«Սերմնաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
[[1937]] թվականին կազմակերպվեց սերմնաբուծության նոր համակարգ, սելեկցիոն կայանները [[Պետսորտֆոնդ]]ի միջոցով էլիտայի սերմերը հատկացնում են շրջանային սերմնաբուծական տնտեսություններին, որոնք արտադրական ցանքերում աճեցնում են առաջին վերարտադրության սերմեր։ 2-րդ վերարտադրության սերմերը հատկացնում են սպասարկվող շրջանի խորհրդային տնտեսություններին, կոլտնտեսություններին, որոնք սերմնաբուծական հողամասերում ստանում են 3-րդ վերարտադրության սերմեր՝ արտադրական ցանքերի համար։
 
ՍՄԿԿ և [[ԽՍՀՄ]] Մինիստրների խորհրդի [[1960]] թվականի «Հացահատիկային, յուղատու կուլտուրաների և խոտաբույսերի սերմնաբուծությունը բարելավելու մասին» որոշմամբ սկիզբ դրվեց ժամանակակից սերմնաբուծության համակարգին, որը հնարավորություն ընձեռեց արագորեն իրագործել սորտաթարմացումը և արտա¬ դրությանարտադրության մեջ նոր սորտերի ներդրումը, իսկ [[1976]] թվականի «Սելեկցիայի և սերմնաբուծթյանսերմնաբուծության հետագա բարելավման մասին» որոշմամբ։ Սերմնաբուծությունը կենտրոնացվում և փոխադրվում է արտադրական հիմքերի վրա։
 
== ԽՍՀՄ-ում սերմնաբուծության համակարգը ==
Տող 14.
ՀԽՍՀ-ում ԳՀԻ-ների էլիտային տնտեսությունները աճեցնում են էլիտային [[սերմ]]եր, «Հայսորտսերմարդի» մասնագիտացված սերմնաբուծական տնտեսությունները այդ սերմերը բազմացնում են և առաջին վերարտադրության սերմերը հանձնում (պայմանագրային հիմունքով) սորտային սերմեր արտադրող տնտեսություններին՝ սերմերի հետագա բազմացումը շարունակելու համար։ Երկրորդ վերարտադրության սերմերը տրվում են խորհրդային տնտեսություններին և կոլտնտեսություններին՝ արտադրական ցանքատարածությունների համար։ Հացահատիկային, [[հատիկաընդեղեն]] կուլտուրաների և [[առվույտ]]ի արտադրական ցանքերը ցանվում են երկրորդ վերարտադրության սերմերով, կորնգանինը՝ երրորդ։ Սերմերի 2-3 տարվա բազմացման շնորհիվ երրորդ տարում ավարտվում է սորտաթարմացումը, սորտափոխանակումը և արտադրության մեջ նոր սորտի արմատավորումը։ Գյուղատնտեսական ԳՀԻ-ներում և սելեկցիոն-փորձնական հիմնարկներում բարձրորակ էլիտային սերմերի աճեցման համար սերմնաբուծական աշխատանքը տարվում է 4-5 (երբեմն՝ 3) տարվա ընթացքում, հետևյալ սխեմայով, հացահատիկային կուլտուրաների համար՝ 1․ առաջին տարվա սերնդի փորաձարկման տնկարան, 2․ երկրորդ տարվա սերնդի փորձարկման տնկարան, 3․ բազմացման տնկարան, 4․ սուպերէլիտա, 5․ էլի տա։
 
[[Բազմամյա խոտաբույսեր]]ի համար․ 1․ մայրական բույսերի տնկարան, 2․ սորտի պահպանման տնկարան, 3․ սուպերէլիտա, 4․ էլիտա։ Որոշ կուլտուրաների սերմերի արտադրությունն ունի իր առանձնահատկությունները։ Օր․՝ սելեկցիոն կայանները տալիս են [[շաքար]]ի [[ճակնդեղ]]ի կայանային էլիտա, որի լավագույն համարները ցանվում են սերնդի վերարտադրության համար առանձնացված հողամասերում։ Այս ցանքերից [[արմատապտուղ]]ների ստացված սերմերը կոչվում են սերմնային [[էլիտա]], որոնք բազմացվում են մայրական ցանքերում։ Արմատապտուղներն օգտագործում են ֆաբրիկային տնկման համար՝ «ֆաբրիկային սերմեր» ստանալու նպատակով, որոնցով աաահովումապահովում են բոլոր արտադրական ցանքերը։
 
[[Բամբակ]]ի էլիտային սերմերն աճեցնում են էլիտային տնտեսություններում, որտեղ կատարում են անհատական ընտրություն։ Էլիտային սերմերը բազմացնում են սերմնաբուծական տնտեսություններում, որտեղ աճեցնում են առաջին, երկրորդ և երրորդ վերարտադրության սերմեր։ Վերջիններս ցանվում են արտադրական ցանքերում։ Բանջարաբոստանային կուլտուրաների և կերային արմատապտուղների էլիտային սերմերը բազմացվում են սերմնաբուծական տնտեսություններում։ Սերմնաբուծական աշխատանքների ղեկավարությունն իրականացնում են ԽՍՀՄ գյուղատնտեսության մինիստրությունը և նրա մարմինները։ [[ԽՍՀՄ]]-ում գոյություն ունի սերմերի սորտային և ցանքային որակի պետական վերահսկողության համակարգ։ Սերմերի սորտային որակն ստուգվում է ցանքերի դաշտային ապրոբացիայի և գրանցման միջոցով։
 
== Սերմնաբուծությունը արտասահմանում ==
Եվրոպական սոցիալիստական երկրներում սերմնաբուծության աշխստանքները պետության հսկողությամբ իրագործում են պետական և կոոպերատիվ տնտեսությունները, իսկ բարձրագույն վերարտադրության սերմերի արտադրությունը՝ գիտահետազոտական հիմնարկները։ Կապիտալիստական երկրներում առաջնային սերմնաբուծությամբ զբադվում են պետական և մասնավոր սելեկցիոն հիմնարկները։ Էլիտային և սուպերԷլիտայինսուպերէլիտային սերմեր ստանում են անհատական ընտրության մեթոդով՝ կիրառելով սերնդի ստուգում 1-2 և ավելի տարիների ընթացքում։ Ապրանքային սերմաբուծություն պետության հսկողությամբ իրականացնում են առևարական ընկերությունները և միավորումները։
 
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=340}}