Տող 656 ⟶ 660՝
 
Բնական գազն սպառողին է հասնում գազամուղներով։ Խոշոր գազամուղներից է «Սիյանիե Սևերա» («Հյուսիսի ճաճանչը»), որով Կոմի Հանրապետությունից գազը փոխադրվում է Ռուսաստանի կենտրոնական շրջանն ու Կենտրոնական Եվրոպայի երկրներ։
 
Նախատեսվում է Բալթիկ ծովի հատակով անցկացնել նոր գազամուղ, որով Բարենցի ծովի հատակից արդյունահանած գազը կհասցվի Գերմանիա։
 
Տող 672 ⟶ 677՝
=== Ջրաէլեկտրակայաններ ===
Ջրաէլեկտրակայանները կառուցված են Ռուսաստանի ջրառատ և մեծ անկում ունեցող գետերի՝ Վոլգայի, Ենիսեյի ու դրա վտակ [[Անգարա]]յի վրա։ [[Ենիսեյ]]ի վրա կառուցված են Ռուսաստանի ամենահզոր՝ Սայանա-Շուշենյան և Կրասնոյարսկի ջրաէլեկտրակայանները, իսկ Անգարայի վրա՝ Կրասնոյարսկի, Բրատսկի, Ուստ Իլիմսկի
[[ՋրէԿ]]-ները։ Վոլգայի վրա գործում են [[Վոլգոգրադ]]ի, [[Սամարա]]յի, Սարատովի խոշոր ՋրէԿ- ները։
 
ՋրէԿ-ներն ապահովում են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 21,2%-ը։
 
Երկիրն ունի նաև զարգացած ատոմային էներգետիկա, որի առաջնեկը (նաև՝ աշխարհում) Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի փոքր ԱէԿ-ն է (կառուցվել է [[1954]] թվականին)։ Հետագայում կառուցվել են Վորոնեժի, Սմոլենսկի, [[Տվեր]]ի, [[Կուրսկ]]ի, [[Լենինգրադ]]ի և այլ [[ԱէԿ]]-ներ։ Վերջիններիս բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի 14%-ը։ Ոչ ավանդական՝ մակընթացային (Կիսլայա Գուբայի), երկրաջերմային (Պաուժետ-կայի՝ Կամչատկայի) էլեկտրակայանները մատակարարում են արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 0,1%-ը։
 
Ռուսաստանի էլեկտրակայանների մեծ մասը բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով միավորված է միասնական էներգահամակարգում, որն ապահովում է ոչ միայն անխափան էներգամատակարարում, այլև՝ արտադրողի ու սպառողի միջև էլեկտրաէներգիայի արդյունավետ բաշխում։
Տող 682 ⟶ 687՝
== Մետաղաձուլություն ու մեքենաշինություն ==
Ռուսաստանում զարգացած է ինչպես սև, այնպես էլ գունավոր մետաղաձուլությունը։ Ռուսաստանի սև մետաղաձուլությունը հին ու հզոր ճյուղ է։ Սև մետաղաձուլական համալիրը ներառում է երկաթի հանքաքարի արդյունահանումը, հարստացումը, [[թուջ]]ի (չուգունի), պողպատի ձուլումը, գլանվածքի արտադրությունը։
 
Ճյուղը հենվում է սեփական վառելիքահումքային հարուստ բազայի վրա։
 
Տող 716 ⟶ 722՝
 
=== Քիմիական, անտառային, թեթև և սննդի արդյունաբերություն ===
Քիմիական արդյունաբերությունը՝ մեքենաշինության ու էլեկտրաէներգետիկայի հետ մեկտեղ, առանձնակի դեր ունի Ռուսաստանի գիտատեխնիկական առաջադիմության ապահովման գործում։ ճյուղը մեքենաշինությանը մատակարարում է ներկեր, պլաստմասսաներ, ավտոդողեր, գյուղատնտեսությանը՝ պարարտանյութեր, թունաքիմիկատներ, տրանսպորտին՝ շարժիչային վառելիք, քսայուղեր, և շինարարությանը՝ այլ նյութեր։ Ռուսաստանի քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալներից մեկը քիմիական հումքանյութերի մեծ պաշարներն են։ Խորհրդային իշխանության տարիներին յուրացվել է [[Խիբինի լեռներ]]ում գտնվող ապատիտի՝ աշխարհի խո-շորագույն հանքավայրը (Կոլա թերակղզում)։
 
