«Շադդադյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
[[954]] թվականին [[Ատրպատական]]ի տիրակալ Սալլար Մարզուբանն է տիրել քաղաքին, Շադդադյանները ապաստանել են [[Վասպուրական]]ում, իսկ [[971]] թվականին՝ հաստատվել [[Գանձակ]]ում։
[[Պատկեր:Shaddadid.gif|մինի|[[Հայկական լեռնաշխարհ]]ի պետությունները 11-12-րդ դարերում|360px]]
Մուհամմադ իբն Շադդադի որդի Փադլունը, ով ռազմական ծառայության մեջ էր [[Համդանիներ]]ի մոտ, ստանում է նրանց թուլատվությունը և ուղևորվում [[Գանձակ]]՝ այն լեռնային ցեղերից պաշտպանելու նպատակով։ 969-970 թվականներին նրան է միանում նաև իր եղբայր Լաշկարին։ Տեղական բնակչության օգնությամբ վերջինս հաստավում է գահին ու դառնում է ամիրա։ 978 թվականին նրան հաջորդում է եղբայրը՝ Մարզուբանը։ Մի քանի տարուց նա գահընկեց է արվում Փադլունի կողմից (985-1031 թթ.
 
993 թվականին Փադլուն ամիրան գրավում է [[Պարտավ]]ը և [[Բայլական]]ը։ Շադդադյանները հանդես են գալիս որպես իսլամի երդվյալ պաշտպաններ՝ մարտնչելով հայ ու վրացի իշխանների դեմ։ Շադդադյան հեգեմոնիայի հաստատումից հետո վրաց թագավոր Բագրատ Դ-ն պաշարում է [[Շամքիր]] քաղաքը։ 1027 կամ 1030 թվականին Փադլուն ամիրան պարտություն է կրում։ Նրան հաջորդում է որդին՝ Մուսան (1031-1034 թթ.
 
Մուսայի հաջորդը՝ Աբու ալ-Հասան Լաշկարին, շարունակում է պայքարել վրացիների ու հայերի դեմ՝ իր պապի համար վրեժ լուծելու նպատակով։ 1054 թվականին Շադդադյանները և Ռավվադիները ընդունում են Սելջուկյան սուլթան Տուղրիլի գերիշխանությունը։ Նոր իշխան Փադլուն II-ը մեծ հարկ էր վճարում սելջուկներին։ Վերջում սուլթան Մալիքշահը (1072-1092 թթ.) իր ստրուկ Սավ Տեգինին նվիրում է Գանձակի ամիրայության տարածքը։
 
Գանձակի ամիրայությունը, այսպիսով, գոյատևում է մինչև 11-րդ դարի վերջը։
 
* Փադլուն ամիրա - 951-955 թթ.
* Մուհամմադ իբն Շադդադ (Դվին) - 951-971 թթ.
* Ալի Լաշկարի I իբն Մուհամմադ (Գանձակ) - 971-978 թթ.
* Մարզուբան իբն Մուհամմադ - 978-985 թթ.
* Փադլուն I իբն Մուհամմադ - 985-1031 թթ.
* Աբու ալ-Ֆաթհ Մուսա - 1031-1034 թթ.
* Ալի Լաշկարի II - 1034-1049 թթ.
* Անուշիրվան իբն Լաշկարի - 1049 թվական
* Աբու ալ-Ասվար Շավուր Շավուր I, Դվինում - 1022-1049 թթ. , Գանձակում - 1049-1067 թթ.
* Փադլուն II իբն Շավուր - 1067-1073 թթ.
* Փադլուն III իբն Փադլ - 1073/1075-1088/1089 թթ.
 
== Դվինի ամիրայություն ==