«Շադդադյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 58.
== Դվինի ամիրայություն ==
 
Մուհամմադ իբն Շադդադը փախչում է [[Վասպուրականի թագավորություն]] և ապաստան խնդրում նրա թագավոր [[Աշոտ-Դերենիկ]]ից (943-958 թթ.)։ Մուհամմադի մահից հետո (955 թ.) նրա որդի Լաշկարին որոշ տարածքներ է ստանում [[Սյունիք (նահանգ)|Սյունիքից]]։ Շադդադյաններն իրենց իշխանությունը [[Դվին]]ում վերականգնում են 10-րդ դարի վերջում՝ Մուհամմադ իբն Շադդադ Փադլունի օրոք։
 
1022 թվականից սկսած Դվինի ամիրայությունում իշխում է Աբու ալ-Ասվարը։ Նա 1040 թվականին փորձեց գրավել [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Տաշիր-Ձորագետի]] թագավոր [[Դավիթ Անհողին]]ից (990-1048 թթ.), սակայն ապարդյուն։ Գանձակում հաստատված Շադդադյանների աթաբեկության և Դվինի ամիրայության հարաբերությունները ու կապերը թուլացել էին։ Աբու ալ-Ասվարը օգտագործվում է որպես գործիք՝ [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] ձեռքում։ [[Անիի թագավորություն|Անիի թագավորության]] անկումից հետո բյուզանդացիները չեն կատարում իրենց խոստումները։ Աբու ալ-Ասվարին մնում են միայն իր գրավված հայկական մի քանի բերդերը։ Ավելին, 1045 թվականին բյուզանդական զորքերը հարձակվում են Դվինի ամիրայության վրա։ Կայսերական զորքերը, սակայն, պարտություն են կրում։ Պատմիչ Հովհան Սկիլիցան Աբու ալ-Ասվարին անվանում է «Դվինի ու Պարսկահայքի արքոնտ»։
 
Շադդադյանները Դվինում իշխում են մինչև [[1130]] թվականը։
Տող 71.
Անիի Շադդադյանների իշխանության պայմաններում հայ իշխաններից իրենց հողատիրական իրավունքները պահպանել են [[Պահլավունիներ]]ը և Ապիրատյանները։ Մանուչեի հաջորդները ուժեղացրել են բնակչության շահագործումը, որի հետևանքով Անիի հայ ազգաբնակչությունը [[1161]] թվականին ապստամբել է։ Հայ-վրացական զորքերը պարտության են մատնել Շադդադյաններին և գրավել [[քաղաք]]ը։ Շուտով Շադդադյանները վերագրավել են Անին, սակայն [[1199]] թվականին հայկական զորքերը [[Զաքարե Բ|Զաքարե]] և [[Իվանե Ա|Իվանե]] Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են այն։
 
* Մանուչե իբն Շավուր I - 1072-1118 թթ.
* Աբու ալ-Ասվար Շաբուր II - 1118-1124 թթ.
* 1124-1125 թթ. - ''վրացիները գրավում են Անին''
* Փադլուն IV իբն Շավուր II - 1125 թ.-?
* Մահմուդ - ?-1131 թ.
* Խուշչիհր - 1131 թ.-?
* Շադդադ - ?-1155 թ.
* Փադլուն V - 1155-1161 թթ.
* 1161-1164 թթ. - ''վրացիները գրավում են Անին''
* Շահնշահ - 1164-1174 թթ.
 
== Տես նաև ==