«Վահանագեղձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[ա]]{{Արևմտահայերեն|Վահանագեղձ (արեւմտահայերէն)}}
[[Պատկեր:Tireoidum.jpg|thumb|Վահանաձև գեղձ]]
'''Վահանագեղձ''' ({{lang-lat|glandula thyreoidea}}), [[ողնաշարավոր]] [[կենդանի]]ների և [[մարդ]]ու մասնագիտացված ներզատիչ [[օրգան]], արտադրում և կուտակում է [[յոդ]] պարունակող [[հորմոն]]ներ, որոնք մասնակցում են [[օրգանիզմ]]ում նյութերի և [[էներգիա]]յի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորա[[բերան]]ների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, [[ձկներ]]ինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է [[տրախեա]]յի տակ։ [[Թռչուն]]ների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ [[Կաթնասուն]]ների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է [[2]] առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման [[8]]—[[9]]-րդ ամսում։