«Պղնձի հիմնային կարբոնատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
'''Պղնձի հիմնային կարբոնատ''', [[Աղեր (քիմիա)|աղերի]] դասին պատկանող քիմիական միացություն, ավելի ճշգրիտ անվանումը պղնձի (II) հիդրօքսոկարբոնատ: [[Իոնային կապ|Իոնական միացություն]] բաղկացած պղնձի Cu<sup>2+</sup>, կարբոնատ CO<sub>3</sub><sup>2-</sup> և հիդրօքսիլ OH<sup>-</sup> իոններից: Անվանումը համապատասխանում է ավելի շուտ {{chem|Cu|2|C|O|3}}(OH)<sub>2</sub> բանաձևին: Կանաչ [[Բյուրեղ|բյուրեղային]] պինդ նյութ, բնության մեջ հանդիպում է [[մալաքիտ]] միներալի ձևով: Հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես գունանյութ և մինչև հիմա օգտագործվում է գեղանկարիչների ներկերում կանաչ գույնի տարբեր երանգներով:
 
Երբեմն այս անվանումն օգտագործվում է {{chem|Cu|3}}({{chem|C|O|3}})<sub>2</sub>({{chem|OH}})<sub>2</sub> նյութի համար, որը կապույտ գույնի պինդ բյուրեղային նյութ է, հայտնի որպես [[ազուրիտ]] միներալ: Այն նույնպես օգտագործվել է որպես գունանյութ, երբեմն «լեռնային կապույտ» կամ «կապույտ կանաչ» անուններով: Ինչպես մալաքիտը, այնպես էլ ազուրիտը կարելի է հայտնաբերել լատունի[[Արույր|արույրի]], [[Բրոնզ|բրոնզի]] ու [[Պղինձ|պղնձի]] [[Հողմահարում|հողմահարված]] կանաչ փառանման գոյացության մեջ: Միջավայրից կախված փառի բաղադրությունը կարող է փոփոխվել, ծովի ջրի միջավայրում կարող է ի հայտ գալ պղնձի հիմնային քլորիդ, քաղաքային միջավայրում կարող են ներկա գտնվել հիմնային [[սուլֆատներ]]:<ref>Encyclopedia Of Corrosion Technology (Google eBook), Philip A. Schweitzer P.E.; CRC Press, 2004, {{ISBN|08247-4878-6}}</ref>
 
Այս միացությանը հաճախ սխալ անվանում են տալիս նույնիսկ քիմիական հոդվածներում, այն է «պղնձի կարբոնատ», բայց իսկական պղնձի (II) կարբոնատը CuCO<sub>3</sub> բնության մեջ չի հանդիպում,<ref>Holleman & Wiberg page 1263</ref> այն քայքայվում է ջրի և խոնավության պայմաններում և սինթեզվել է միայն 1973 թվականին բարձր ջերմաստիճանային ու ճնշման ռեժիմում:<ref name="SeidelEhrhardt1974">{{cite journal|last1=Seidel|first1=H.|last2=Ehrhardt|first2=H.|last3=Viswanathan|first3=K.|last4=Johannes|first4=W.|title=Darstellung, Struktur und Eigenschaften von Kupfer(II)-Carbonat|journal=Zeitschrift für anorganische und allgemeine Chemie|volume=410|issue=2|year=1974|pages=138–148|issn=0044-2313|doi=10.1002/zaac.19744100207}}</ref>