«Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Imgres.jpg|մինի]]
'''Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը''' (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։ ՄԻՊ-ն օժտված է Ազգային ժողովի պատգամավորի համար նախատեսված անձեռնմխելիությամբ։ Նրա գործունեության այլ երաշխիքներ սահմանվում են օրենքով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպաններ են եղել [[Լարիսա Ալավերդյան]]ը (2004-2006 թթ.), [[Արմեն Հարությունյան]]ը (2006-2011 թթ.), [[Կարեն Անդրեասյան]]ը (2011-2016 թթ.
 
== ՀՀ վերահսկիչ պալատը ==
 
ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի ([[2006]]) համաձայն, վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Պալատի գործունեության ծրագիրը հաստատում է Աժ-ն։ ՎՊ-ն տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ Աժ է ներկայացնում իր վերահսկող, աշխատանքների հաշվետվությունը։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ Աժ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել ՎՊ-ի նախագահ։ [[2007]]-ից ՎՊ-ի նախագահը Իշխան ՋաքարյաննԶաքարյանն է։
 
== ՀՀ հանրային խորհուրդը ==