«Սասնա ծռեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
 
Էպոսի պատումներից մեկը [[1873|1873 թվականին]] գրի է առել [[Գարեգին Սրվանձտյան|Գարեգին Սրվանձտյանցը]]՝ հրատարակելով ''«Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»'' վերնագրով։ [[1889|1889 թվականին]] էպոսի մի տարբերակ գրի է առել [[Մանուկ Աբեղյան|Մանուկ Աբեղյանը]], իսկ արդեն 1939 թվականին [[Հովսեփ Օրբելի|Հովսեփ Օրբելին]]՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է [[ֆրանսերեն]], [[չինարեն]], [[անգլերեն]] (թարգմանիչ՝ [[Լևոն Զավեն Սյուրմելյան]]), [[հունարեն]], [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[վրացերեն]], [[թուրքերեն]], [[ադրբեջաներեն]] և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև [[Ավետիք Իսահակյան|Ավետիք Իսահակյանը]], [[Եղիշե Չարենց|Եղիշե Չարենցը]], [[Սողոմոն Տարոնցի|Սողոմոն Տարոնցին]], [[Վիգեն Խեչումյան|Վիգեն Խեչումյանը]], [[Հմայակ Սիրաս|Հմայակ Սիրասը]], [[Մկրտիչ Խերանյան|Մկրտիչ Խերանյանը]], [[Նաիրի Զարյան|Նաիրի Զարյանը]] և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում ([[Հակոբ Կոջոյան]], [[Երվանդ Քոչար]], [[Մհեր Աբեղյան]], [[Էդուարդ Իսաբեկյան]], [[Արտաշես Հովսեփյան]] և ուրիշներ), երաժշտության մեջ ([[Գևորգ Բուդաղյան|Գևորգ Բուդաղյանի]] «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալեքսանդր Սպենդիարյանի]] երաժշտության, [[Էդգար Հովհաննիսյան|Էդգար Հովհաննիսյանի]] «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ [[Արման Մանարյան]], [[2010]] թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ [[Երկրորդ աշխարհամարտ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը]], իսկ [[Ղարաբաղյան պատերազմ|Արցախյան պատերազմի]] տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ [[Հայաստան|Հայաստանի անկախ Հանրապետությունում]] [[Էպոս|էպոսի]] հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև [[Սասունցի Դավիթ (մետրոյի կայարան)|«Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան]]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի [[7]]-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ''«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները»'' հայտն ընդգրկեց [[ՅՈՒՆԵՍԿՕ|ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում]]։
 
== Էպոսի բովանդակություն ==
 
=== Արքայադուստր Ծովինարի ամուսնություն ===
[[Պատկեր:Ծովինարը մի բուռ ջուր է խմում.jpg|մինի|268x268փքս|[[Գագիկ Բ|Գագիկ արքայի]] դուստր [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարը]] [[Աղբյուր|սառնորակ աղբյուրից]] ջուր խմելիս։ Սրբազան ջրի զորությամբ Ծովինարը հղիանում է և ծնում երկու դյուցազունների՝ Սանասարին և Բաղդասարին։]]
Հայոց դյուցազնավեպը սկսվում է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների թագավորության]] [[Հայոց արքայատոհմերի և արքաների ցանկ|արքա]] [[Գագիկ Բ|Գագիկի]] դստեր՝ [[Ծովինար (աստվածուհի)|Ծովինարի]] և [[Արաբական խալիֆայություն|Բաղդադի անհավատ խալիֆի]] ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններին, ովքեր [[Հայաստան]] էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով [[Բաղդադ]] տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։
 
Այս հարցի շուրջ հայոց ավագանու անդամներն ունեին հակասական դիրքորոշում․ անդամների մի մասը կտրականապես դեմ էր մուսուլման խալիֆի և խաչապաշտ արքայադստեր ամուսնությանը, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը, պնդում էր, որ արյունահեղությունից խուսափելու համար հարկավոր են Ծովինարին տալ խալիֆին կնության։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրենց կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ {{քաղվածք|— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տի սպանի իմ պատճառով,, աղեկն էն է, ես էրթամ, ուրիշ մարդու թող բան չըլնի։ Ե՛ս մենակ մեռնիմ իմ հոր թերեն. ես մեկ ջան եմ, էրթամ, կորսըվիմ, քանց մեր էրկիր ավերի, էն հազար-հազար հոգիք կորուսանին։ Դարձավ ասաց.— Հա՛յրիկ, ինձ տուր էնոր։|Ծովինարը դիմում է Գագիկ արքային, «Սասնա ծռեր» էպոս}}Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։
 
=== Սասունի հիմնադրումը՝ Սանասար և Բաղդասար ===
 
== Պատմական ժամանակահատված ==