«Սոցիալիստական աշխատանքի հերոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Serp i molot.jpg|մինի|աջից]]
'''Սոցիալիստական աշխատանքի հերոս''', պետական պարգև նախկին [[ԽՍՀՄ]]-ում, գերազանցության բարձրագույն աստիճան։ Համաձայան [[Հայկական սովետական հանրագիտարան]]ի, տվյալ կոչումը շնորհվել է այն անձանց, ովքերորոնք ենթադրաբար ցուցաբերել են «[[աշխատանք]]ային հերոսություն, առանձնապես ակնառու նորարարական գործունեությամբ զգալի ավանդ ներմուծել հանրային արտադրության արդյունավետության բարձրացման գործում, աջակցել ժողովրդական տնտեսության, գիտության, [[մշակույթ]]ի վերելքին, [[ԽՍՀՄ]]-ի հզորության ու փառքի աճին»։ Սահմանվել է [[ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ|ԽՍՀՄ Գերագույն խորհրդի]] [[1938|1938 թ.]]-ի [[դեկտեմբերի 27]]-ի հրամանագրով՝ որպես պատվավոր կոչում։ [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի [[Նախագահ]]ության [[1940]] թ.-ի [[մայիսի 22]]-ի հրամանագրով Սոցիալիստական աշխատանքի հերոսին հատուկ տարբերակելու նպատակով սահմանվել էր «Մուրճ ու մանգաղ» ոսկե [[մեդալ]]ը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհվել է [[ԽՍՀՄ]] շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների ընդհանուր կանոնադրությամբ ([[1979]] թ.) սահմանված կարգով։ Սոցիալիստական աշխատանքի հերոսին հանձնվում էր նաև [[ԽՍՀՄ]] բարձրագույն պարգևը՝ [[Լենինի շքանշան]] և [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։
 
Սոցիալիստական աշխատանքի հերոսը կրկին «աշխատանքային հերոսություն» ցուցաբերելու համար, կարող էր վերստին պարգևատրվել Լենինի շքանշանով և «Սուրճ ու մանգաղ» ոսկե մեդալով։ Նրան միաժամանակ հանձնվում էր [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության շնորհագիր։ Սոցիալիստ, աշխատանքի կրկնակի հերոսի, ինչպես նաև Սովետական Միության հերոսի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումներին արժանացածի ծննդավայրում կամ, [[ԽՍՀՄ]] Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ, այլ վայրում կանգնեցվում էին նրանց բրոնզե կիսանդրին։