«Ռաուխտոպազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Ռաուխտոպազ''', ([[Գերմաներեն|գերմ]]. ''Rauch «ծուխ» և [[Հին հունարեն|հին հուն]]. τόπαζος «տոպազ»''), հոմանիշները՝ ծխագույն քվարց և ծխագույն բյուրեղապակի, [[Քվարց|քվարցի]] տարատեսակ: Չնայած իր անվանը՝ ոչ մի կապ չունի տոպազի հետ:
 
== Հատկություններ ==
== Հատկությունները ==
Գունավորված է դարչնագույնի տարբեր երանգներով, հազիվ նշմարվող ծխագույն երանգից մինչև մուգ դարչնագույն, շագանակագույն: Հանդիպում է նաև ծխագույն քվարցի ամբողջովին սև տարատեսակը, որին անվանում են [[մորիոն]]: Սովորաբար գույնը խորանում է [[Բյուրեղ|բյուրեղի]] հիմքից սկսած դեպի գագաթը, իսկ ճեղքերն ու այլ դեֆեկտներն ավելի հաճախ հանդիպում են հիմքում: Էլեկտրական վառարանում զգուշորեն մինչև 350° տաքացնելիս ծխագույն քվարցի գունային քողը կորում է, և այն դառնում է անգույն ու թափանցիկ, ինչպես [[Լեռնային բյուրեղապակի|լեռնային բյուրեղապակին]]: Այլ տվյլներիտվյալների համաձայն՝ նրա գույնը կայուն է մինչև 450°: Ռաուխտոպազի գունավորումը պայմանավորված է [[ալյումին]]ի ստրուկտուրային խառնուրդներով:
 
== Անվան մասին ==
«Ռաուխտոպազ» բառը ծագում է գերմաներեն լեզվից[[Գերմաներեն|գերմաներենից]] (գերմ. ''Rauchtopaz «ծխագույն տոպազ»''), հանդիսանում է ապրանքային, առևտրական ոչ ցանկալի տերմին, քանի որ հաճախ «ռաուխ» բառը բաց է թողնվում հարմար լինելու համար, մնում է միայն «տոպազը», իսկ այս միներալը տոպազի հետ որևէ առընչություն չունի: Իր արժեքով, բացառիկությամբ, վերամշակման դժվարությամբ և այլ հատկություններով տոպազն անհամատաղելի է քվարցի հետ, և այդ տերմինը դառնում է խաբեության միջոց: Բայց մինչև հիմա «ռաուխտոպազը» մնում է շատ տարածված ոսկերիչների միջավայրում: Հանդիպում է նաև հնացած «ռաուխքվարց» անվանումը, որն ըստ էության ավելի ճիշտ է քան «ռաուխտոպազը»:
 
Երբեմն ծխագույն տոպազն անվանում են նաև ծխագույն լեռնային բյուրեղապակի, որն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ լեռնային բյուրեղապակին համապատասխանում է քվարցի անգույն ու թափանցիկ բյուրեղներին:
 
== Բնության մեջ ==
[[Պատկեր:Фигурка_совы_из_раухтопаза.jpg|thumb|Ռաուխտոպազից պատրաստած բուիբվի քանդակ]]
Հանդիպում է թափանցիկ և կիսաթափանցիկ բյուրեղների ձևով, երբեմն շատ մեծ (մինչև 1 մ երկարությամբ)՝ հաճախ ձևավորելով գեղեցիկ սերտաճած բյուրեղներ և բյուրեղաբույլեր: Հաղորդագրություններ են եղել մի քանի տոննա քաշով ծխագույն քվարցի հսկայական բյուրեղների գտնվելու մասին: Ռաուխտոպազի հանքերը հիմնականում ունեն հիդրոթերմալ ծագում և հարմարված են քվարցի խոշոր հանքերակների ներսում եղած դատարկություններին: Դրանք բազմաթիվ են և տարածված են աշխարհով մեկ:
 
== Կիրառում ==
Ռաուխտոպազը հանդիսանում է հասանելի ու էժան 3-րդ կարգի թանկարժեք քարերից մեկը: Ըստ [[Ալեքսանդր Ֆերսման|Ա. Ֆերսմանի]] և Մ. Բաուերի դասակարգման՝ այս հանքատեսակը վերաբերվում է առաջին կարգի [[Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր|կիսաթանկարժեք դեկորատիվ քարերին]]: Համեմատության համար կարելի է նշել, որ այդ նույն առաջին կարգի դեկորատիվ քարերից են [[Նեֆրիտ|նեֆրիտը]], [[լազուրիտ]]ը, [[գլաուկոնիտ]]ը, [[սոդալիտ]]ը, [[ամազոնիտ]]ը, [[Լաբրադոր (միներալ)|լաբրադոր]]ը, [[ռոդոնիտ]]ը, [[մալաքիտ]]ը, [[ավենտուրին]]ը, [[քվարցիտ]]ը, [[վեզուվիան]]ը, լեռնային բյուրեղապակին, [[ագաթ]]ը (իր տարատեսակներով), [[հասպիս]]ը, հրեական քարը և վարդագույն քվարցը <ref>''В.Петров''. «Драгоценные камни». — М.: журнал «Химия и жизнь», № 10 за 1965 г.</ref>:
 
Լեռնային բյուրեղապակու, [[ամեթիստ]]ի ու [[Ցիտրին|ցիտրինի]] նման, ռաուխտոպազը հանդիսանում է քվարցի տարատեսակ, որը լայն կիրառություն ունի [[Ոսկերչություն|ոսկերչության]] մեջ: Ակնագործության մեջ օգտագործվում են այս հանքատեսակի ավելի բաց գույնի տարատեսակները: Ծխագույն քվարցի բյուրեղների սերտաճվածքները շատ գեղեցիկ են և հանդիսանում են հանքաբանական թանգարանների ու մասնավոր հավաքածուների ավանդական զարդարանքը: [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոնի]] [[Սմիթսոնյան ինստիտուտ]]ում պահպանվում է 4500 [[կարատ]] զանգվածով ծխագույն քվարցից [[Երեսակում|երեսակված]] ձու:
 
== Ծանոթագրություններ ==