«Սրբազան Հռոմեական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 190.
[[1745]] թ. Կառլոս VII մահից հետո կայսերական գահը նորից անցավ Հաբսբուրգներին. կայսր ընտրվեց Մրիա Թերեզիայի ամուսին՝ Ֆրանց I-ը: Սակայն այդ ժամանակ կայսրությունն արդեն գտնվում էր խորը ճգնաժամի մեջ: Կայսերական կառույցների արդյունավետ աշխատանքը վերականգնելու և դրանք Ավստրիայի շահերին ծառայեցնելու Հաբսբուրգների փորձերը հանդիպեցին Պրուսիայի ղեկավարությամբ գերմանական իշխանությունների վճռական դիմադրության: Կայսերական ավատական իրավունքների վերականգնման և գործուն կայսերական բանակ ստեղծելու Ֆրանց I փորձերը ձախողվեցին: Թեև [[Յոթնամյա պատերազմ]]ի ժամանակ ([[1756]]—[[1763]]) հաջողվեց հասնել Ռեյխսթագի կողմից Ֆրիդրիխ II դեմ պատերազմի հայտարարմանը, դա տեղի ունեցավ մեծ մասամբ շնորհիվ Ֆրանսիայի՝ իր գերմանական դաշնակիցների վրա ճնշման և չհանգեցրեց պատերազմում շրջադարձի: Ավելին, Յոթնամյա պատերազմի ավարտին գերմանական իշխանությունները վերջնականապես դադարեցին ենթարկվել կայսեր և սկսեցին կնքել ինքնուրույն զինադադարներ Պրուսիայի հետ: Իսկ Բավարական ժառանգության համար պատերազմի ժամանակ ([[1778]]—[[1779]]), երբ կայսրը փորձում էր ուժի միջոցով ամրագրել Հաբսբուրգների համար Բավարիան, կասրության միավորները Պրուսիայի ղեկավարությամբ բացահայտ հանդես եկան կայսեր դեմ:
 
Կայսեր համար Սրբազան Հռոմեական կայսրության թագը անշեղորեն կորցնում էր սեփական գրավչությունը՝ դառնալով լոկ Եվրոպայում Ավստրիական միապետության և Հաբսբուրգների դիրքերն ամրապնդելու միջոց: Հայտնի է, որ Ֆրանց I կայսրը դեռևս [[1745]] թ. հարցնում էր Անգլիայի դեսպանին. «Արդյոք արժի կայսերական թագը Սիլեզիայի կորստի գնին»: Դրա հետ մեկտեղ կայսրության կարծրացած կառուցվածքը հակասության մեջ էր մտնում ավստրիական շահերի հետ, իսկ բարեփոխումներ իրականացնելու կայսրերի բոլոր փորձերը դատապարտված էին ձախողման՝ բախվելով կայսրության միավոր- սուբյեկտների ցանկության բացակայությանը կենտրոնական իշխանության ուժեղացումը և ուժերի գոյություն ունեցող հավասարակշռության խախտումը թույլ չտալու պատճառով: Դա հատկապես ուժեղ կերպով աևտահայտվեց Հովսեփ II կայսեր իշխանության տարիներին, որը ստիպված էր փաստացի չզբաղվել կայսրության գործերով՝ կենտրոնանալով Ավստրիայի շահերի վրա: Դրանից հաջողությամբ օգտվեց Պրուսիան՝ իր վրա վերցնելով կայսերական կարգերի պաշտպանի և կայսրության փոքր սուբյեկտների ինքինշխան իրավունքների երաշխավորի դերը: [[1785]] թ. Ֆրիդրիխ II ղեկավարությամբ ստեղծվեց Գերմանական իշխանների միությունը՝ որպես Հաբսբուրգների կողմից վերահսկվող կայսերական ինստիտուտների այլընտրանք: Ավստրո-պրուսական մրցակցությունը զրկում էր այլ գերմանական պետություններին կայսրության ներքին գործերին որևէ կերպով ազդելու հնարավորությունից և անհնարին էր դարձնում կայսրության փոքր և միջին միավորների շահերի պաշտպանության ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: Դա հանգեցնում էր այն վիճակին, որ կայսրության աշխարհիկ և եկեղեցական փոքր իշխանությունները, ազատ քաղաքները, ասպետները, որոնք պատմականորեն Սրբազան Հռոմեական կայսրության սահմանադրության ու միասնականության հիմնական հենարաններն էին գնալով հիասթափվում և «հոգնում» էին կայսրությունից: Կայսրության կայունությունը վերջնականապես կորսվում էր:
<!-- Для самого императора корона Священной Римской империи неуклонно теряла собственную привлекательность, становясь лишь средством для укрепления Австрийской монархии и позиций Габсбургов в Европе<ref group="K">Известно, что император [[Франц I (император Священной Римской империи)|Франц I]] ещё в [[1745 год]]у спросил английского посла: «Стоит ли императорская корона потери Силезии?»</ref>. В то же время застывшая структура империи входила в противоречие с австрийскими интересами, любые попытки императоров осуществить какие-либо преобразования были обречены на провал из-за нежелания субъектов допустить усиления центральной власти и нарушить существующий баланс сил и власти. Особенно ярко это проявилось в период правления [[Иосиф II (император Священной Римской империи)|Иосифа II]], который был вынужден практически уйти из империи, сосредоточившись на интересах Австрии. Этим успешно пользовалась Пруссия, выступавшая в роли защитника имперского порядка и стремившаяся взять на себя роль гаранта сохранения суверенных прав малых субъектов империи. В [[1785 год]]у под руководством Фридриха II был создан Союз немецких князей как альтернатива имперским институтам, контролируемым Габсбургами. Австро-прусское соперничество лишало остальные немецкие государства возможности оказывать хоть какое-нибудь влияние на внутриимперские дела и делало невозможным осуществление реформ в духе программы «Третьей Германии», ориентированной на защиту интересов малых и средних субъектов империи. Это вело к «усталости от империи» светских и церковных княжеств, рыцарей и вольных городов, которые исторически являлись главной опорой конструкции Священной Римской империи. Устойчивость империи была окончательно утрачена. -->
 
== Ծանոթագրություններ ==