«Ուսուցման մեթոդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
== Պասսիվ մեթոդ ==
[[Պատկեր:Պասսիվ մեթոդ.png|500px|մինի|Ուսուցման պասսիվ մեթոդ]]
'''Պասսիվ մեթոդ''' (աղյուսակսխեմա 1), սովորողի և դասավանդողի փոխադարձ գործունեության ձև, որտեղ դասավանդողը գլխավոր դերակատարն է և դասի ընթացքի ղեկավարը, իսկ սովորողները պասսիվ լսողի դերում են և ենթարկվում են ուսուցչի հրահանգներին: Սովորողի և դասավանդողի կապը պասսիվ ուսուցման տարբերակում պահպանվում է հարցումների, ստուգողական աշխատանքների, թեստերի միջոցով: Ժամանակակից [[Մանկավարժական տեխնոլոգիաներ|մանկավարժական տեխնոլոգիաների]] և սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման տեսանկյունից՝ ուսուցման պասսիվ մեթոդը համարվում է ամենից անարդյունավետը, սակայն, չնայած դրան, այն ունի մի շարք առավելություններ: Այն ուսուցչից պահանջում է թեթև նախապատրաստական աշխատանք դասին և տալիս է համեմատաբար մեծ ծավալով ուսումնական նյութի մատուցման հնարավորություն դասի սահմանափակ ժամանակահատվածում: Հաշվի առնելով այս առավելությունները՝ շատ դասավանդողներ պասսիվ մեթոդը նախընտրում են այլ մեթոդներից: Հարկ է նշել, որ որոշ դեպքերում այս մոտեցումը իրեն արդարացնում է փորձառու մասնագետի պարագայում, հատկապես, երբ սովորողներն ունենում են հստակ նպատակ՝ ուղղորդված առարկայի մանրակրկիտ ուսումնասիրմանը: [[Դասախոսություն|Դասախոսությունը]] պասսիվ ուսուցման ամենից տարածված ձևն է: Այս մեթոդը լայն տարածում ունի [[ԲՈՒՀ|բուհերում]], որտեղ սովորում են չափահաս, լիրաժեք ձևավորված մարդիկ, որոնք տվյալ առարկան խորությամբ ուսումնասիրելու հստակ նպատակ ունեն:
 
== Ակտիվ մեթոդ ==
Տող 25.
== Ինտերակտիվ մեթոդ ==
[[Պատկեր:Ուսուցման ինտերակտիվ մեթոդ.png|500px|մինի|Ուսուցման ինտերակտիվ մեթոդ]]
'''Ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդ''' (աղյուսակսխեմա 3), ինտերակտիվ («Inter» - փոխադարձ, «act» - գործել), նշանակում է փոխներգործել, գտնվել ինչ-որ մեկի հետ երկխոսության մեջ: Այլ կերպ ասած՝ եթե ակտիվ մեթոդների դեպքում փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում սովորողները և դասավանդողը, ապա ինտերակտիվ մեթոդների դեպքում սովորողները փոխադարձաբար ակտիվ գործունեության մեջ են գտնվում նաև միմյանց հետ, և ուսուցման պրոցեսում գերակայում է սովորողների դերը: Ինտերակտիվ ուսուցման ժամանակ դասավանդողն առաջատար դերում չէ. նրա դերը կրթական գործունեությունը դեպի դասի նպատակի իրականացում ուղղորդելն է:
 
Դասավանդողը մշակում է նաև դաս պլանը (սովորաբար այն կազմվում է ինտերակտիվ վարժություններից և առաջադրանքներից, որոնց կատարման ընթացքում ուսանողը սովորում է նյութը):