«Գեորգ Օհմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
==Կյանքը==
Օհմը ծնվել է Էրլանգենում ([[Բավարիա]]), փականագործ Յոհան Վոլֆգանգ Օհմի և Մարիա Էլիզաբեթ Բեքի որդին է։ Ընտանիքը բողոքական էր։ Չնայած նրան, որ Օհմի ծնողները ֆորմալ կրթություն չուներին, հայրը ինքնակրթվել էր մինչև դպրոցի շրջանավարտի մակարդակ և գերազանց դասեր էր տալիս իր որդուն։ Օհմի քույրերից և եղբայրներից ոմանք մահացան փոքր հասակում, երեխաներից միայն երեքն էին կենդանի՝ Գեորգը, իր կրտսեր եղբայր Մարտինը, ով հետագայում դարձավ հայտնի մաթեմատիկոս, և քույրը՝ Էլիզաբեթ Բարբրան։ Մայրը մահացավ, երբ Գեորգը տասը տարեկան էր։

Մանուկ հասակից հայրը Գեորգին և Մարտինին [[մաթեմատիկա]], [[ֆիզիկա]], [[քիմիա]] և [[փիլիսոփայություն]] էր սովորեցնում։ Օհմը տասնմեկից տասնհինգ տարեկանում սովորել է Էրլանգենի Վարժարանումվարժարանում, որտեղ նա միայն ամրապնդեց հոր տված գիտելիքները։ Այստեղ Գեորգին և Մարտինին նկատեց Էրլանգենի համալսարանի դասախոս Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը և Գեորգն ընդունվեց այդ համալսարան։

Հայրը հասկացավ, որ համալսարանում Օհմը միայն ժամանակ էր անց կացնում, ուղարկեց նրան Շվեցարիա։[[Շվեյցարիա]]։ Այստեղ 1806 թվականին Օհմն սկսեց աշխատել որպես ուսուցիչ։

1809-ին Կառլ Քրիստիան վան Լանգսդորֆը թողեց աշխատանքը Էրլանգենի համալսարանում և տեղափոխվեց Հայդելբերգի համալսարան։ Օհմը ցանկացավ մեկնել Հայդելբերգ՝ ավելի խորությամբ մաթեմատիկա ուսումնասիրելու համար, սակայն Լանգսդորֆը խորհուրդ տվեց ինքնուրույն պարապել՝ կարդալ Էյլերի, Լապլասի աշխատությունները։ Օհմը նրա խորհուրդն ընդունեց, սակայն նաև թողեց աշխատանքը և սկսեց աշխատել որպես մասնավոր ուսուցիչ։ 2 տարի անց Օհմը վերադաձավ Էրլանգենի համալսարան։

1811-ին Օհմը Էրլանգենի համալսարանում ստացավ դոկտորի աստիճան և անմիջապես միացավ աշխատակազմին՝ որպես մաթեմատիկայի դասախոս։ Չտեսնելով իր ապագան այստեղ՝ նա դուրս եկավ այս աշխատանքից ևս։ Բավարիայի կառավարությունը նրան ուսուցչի աշխատանք առաջարկեց Բամբերգի՝ ոչ այնքան որակյալ կրթություն տրամադրող մի դպրոցում, և Օհմն անցավ աշխատանքի 1813-ի հունվարին։ Իր նոր աշխատանքը չհավանելու պատճառով նա սկսեց կազմել տարրական երկրաչափության դասագիրք, որի շնորհիվ նա ցույց կտար իր իրական կարողությունները։ 1816-ին այդ դպրոցը փակվեց և Բավարիայի կառավարությունը նրան ուղարկեց մեկ այլ դպրոց, կրկին Բամբերգում։

Իր գրքի ձեռագիրն ավարտելուց հետո այն ուղարկեց Պրուսիայի թագավոր Վիլհելմ Յ-րդին։ Արքան հավանելով Օհմի աշխատանքը՝ նրան առաջարկեց նոր աշխատանք։ Այս նոր դպրոցում նա պարտավոր էր դասավանդել ոչ միայն մաթեմատիկա, այլ նաև ֆիզիկա։ Վերջինիս լաբորատորիան հարուստ էր սարքավորումներով, և Օհմը սկսեց իր իսկ զարգացման համար փորձեր կատարել։ Փականագործի որդի լինելով՝ նա ծանոթ էր որոշ մեխանիկական սարքերի հետ։

[[ar:جورج سيمون أوم]]