«ԱՄՆ դրամահատարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
 
ԱՄՆ-ի դրամահատական ոստիկանությունը, դաշնային իրավապահ ուժային գործակալությունը պատասխանատու են դրամահատական ձեռնարկությունների, աշխատողների և պահուստների պաշտպանության համար:
 
==Դրամական տարբերանշաններ==
[[Պատկեր:United States penny, obverse, 2002.png|250px|մինի|աջից|Լինքոլնի հիշատակի ցենտ Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի S տարբերանշանով]]
 
Բացառությամբ 1838 և 1839 թվականների կարճ ժամանակահատվածի, Միացյալ Նահանգների դրամահատարանների մասնաճյուղերում հատված բոլոր մետաղադրամները 1908 թվականից առաջ որպես այդ մասնաճյուղի տարբերանշան դրոշմվում էին դրամի հակառակ կողմում: Ոսկե և արծաթե մետաղադրամների լայն անվանումները այս երկու տարիների ընթացքում դրոշմվում էին այդ դրամի երեսի (ճակատային) կողմում Դալոնեգայի, Շառլոտի և Նոր Օռլեանի դրամահատարանների մասնաճյուղերի տարբերանշաններով (համապատասխանաբար D, C և O) ուղղակի թվանշանի վերևում: Կարսոն Սիթին, որը 1870-ից մինչև 1893 թվականները ծառայել է որպես ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղ, թողարկում էր մետաղադրամներ՝ CC տարբերանշանով: Մանիլայի դրամահատարանը (Միացյալ Նահանգների միակ արտասահմանյան դրամահատարանը, որն արտադրում է ԱՄՆ տերիտորիալ և կառավարության մետաղադրամներ) 1920-1941 թվականներին օգտագործում էր M տարբերանշանը:
 
Հինգ սենթանոցի (նիկելի), տասը սենթանոցի (դայմի), քառորդ և կես դոլարանոցների տարբերանշանները տեղափոխվեցին մետաղադրամի երես 1968 թվականին, ինչպես նաև մեկ դոլարանոց մետաղադրամի երեսին հայտնվեցին 1971 թվականին՝ դրա վերաթողարկումից սկսած:
 
* '''[[Պեննի]]'''. ի տարբերություն մյուս բոլոր մետաղադրամների, որոնք մինչև 1964 թվականը իրենց տարբերանշանն ունեին դրամի դարձերեսին, Լինքոլնի ցենտը միշտ իր տարբերանշանն ունեցել է դրամի դիմերեսին [[Աբրահամ Լինքոլն|Լինքոլնի]] կիսանդրու աջ կողմում գրված թվի ներքևում 1909 թվականից սկսած:
* '''[[Նիկել (ԱՄՆ հինգ սենթանոց)|Նիկել]]'''. տարբերանշանը 1968 թվականից մինչև 2005 թվականը գտնվում էր դրամի դիմերեսի կողմի եզրաշերտի մոտ, տարեթվից ժամացույցի սլաքի ուղղությամբ, Թոմաս Ջեֆերսոնի կիսանդրու աջ կողմում: 2006 թվականին հայտնված վերափոխված երեսով նիկելի տարբերանշանը գտնվում է աջ կողմի ներքևում գտնվող ամսաթվի տակ: Ավելի վաղ՝ 1938-1964 թվականների նիկելները դեռևս շրջանառության մեջ են, և դրանց տարբերանշանները կարող են գտնվել դրամի դիմերեսին Մոնտիչելլոյի աջ կողմում, բացառությամբ 1942-1945 թվականների պատերազմի՝ նիկելները ամենուր հիշատակվում են այս կետով:
* '''[[Դայմ (ԱՄՆ տասը սենթանոց)|Դայմ]]'''. տարբերանշանը գտնվում է դրամի դիմերեսի կողմի [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ|Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի]]
կիսանդրու աջ մասի տարեթվի վրա:
* '''[[ԱՄՆ 25 սենթանոց|Քառորդ դոլար]]'''. տարբերանշանը գտնվում է [[Ջորջ Վաշինգտոն|Ջորջ Վաշինգտոնի]] կիսանդրու աջ կողմում:
* '''[[Կես դոլար]]'''. տարբերանշանը գտնվում է [[Ջոն Ֆ. Քենեդի|Ջոն Ֆ. Քենեդիի]] կիսանդրու կենտրոնի նեքևի մասում, տարեթվից վերև:
* '''[[Էյզենհաուեր, Դուայթ|Էյզենհաուերի]] դոլար''' (1971–1978). տարբերանշանը գտնվում է [[Էյզենհաուեր, Դուայթ|Դուայթ Դ. Էյզենհաուերի]] կիսանդրու կենտրոնի նեքևի մասում, տարեթվից վերև:
* '''[[Սյուզան Բ. Էնթոնի|Սյուզան Բ. Էնթոնիի]] դոլար''' (1979–1981, 1999). տարբերանշանը գտնվում է Սյուզան Բ. Էնթոնիի կիսանդրու աջ կողմում:
* '''[[Սակագավեայի դոլար]]''' (2000–2016): 2000-2008 թվականներին հատված մետաղադրամների վրա տարբերանշանը հենց տարեթվի ներքևում է: 2009-2016 թվականներին հատված մետաղադրամների վրա տարեթիվը, տարբերանշանը և E pluribus unum-ը դրամի եզրաշերտի վրա է:
* '''[[ԱՄՆ Նախագահական դոլար մետաղադրամ|Նախագահական դոլար]]''' (2007–2016). տարբերանշանը և տարեթիվը գտնվում են մետաղադրամի եզրաշերտի վրա:
[[Պատկեր:1945-P-Jefferson-War-Nickel-Reverse.JPG|250px|մինի|աջից|Պատերազմի ժամանակվա նիկելի դարձերես Monticello-ի վերևում գտնվող Ֆիլադելֆիայի դրամահատարանի P տարբերանշանով]]