«Մասնակից:Արմինե1969/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ Էլեկտրոնային /թվային /գրադարան - Անգլ. թարգմ. /digital library/ – ի...»:
 
Նոր տերմիններ
Տող 1.
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՆՈՐ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ
 
Էլեկտրոնային /թվային /գրադարան - Անգլ. թարգմ. /digital library/ – ինֆորմացիոն ավտոմատացված համակարգի տեսակ ,որ մեջ ամբողջական և մուլտիմեդիա փաստաթղթերը պահպանվում են և կարող են օգտագործվել էլեկտրոնային տարբերակով, ընդ որում ծրագրային միջոցներով ապահովվում է միասնական փոխկապակցված մուտք մեկ տեղից դեպի տեքստեր և պատկերներ պարունակող էլեկտրոնային փաստաթղթեր: էլեկտրոնային գրադարանները կարող են լինել տարածքային , ազգային, միջազգային և այլն:
էլեկտրոնային գրադարանները ներառում են մեկ կամ ավելի էլեկտրոնային հավաքածուներ: Նրանք կարող են և չունենալ տեղեկատվության ավանդական բնօրինակը , եթե ստեղծվել են միանգամից էլեկտրոնային տարբերակով: Ընդհանրապես էլեկտրոնային կոլեկցիաների համար էլեկտրոնային փաստաթղթերը կարող են առանձնացվել ինչպես մեկ, այնպես էլ տարբեր ավանդական գրադարանային հավաքածուներից: Էլեկտրոնային գրադարանների և առանձին հավաքածուների նկարագրության և փնտրման համար ստեղծվում են տարբեր միջոցներ: Էլեկտրոնային հրատարակությունները կոմպակտ դիսկերով ներառվում են էլեկտրոնային գրադարանում, եթե գրադարանը այն տեղադրում է օրինակ ինտեռնետում: Էլեկտրոնային գրադարանների հետ կապված աշխատանքները ԱՄՆ – ում սկսվել են դեռևս 80- ական , Մեծ Բրիտանիայում ՝20- րդ դարի 90- ական թվականներին <National Digital Library>,<American Memory >և այլ ծրագրերով : Էլեկտրոնային գրադարանը ունի մի շարք առավելություններ ավանդական գրադարանի նկատմամբ. օրիգինալի պահպանություն, ինֆորմացիայի օպերատիվություն, օրիգինալի կորստի դեպքում կրկնօրինակի , գրադարանային սպասարկման նոր ձևի, փաստաթղթերի ամբողջական պահպանություն: Ըստ տրվող տեղեկատվության տեսակի, էլեկտրոնային գրադարանը կարող է ներառել. հրատարակությունների էլեկտրոնային տեքստային համարժեքը, ձեռագրերի , հրատարակությունների էլեկտրոնային տարբերակներ, էլեկտրոնային հայտարարություններ: Էլեկտրոնային գրադարանի համալրման աղբյուրներն են՝ համացանցը, ֆոնդի փաստաթղթերի սքանավորումը, էլեկտրոնային այնպիսի փաստաթղթերի ստեղծում , որոնց տպագրի օրինակները չկան:Հիմնականում օգտագործվում են PDF, HTML ֆորմատները: