«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 102.
Այդ ոճը նկատվում է №8 «Պաթետիկ» (անվանումը տվել է հենց կոմպոզիտորը), №13 և №14 դաշնամուրային սոնատներում։ Այդ երկուսն ունեն հեղինակային ենթավերնագիր ''Sonata quasi una Fantasia'' («Սոնատ` ֆանտազիայի ոգով»)։ № 14 սոնատը կոմպոզիտորի մահից հետո «Լուսնի» անվանեց կոմպոզիտորի ընկերը` պոետ Լյուդվիգ Ռելշտաբը, քանի որ նա, լսելով սոնատի գեղեցիկ մեղեդիներն, ակամա պատկերացրեց լճակ, որը փայլում էր լուսնի շողերի ներքո, իսկ լուսինը ժպտում էր երկնքում: Թեև այդ անվանումը համապատասխանում էր միայն առաջին մասին, այլ ոչ թե վերջաբանին, սակայն անվանումը տարածվեց ամբողջ ստեղծագործության վրա։
 
Պատանի կոմպոզիտորն իր «Լուսնի սոնատ» ստեղծագործությունը գրել և նվիրել է իր առաջին ու մեծ սիրուն` կոմսուհի ՋուլիետտաՋուլիետա ԳվիրաչչիդիինԳվիչարդին, որին անմնցորդ սիրել է մինչև ի մահ։ Մեծ երաժիշտն ավարտել է իր հիասքանչ ստեղծագործությունը ցասման , մեծագույն վիրավորանքի ու բարկության մեջ, իմանալով ,որ իր Ջուլիետտան ամուսնացել է երիտասարդ մի կոմսի հետ։
 
Բեթհովենի ստեղծագործություններն սկսեցին լայնորեն հրատարակվել և մեծ հաջողություն ունեցան։ 1800-ականների վերջերին այդ գործերը շատ պահանջված էին և հովանավորների և հրատարակիչների շրջանում<ref> Cooper 2008, p. 97.</ref>։Վիեննայում անցկացրած առաջին տասը տարվա ընթացքում կոմպոզիտորը գրել է քսան սոնատ դաշնամուրի համար և երեք դաշնամուրային կոնցերտ, ութ սոնատ ջութակի համար, կվարտետներ և այլ կամերային ստեղծագործություններ, «Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա» [[օրատորիա]]ն, «Պրոմեթևսի արարումը» [[բալետ]]ը, Առաջին և Երկրորդ սիմֆոնիաները։