Յուրացվել են նաև Ուրալի (Սոլիկամսկի) կալիումական աղերի մեծ պաշարները, որոնց հիման վրա զարգացել է կալիումական պարարտանյութերի արտադրությունը։ [[Քիմիա]]կան արդյունաբերությունն օգտագործում է նաև մետաղաձուլության, անտառարդյունաբերության, [[նավթ]]արդյունաբերության և այլ ճյուղերի թափոնները։ Դա է պատճառը, որ քիմիական ձեռնարկությունները տեղաբաշխվում են այդ ճյուղերի ձեռնարկությունների մոտ, որոնց հետ միավորվելով՝ ստեղծվում են քիմիական կոմբինատներ։ Նավթի ու [[գազ]]ի արդյունաբերության, և գունավոր մետաղաձուլության մեջ անջատվող ծծմբային գազերի հիման վրա արտադրվում է [[ծծմբաթթու]], որն իր հերթին ապատիտների ու ֆոսֆորիտների հետ հումք է ծառայում [[ֆոսֆորական պարարտանյութ]]երի արտադրման համար։ Այսպիսի պարարտանյութերի արտադրությունը տեղաբաշխված է սպառման՝ հողագործական շրջաններում։
Տող 815 ⟶ 821՝
Ներքին ջրային տրանսպորտը Ռուսաստանում զարգացել է առաջին հերթին շնորհիվ բազմաթիվ նավարկելի գետերի առկայության։ Տրանսպորտի այդ տեսակի զարգացման պատճառ է նաև՝ երկրի արևելյան մասերում երկաթուղային ու ավտոմոբիլային ուղիների անբավարարությունը, իսկ տեղ-տեղ էլ՝ բացակայությունը։
 
Չնայած իր մեծ առավելությանը՝ փոխադրման էժանությանը՝ գետային տրանսպորտը՝ [[ծով]]այինի նման նույնպես ունի թերություններ։ Մասնավորապես՝ բացի [[Վոլգա]]յից ու Ամուրից՝ մյուս գետերը հոսում են ոչ հարմար ուղղություններով՝ դեպի հյուսիս։ Գետային տրանսպորտի մյուս թերություններից են՝ նավարկության փոքր արագությունն ու սեզոնայնությունը (երկրի արևելյան որոշ գետեր տարվա ընթացքում նավարկելի են ընդամենը 3- ից 4 [[ամիս]])։ Գետերի նավարկելիությունը մեծացնելու նպատակով կառուցվել են մի շարք նավարկելի ջրանցքներ, որոնցով մի գետից կարելի է անցնել մյուսը։
 
Այդպիսիներից են Մոսկվայի անվան, Վոլգա-[[Դոնյան]], Վոլգա-Բալթյան, [[Սպիտակ ծով]]-[[Բալթյան ջրանցքներ]]ը։ Փոխադրումների հատկապես մեծ ծավալով առանձնանում է Վոլգան, որը հոսում է երկրի առավել խտաբնակ ու տնտեսապես զարգացած տարածաշրջանով՝ հյուսիս-հարավ ուղղությամբ։
Տող 908 ⟶ 914՝
 
Արևելյան տնտեսական գոտին կտրուկ ակտիվացրել է իր տնտեսական կապերը Չինաստանի ու հատկապես՝ ճապոնիայի հետ, որոնց մատակարարում է հանքային, անտառային և այլ ռեսուրսներ։ Կառուցվելու է նավթամուղ։
 
Այս առումով այս գոտու տնտեսաաշխարհագրական դիրքը որոշ չափով բարելավվում է։