«Զարկերակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Զարկերակների կառուցվածքը ներկայացնելիս օգտվում ենք երկու հիմնական եղանակներից՝ անզեն աչքով տեսանելի '''''մակրոսկոպիկ''''' եղանակից , ինչպես նաև մանրադիտակի օգնությամբ՝ '''''միկրոսկոպիկ''''' եղանակով։Մարդու օրգանիզմի զարկերակային համակարգը բաժանում ենք '''''համակարգային զարկերակների''''', որոնք արյամբ են մատակարարում ամբողջ մարմինն, ու '''''թոքային զարկերակները''''', որոնք ածխաթթու գազով հարուստ արյուն են տանում սրտից թոքեր։
 
Զարկերակների , ինչպես նաև երակների պատի ամենաարտաքին շերտն անվանում ենք '''''ադվենտիցիալ թաղանթ(tunica adventicia, tunica externa),''''' որը չափազանց հարուստ է կոլագենային թելերով և իրենից ներկայացնում է փուխր շարակցական հյուսվածք , որտեղ գտնվում են անոթը սնուցող անոթներ(vasa vasorum) և անոթը սնուցող նյարդեր(nn. vasorum)։Հաջորդ<ref name=":1">{{Cite journal|last=Steve|first=Paxton,|last2=Michelle|first2=Peckham,|last3=Adele|first3=Knibbs|date=2003|title=The Leeds Histology Guide|url=https://www.histology.leeds.ac.uk/circulatory/arteries.php|language=en}}</ref>։ Հաջորդ շերտը '''''միջին շերտն է''''' '''''(tunica media)''''', որը կրկին պարունակում է կոլագենայի ու էլաստինային թելեր , նաև օղակաձև դասավորված հարթ մկանաթելեր, որոնց շնորհիվ էլ իրականացվում է անոթների լուսնացքի փոփոխությունները ։ Հարթ մկանաթելերը նյարդավորվում են վեգետատվ նյարդային համակարգի միջոցով , հետևաբար լուսանցքի փոփոխությունները կախված չեն մեր կամքից , այլ կապված են մի շարք գործոնների հետ , օրինակ՝ միջավայրի ջերմաստիճանից կամ օրգանիզմում տեղի ունեցող որոշակի գործընթացներից։ Անոթի պատի ամենաներքին շերտն անվանում ենք '''''ներքին թաղանթ(tunica intima)<ref name=":1" />,''''' որն անմիջապես սերտ շփվում է արյան հետ։ Վերջինս իր հերթին կազմված է երեք շերտերից ՝ '''''էնդոթել, եթաէնդոթել և հիմային թաղանթ։''''' Այն միջին թաղանթից բաժանվում է ''ներքին առաձգական''՝էլաստիկ թաղանթով։ Էլաստինային թելերի պարունակության շնորհիվ է , որ զարկերակները կարողանում են թեքվել, հարմարվել օրգանների տեղադրությանը։
 
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
 
 
 
 
{{Անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=669}}