«Հայկական դրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տարադրամի փոխարժեքների թարմացում
Տող 39.
|Դրամահատարանի_կայք =
}}
'''Հայկական դրամը''' ([[ISO 4217|ISO կոդ]]՝ '''AMD''') [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] ազգային արժույթն է։ Դրամի արտադրյալը [[Հայկական լումա|լումա]]ն է՝ «1 դրամ = 1001 լումա» հարաբերակցությամբ։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է [[Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ]]ին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ [[ՀՀ դրամաշրջանառություն|դրամաշրջանառություն]]ը երկրի տարածքում<ref name="հհօհհկբմ">Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին; [http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1858&lang=arm ՀՀ ԱԺ կայք], գլուխ 6</ref><ref>Հայկական դրամը; [http://armeco.am/publ/2-1-0-2 armeco.am]։ Վերցված է 2015-11-29</ref>: Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով<ref name="հհօհհկբմ" />: «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «[[դրախմա]]» բառից ({{lang-el|δραχμή}})։ Հայկական դրամի [[Հայկական դրամի խորհրդանշան|գրանշանն]] է '''«[[Պատկեր:armenian dram sign.svg|baseline|{{{1|10px}}}]]»''' նշանը ({{unicode|֏}} • U+058F Armenian Dram Sign<ref>Armenian Dram Sign; [https://unicode-table.com/en/058F/ unicode-table.com] {{ref-en}}։ Վերցված է 2017-02-11</ref><ref>The Unicode Standard 8.0, Armenian; [http://unicode.org/charts/PDF/U0530.pdf unicode.org] {{ref-en}}</ref>)։
 
ՀՀ ազգային արժույթի ներդրումն իրականացվել է [[ՀՀ Ազգային ժողով|ՀՀ Գերագույն խորհրդի]] կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993 թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»<ref name="դպհ">Դրամի պաշտպանական հատկանիշները; [http://www.armworld.am/detail.php?paperid=304&pageid=10918&lang=_arm armworld.am]։ Վերցված է 2015-11-27</ref><ref name="դքտ">Վերադարձ 1993 թվական՝ դրամը 20 տարեկան է; [http://www.banks.am/printpage.php?lang=am&nid=8905 banks.am]։ Վերցված է 2015-11-29</ref>: