«Վահան Տոտոմյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
գործունեություն
օտար եզվով գրքեր
Տող 2.
'''Տոտոմյանց''', Թոթոմյանց, Վահան Թովմասի ([[1875]]-[[1964|1952]]) տնտեսագետ, փիլիսոփա,պատմաբան,սոցիոլոգ ,կոոպերատիվ շարժման տեսաբան։ Սովորել է Բեռնի , Ժնևի,Ցյուրիխի , Բելգիայի [[Համալսարաններում|Բրյուսելի համալսարանում]]։ [[1912]]-թվականից [[Մոսկվա]]յի համալսարանի պրիվատ-դոցենտ, [[1915]]-թվականին գրված «Աշխատանքի հաշտեցումը կապիտալի հետ»հետազոտության համար Կիևի Համալսարանը նրան շնորհում է քաղաքագիտության և վիճակագրության դոկտորի աստիճան։ [[1919]]-թվականից վտարանդի։1908թ. լույս է տեսնում Տոտոմյանցի «Գյուղատնտեսական կոոպերացիա» աշխատությունը, որն ունենում է չորս հրատարակություն, այդ թվում բուլղարերենով ՝ 1914թ. հրապարակվում է Սոֆիայում:1919թ. Իտալիայում, իտալերենով  հրատարակվում են Տոտոմյանցի «'''Կոոպերացիան Ռուսաստանում''' », «'''Տնտեսական Հայաստան»''' աշխատությունները:1922թ. Բեռլինում, օգտագործելով իր կապերը եվրոպական գիտական և քաղաքական շրջանակներում, նա ռուս վտարանդի Նիկոլայ Բերդյաևի հետ հիմնեց Հոգևոր և փիլիսոփայության ազատ ակադեմիա, Պրահայում ՝ իրավագիտական ֆակուլտետ:
 
1923թ. Փարիզում հրատարակվում է Տոտոմյանցի «'''Համաշխարհային կոոպերացիա'''», իսկ 1927թ. Բեռլինում`շուրջ 1000 էջանոց «'''Միջազգային կոոպերացիայի հանրագիտարան'''» աշխատությունները:1935թ. Բուլղարիայի կոոպերատիվ բանկերի կառավարիչների նախաձեռնությամբ և նրա 60-ամյակի կապակցությամբ, տեղի ունեցավ աննախադեպ մի ֆորում. հայկական սփյուռքում գործող կոոպերատիվ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների համագումար:1936, 1942 և 1951 թվերին Սոֆիայում՝ բուլղարերենով, 1936-1937թթ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում` հայերենով և 1938թ., 1950թ. Փարիզում` ֆրանսերենով, լույս է տեսնում Տոտոմյանցի «'''Հայերի դերը համաշխարհային մշակույթի մեջ'''» աշխատությունը, որտեղ հեղինակը փաստական տվյալներով ցուց է տալիս համաշխարհային քաղաքակրթության`մշակույթի ու տնտեսության մեջ հայ ժողովրդի իրական ներդրումը:
 
Նրա ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում '''կոոպերացիային''' առնչվող հարցերը։ Տոտոմյանցը գտնում էր, որ կոոպերացիայի միջոցով կարելի է թուլացնել դասակարգային պայքարն ու բանվորների շահագործու¬մը։ Վ․ Ի․ [[Լենին]]ը քննադատում էր Տոտոմյանցի կոոպերացիայի տեսությունն այն պատճառով, որ «Նրա մեջ չկա ո՝չ զարգացող կապիտալիզմ, ո՝չ դասակարգային պայ¬ քար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էշ 487)։ Տ․ ենթադրում էր, որ Հոկտեմբերյան հեղա¬ փոխությունից հետո կոոպերատիվ շարժումն ուժեղացել է բանկերի Ու արդյունաբերության ազգայնացման շնորհիվ։ [[Ռուսաստան]]ում կոոպերատիվ շարժման զարգացումն ընկալվում էր սոցիալիզմի տնտեսական բազիսի ստեղծման համար ՌԽԴԲԿ գործունեությունից անշատ։ Կապիտալիստական արտադրության հարաբերությունների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություններում, զարգացնելով «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» գաղափարը, հանդես էր գալիս հօգուտ դասակարգային հաշտության, շահույթների բաշխմանը բանվորների մասնակցության։ Գտնում էր, որ բանվոր դասակարգը շահագործումից կարող է ազատագրվել ոչ թե դասակարգային պայքարի, այլ միայն տրեդյունիոնների և արտադրական կոոպերացիաների ստեղծման ուղիով։